Գլխավոր Արտակարգ Մահացու ելքով վթար Սյունիքում

Մահացու ելքով վթար Սյունիքում

0

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 30-ին, ժամը 19:15-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ս., ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 25 մ գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին տեղի ուժերով մոտեցվել է շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

 

Մեկնաբանել