Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Մոտկորի «դարդը»

Մոտկորի «դարդը»

0

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակած

Ժայռերը խորունկ, նոթերը կիտած,

Դեմ ու դեմ կանգնած՝ համառ ու անթարթ,

Հայացքով իրար նայում են հանդարտ,

Եվ մտածում, թե ոնց պիտի լինի

մեր խեղճ Մոտկորի գործը ճանապարհի:

Ճանապարհ չէ սա, տանջանք է ու ցավ:

Չենք կարողանում մեկ օրում գնալ ու գալ:

Նույնիսկ ծննդկան կինն ու երեխան,

Տառապում են ու ծնվում ճամփին մոտկորյան,

Եվ դրա համար այդ տեղը հիմա․

Կոչվում է «Ծննդաբերության քար» իսկական:

Սիրուն տղաներ աշխատասեր ու բարի,

Չունեն կին ու երեխա՝ մեղքով ճանապարհի:

Ոչ մեկ չի ուզում դառնալ հարսը Մոտկորի,

6 գյուղը լրիվ զոհն են ճանապարհի,

Ոչ ոք չգիտի՝ երբ կլուծվի դարդը Մոտկորի ,

Ճանապարհի հարցը՝  Լորուտ, Աթան, Շամուտ, Ահնիձորի։

Խնդրում ենք կարևոր այրերին Հայաստանի

Ասֆալտապատել դարուփոս 28 կմ ճամփան Մոտկորի:

Խնդրում ենք նորից չանտեսել այս հարցը 6 գյուղերի

Եվ հարգել գիրը՝ Կատյա Քառյանի:

 

Մեկնաբանել