Գլխավոր Без рубрики Ադրբեջանի ԶՈՒ-ն ձեռնարկում են նաեւ դիրքային առաջխաղացման փորձեր. Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է...

Ադրբեջանի ԶՈՒ-ն ձեռնարկում են նաեւ դիրքային առաջխաղացման փորձեր. Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ

0

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով․տեղեկացնում է  Արցախի պաշտպանության բանակը։

«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաեւ դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։

Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան կիրառում է լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական ներազդման միջոցառումներ։ Կոչ ենք անում հայկական լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան օգտատերերին, չճշտված տեղեկություններ չհրապարակել եւ հետեւել միայն պաշտոնական աղբյուրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել