Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կրկին առաջինն է

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կրկին առաջինն է

0

ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Պետական եկամուտների կոմիտեից  հայտնում են, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 890 միլիարդ 480 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 192 միլիարդ 147 միլիոն դրամ։

Նշենք, որ ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վճարել է ավելի քան 129 մլն դրամի հարկ:

Երկրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիան» է, որը վճարել է 41 մլն դրամի հարկ: Երրորդ տեղում է «Գրանդ Տոբակոն»՝ 32,47 մլն դրամի հարկ: 4-րդ հորիզոնականում է «Ինթերնեշնլ Մասիս Տաբակը»՝ 16,35 մլն դրամի հարկ, 5-րդը «ՄՏՍ Հայաստանն» է՝ 12,49 մլրդ դրամ: Առաջին տասնյակում են նաեւ «Ֆիլիպ մորիս Արմենիան», «CPS Enetgy group»-ը, «Ագարկի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Ֆլեշը» եւ «JTI Արմենիան»:

 

Մեկնաբանել