Գլխավոր Ահազանգ Սյունիքի մարզում BMW-ն մխրճվել է KamAZ-ի հետնամասի մեջ, կա զոհ․shamshyan.com

Սյունիքի մարզում BMW-ն մխրճվել է KamAZ-ի հետնամասի մեջ, կա զոհ․shamshyan.com

0

Երեկ՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 17։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Վրեժ Բ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 309․5 կմ հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված KamAZ մակնիշի բեռնատարին։

Վթարի հետեւանքով BMW-ի ուղեւոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Բ․-ն տեղում մահացել է, իսկ վարորդ Վրեժ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով` քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են KamAZ-ի սեփականատիրոջ եւ վարորդի ինքնությունը։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել