Գլխավոր ԵՐԵւԱՆ «Ռազմական դրություն հայտարարելու կարիք չկա. մարդիկ կարող են կամավորության հիմքով դիմել զինկոմիսարիատներ»....

«Ռազմական դրություն հայտարարելու կարիք չկա. մարդիկ կարող են կամավորության հիմքով դիմել զինկոմիսարիատներ». Նիկոլ Փաշինյան

0

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Հայաստանում ռազմական դրություն հաստատելու նպատակահարմարությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդգծեց, Անվտանգության խորհրդի նիստում քննարկել են Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը եւ անհրաժեշտությունը եւ եկել են այն եզրակացությանը, որ այս պահին նման որոշման պետք չէ գնալ:

«Բայց մյուս կողմից մենք նաեւ բազմաթիվ քաղաքացիներից  առաջարկներ ենք ստանում. կան քաղաքացիներ, ովքեր ասում են, որ ռազմական դրությանն ենք սպասում, որպեսզի մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությանը:

Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել եւ եկել ենք այն եզրակացությանը, որ, եթե կան մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել այս փուլում, նրանք կարող են սովորական ընթացակարգով` կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ եւ այդ խնդիրը կլուծվի»,-ասաց նա՝ հավելելով, որ  նախկինում կայացրած որոշումների շրջանակներում եռամսյա հավաքների գործընթացը ուժի մեջ է, եւ կան բոլոր օրենսդրական հիմքերը կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավել ծառայության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ զինկոմիսարիատները պատրաստ են ընդունել եւ տեղորոշել կամավորներին՝ ըստ վայրերի:

Տեսանյութը news.am-ի

Մեկնաբանել