Գլխավոր Без рубрики Տաթեւի նախկին համայնքապետը կալանավորվեց.shamshyan.com

Տաթեւի նախկին համայնքապետը կալանավորվեց.shamshyan.com

0

Տաթեւ համայնքի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Մուրադ Սիմոնյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ձեռնաշղթայված տեղափոխվեց ՀՀ ներքին գործերի նախարարություն: Այս մասին տեղեկացանք shamshyan.com կայքից։

Ըստ աղբյուրի՝ հունվարի 13-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է տեղափոխվել Սյունիքի մարզի Տաթեւի նախկին համայնքապետ Մուրադ Սիմոնյանը։ Նրա նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված են եղել մի քանի քրեական գործեր, ինչի համար էլ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Երեկ Մոսկվա-Երեւան 1862 չվերթով ձեռնաշղթայված նա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից տեղափոխվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական գլխավոր վարչություն, որտեղ էլ նրան փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին, որոնք էլ նրան տեղափոխել են «Գորիս» ՔԿՀ, քանի որ դատարանի որոշմամբ նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընկտրվել կալանավորումը։

Մեկնաբանել