
Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության տոնի առթիվ։

«Սիրելի հայրենակիցներ,
1995 թվականին Հայ ժողովրդի մեծամասնությունը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագիրը «այո» ասաց նորանկախ Հայաստանի Սահմանադրությանը, որում ներառված են հայոց պետականության հիմնարար սկզբունքները , համազգային նպատակները, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները:
Այդպիսով ամրագրվեցին նաեւ այն նորմ-նպատակները, որոնց իրականացման ուղղությամբ պետք է աշխատանք տանի մեր հասարակությունը, հաղթահարելով նորանոր մարտահրավեր:
Սահմանադրությունը մեր պետության կարեւորագույն հիմնաքարերից մեկն է, որի նշանակությունը պետք է գիտակցի յուրաքանչյուր քաղաքացի:
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ»,-ասված է պատգամավորի ուղերձում: