ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, չեղարկված թռիչքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար հայտարարություն է հրապարակել՝ հայտնելով այլընտրանքային ուղու մասին
«ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ։
Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել ստորեւ ներկայացված հայտը։
ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաեւ թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։
Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին եւ տարեց անձանց»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
0 Comments