Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Վերականգնվել է 5-ամյա փոքրիկի մատների շարժունակությունը. Հերթական բարդ վիրահատությունն է կատարվել «Վանաձորի...

Վերականգնվել է 5-ամյա փոքրիկի մատների շարժունակությունը. Հերթական բարդ վիրահատությունն է կատարվել «Վանաձորի բժշկական կենտրոն»-ում

0

«Վանաձորի բժշկական կենտրոն»-ում մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի կողմից կատարվել է հերթական բարդ վիրահատությունը: Բժշկական կենտրոն է ընդունվել 5-ամյա տղա երեխա՝ «սինդակտիլիա» պաթոլոգիայով:

Սինդակտիլիան ձեռքի կամ ոտքի մատների բնածին ձևախախտում է, որի դեպքում երկու կամ ավելի մատներ մասամբ կամ ամբողջովին սերտաճած կամ ձուլված են միմյանց, ինչի հետևանքով միջմատնային տարածությունը մասամբ կամ ամբողջովին փակված է լինում:

Ռուբեն Հակոբյանը
Ռուբեն Հակոբյանը

Մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ իրենց առաջ դրված ամենակարեւոր խնդիրն այն էր, որ պետք է կարողանային ոչ միայն մատները ճիշտ առանձնացնել իրարից, այլ նաեւ հետագայում չառաջանար սպիաձեւ կոնտրակտուրա, որպեսզի հետագայում մատները կարողանան լիարժեք աշխատել:

Վիրահատությունը տեւել է 2.5 ժամ: Կատարվել է «զեթպլաստիկա»,  որը, ի պատիվ ողջ բժշկական կենտրոնի ու մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի,  հաջողությամբ է ավարտվել: Երեխայի ամբողջ մաշկը լիարժեք վերականգնվել է: Թե՛ վիրահատության ժամանակ, թե՛ հետվիրահատական շրջանում որեւէ բորբոքային կամ այլ տիպի բարդություններ չեն առաջացել: Վերականգնվել է մատների ամբողջական շարժունակությունը, փոքրիկը կարողանում է ազատ շարժել մատները, բացել, փակել ու խաղալ:

Հետվիրահատական շրջանը տեւել է 14 օր, որից հետո փոքրիկը դուրս գրվել հիվանդանոցից:

«Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայություն:

Մեկնաբանել