
Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ, GIZ ITTD աջակցությամբ եւ Lori DMO-ի հետ համագործակցությամբ իրականացվում են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման մինչ 2027թ․ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները։
Փաստաթուղթը մշակվում է մասնակցային եղանակով, ամբողջ գործընթացը վարում են զբոսաշրջության ոլորտի միջազգային փորձագետ Մաթիաս Բեյերը եւ հայաստանյան փորձագետ Մարգարետ Բաբուրյանը։
Հանրային, պետական ու մասնավոր հատվածի դերակատարները միասին աշխատում են զբոսաշրջության ոլորտում տեսլականի սահմանման, գործողությունների պլանի մշակման ուղղությամբ, որի արդյունքում խմբային եւ ընդհանուր քննարկումների միջոցով մասնակիցները վեր են հանում մարզում առկա խնդիրներն ու վտանգները, կարեւորում Լոռու մարզի առավելությունները: