Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Բազումի բազում խնդիրները

Բազումի բազում խնդիրները

0

Ասում ենք`մարդի ՜կ,  դե եկե ՜ք Բազում,

֊Ազի՜զ, էդ ուրա՞, ի՞ նչ եք,  է՜, ուզում։

֊Ո՞նց թե, էդ ո՞րն ,ներվե՞ր եք հուզու մ,

Մեծ կվարտալ է` շենքերով բազում,

Որտեղ որ մարդիկ հաճախ են հազում,

Ու կան խնդիրներ չլուծված բազում։

 

Երգիչն ասում է «новое село»,

Վերջում էլ թե բա «հարալօ,հարալօ»։

Ծայրամասային թաղամասը իմ

Չունի այգիներ, պուրակ, ճեմուղի։

Երեխեքն այստեղ փողոցն են «տաշում»,

Սիրահարներն էլ ` մայթերը մաշում։

Պապիկները մեր պատերի տակին՝

Շրը ՜խկ ու թրը ՜խկ նարդին ու շաշկին։

Աշխույժն ու կյանքը` լրիվ Կենտրոնին,

Ապուշ վիճակը` село Բազումին։

Մի մեծ թաղամաս` 2500 մարդով,

Մեն֊մենակ է ինքն այսօր իր դարդով։

Գալիս չափում են, նկարում, գնում,

Բայց դարձյալ թուղթը գործ չի էլ դառնում։

Մեկ` տարածք չկա, մեկ համայնքապետ,

Մեկ ավագանին կորել է անհետ։

Մեկ` բյուջեն նեղ է, կամ ուրիշ տեղ է,

Մեկ էլ ` նոր սուտը բազումցուն դեղ է։

Արդեն հոգնել ենք հնից ու նորից,

Քաղաքն անտեսող էս լռությունից։

Ուզում ենք մենք էլ, Կենտրոնի նման,

Ապրենք մի փոքր, չլնենք «աննման»,

Մեր երեխեքն էլ խնդան ու խաղան,

Ու ջահելները Բազումում մնան։

Մենք էլ ենք ուզում առօրյա հոգսից,

Նստենք պուրակում կամ քայլենք այգում։

Պատրաստ ենք այսօր սիրով, սրտագին

Մասնակից լինել մեր թաղի դարդին։

Մաքրենք աղբերով լի տարածքները,

Նաև մշակենք ծառ ծաղիկները։

Պահպանենք, պահենք, լինենք սրտացավ,

Դե եկեք գործենք, հե~յ, մեր ՎԵՐՆԱԽԱՎ։

Անետա Եսայան

Մեկնաբանել