Գլխավոր Հասարակություն Ո՞ր կազմակերպություններն են աջակցել Սյունիքում ապաստանած արցախցիներին՝ Սյունիքի մարզպետարանի միջոցով

Ո՞ր կազմակերպություններն են աջակցել Սյունիքում ապաստանած արցախցիներին՝ Սյունիքի մարզպետարանի միջոցով

0

Կառավարությունը իր  վերջին՝ հունվարի 12-ին կայացած նիստում որոշում ընդունեց՝ մոտ 115 միլիոն դրամ հատկացնել  Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Սյունիքի ու Երեւանի հյուրանոցներում ապաստանած արցախցիների ծախսերի փոխհատուցման համար։

Ըստ հիմնավորման՝ դեկտեմբերի 12-ից սկսած Երեւանի  եւ Գորիսի 17 հյուրանոցներում հյուրընկալվել է շուրջ 506 քաղաքացի։ 96 միլիոն դրամը կառավարությունը հատկացրեց  Սյունիքի մարզպետարանին՝ հյուրանոցների ծախսերի փոխհատուցման համար, իսկ 18 միլիոնը՝ Երեւանի քաղաքապետարանին։

Չնայած ծախսերի մեծ  մասը տրամադրել է կառավարությունը, սակայն որոշ ընկերություններ նույնպես Սյունիքի մարզպետարանի միջոցով  աջակցել են Սյունիքում ապաստանած արցախցիներին։ Սյունիքի մարզպետարանից Aravot.am-ին տեղեկացրին, որ ընկերությունները նվիրաբերություն են արել Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին, որտեղից էլ գումարները ծախսվել են այդ նպատակով։ Հիմնադրամին նվիրաբերություն են արել  «Աժդանակ» ու «Քարավան» ՍՊ ընկերությունները,  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Գորիսում ժամակավորապես ապաստանած արցախցիներին օգնել են նաեւ միջազգային եւ հասարակական կազմակերպություններ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը,Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայկական Կարմիր խաչը,   «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպությունը։

Մեկնաբանել