Գլխավոր Հասարակություն Ձմեռային զորակոչը՝ հոկտեմբերի 24-ից

Ձմեռային զորակոչը՝ հոկտեմբերի 24-ից

0

Կառավարությունն այսօր` հոկտեմբերի 20-ին ընդունեց ձմեռային զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին որոշումը։

Այսպես, Կառավարությունը որոշեց հայտարարել 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչեւ 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2022 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Որոշում կայացվեց նաեւ 2022 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչեւ 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2023 թվականի փետրվարի 8-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2020 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն իրականացվել է 2021 թ. փետրվարի 8-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ:

Մեկնաբանել