Հայ Rus Eng
  • Politics
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Բաժիններ
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Newsfeed

Ատոմակայանի շահագործման ժամկետը հնարվոր է երկարաձգվի մինչեւ 2046թվականը․ Նիկոլ Փաշինյան
19:58 / 11 February 2026
Ձերբակալվել է Մասիսի համայնքապետի եղբայրը
19:44 / 11 February 2026
Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի խափանման միջոցը փոխվեց
18:59 / 11 February 2026
Գորիսի ոստիկանության բաժնի համար նոր տուգանային հրապարակ կկառուցվի. պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցադրումը
18:42 / 11 February 2026
Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը․ «Ազատություն» ռադիոկայան
14:51 / 11 February 2026
«Ես վերեւից նայում եմ, ախպերս․տոչնի ա․․․»․ Վաղարշապատում խոչընդոտել են մի շարք անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը. ձայնագրություն
14:25 / 11 February 2026
Պատիժ կրող անձանց երկարատև բուժումը կկազմակերպվի «Արմավիր» ՔԿՀ-ում
12:47 / 11 February 2026
Ի՞նչ է կատարվում Վաղարշապատում․armtimes.com
12:27 / 11 February 2026
27-37 տարեկան զինծառայությունից խուսափող ՀՀ քաղաքացիները փողով կազատվեն քրեական պատասխանատվությունից
12:07 / 11 February 2026
Հայկ Սարգսյանը կլքի՞ ՔՊ–ն. «Հրապարակ»
10:19 / 11 February 2026
ՔՊ ցուցակի հավակնորդների թիվը նվազել է մինչև 274–ի. news.am
19:06 / 10 February 2026
ԱՄՆ փոխնախագահը Բաքվում է
18:50 / 10 February 2026
Գորիսում կանայք ներգրավա՞ծ են թմրամիջոցների ապօրինի իրացման հետ
17:40 / 10 February 2026
Հայաստան նոր ցիկլոն է թափանցել․ ձյուն, բուք, մառախուղ
12:54 / 10 February 2026
Երեւանում 16-ամյա աղջիկը ցանկացել է հղիությունն ընդհատել, քանի որ այն իր կամքին հակառակ սեռական հարաբերության հետեւանք է
12:35 / 10 February 2026
Ի՞նչ հարցով է Կապանի ավագանու կառավարող ուժի խմբակցությունը դիմել համայնքի ղեկավարին․ Լավրենտ Ստեփանյան
11:41 / 10 February 2026
ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ փոխնախագահը քննարկել են երկկողմ համատեղ ծրագրերն ու ռազմավարական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
10:51 / 10 February 2026
Ի՞նչ է դատախազությունը գանձելու Իշխան Սաղաթելյանից
10:34 / 10 February 2026
Արգելափակվել էին մեքենաներ
10:25 / 10 February 2026
«Հպարտ եմ, որ Հայաստան այցելող ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ». Ջեյ Դի Վենս
20:38 / 09 February 2026
Քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ միջանձնային հարցեր են լուծել, նախապատրաստել սպանություններ եւ հարձակումներ
20:08 / 09 February 2026
Day newsfeed
Կիբեռհանցագործությունների և մեդիամանիպուլյացիաների դեմ պայքարում կարևոր է ինչպես հասարակության մեդիագրագիտության բարձրացումը, այնպես էլ երկրների միջև համագործակցությունը
Regions 18:19 / 08 December 2024

Դեկտեմբերի 1-ին ավարտվեց  «ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» յոթամսյա միջազգային ծրագիրը, որը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացրեց «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Ծրագրի ընդհանուր շահառու են եղել  ՀՀ սահմանամերձ մարզերից  և ԱՊՀ երկրներից հայ և այլազգի շուրջ 350 երիտասարդ (առաջնային և երկրորդային միասին):

Ծրագրի առաջին փուլում ՀՀ մարզերից (Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Տավուշ, Շիրակ, Լոռի) 16-30 տարեկան շուրջ 120 և ԱՊՀ երկրներից  շուրջ 40 երիտասարդ մասնակցել են մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության վերաբերյալ առցանց դասընթացների,  հաղորդակից դարձել համացանցից ճիշտ օգտվելու կանոններին, սովորել քննադատաբար վերլուծել մեդիա հաղորդագրությունները, ստուգել փաստերն ու չտարածել կեղծ լուրեր, չդառնալ տարատեսակ կիբեռհանցագործությունների ու թվային միջավայրին բնորոշ խարդավանքների զոհ:  Առցանց դասընթացներից հետո ծրագրի շահառու երիտասարդներն ուսումնասիրել են իրենց տարածաշրջաններում թվային միջավայրում առավել հաճախ հանդիպող կիբեռհանցագործությունների ու մեդիամանիպուլյացիաների դեպքերը և պատրաստել զեկույց-հոդվածներ:

Լավագույն  զեկույցները ներկայացվել են «ԱՊՀ երկրներում տարածված մեդիամանիպուլյացիաներն ու կիբեռհացնագործությունները երիտասարդների դիտարկմամբ»  առկա-առցանց ձևաչափով կազմակերպված միջազգային երիտասարդական մեդիա կոնֆերանսին, որի շրջանակում ՀՀ սահմանամերձ մարզերից և ԱՊՀ երկրներից մասնակից երիտասարդները բարձրաձայնել են իրենց կամ իրենց հարազատների, հասակակիցների ու ընկերների հետ պատահած կիբեռհանցագործությունների ու մեդիամանիպուլյացիաների տարբեր դեպքեր, քննարկել դրանցից պաշտպանվելու հնարավոր տարբերակները, հանդես եկել առաջարկներով ու խորհուրդներով՝ ձգտելով նպաստել կիբեռհանցագործությունների զոհերի թվի կրճատմանը ՀՀ մարզերում, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետություններում: Կոնֆերանսին ներկայացված հոդվածները տեղ են գտել ծրագրի շրջանակում ստեղծված առցանց հարթակում և տեղեկատվական տեսաֆիլմում:

-Կոնֆերանսին ներկայացված հոդվածների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ԱՊՀ տարբեր երկրներում ամենից տարածված կիբեռհացնագործություններն ու մեդիամանիպուլյացիաները ֆինանսական բնույթի են, կային նաև կրկնվող, իրար նման պատմություններ, ինչը վկայում այն մասին, որ ԱՊՀ երկրներում և ՀՀ սահամանամերձ մարզերում թվային միջավայրում հաճախ են պատահում բնույթով իրար շատ մոտ կամ միանման կիբեռհանցագործություններ ու մեդիամանիպուլյացիաների դեպքեր, ուստի ճիշտ է ասված, որ կիբեռհանցագործությունը սահմաններ չունի,- նշում է ծրագիրն իրականացնող «ԿԱՄՔ» ՀԿ-ի նախագահ Նազելի Ավագյանն ու հավելում.- Այս առումով, կարևոր է դառնում տարբեր երկրների՝ ինչպես իրավապահ մարմինների, այնպես էլ հասարակությունների միջև ակտիվ համագործակցությունը, քանզի լսելով մեկս մյուսի պատմությունները՝ դառնում ենք ավելի իրազեկ և հետևաբար ավելի պաշտպանված թվային միջավայրում հանդիպող տարբեր խարդախություններից:

Ծրագրի երկրորդ փուլում Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում անց է կացվել «Մեդիագրագետ ուսանող»  եռօրյա ամառային ճամբար, որին ներգրավվել և մեդիագրագիտության ուղղությամբ կարողությունները զարգացրել են  ՀՀ սահմանամերձ մարզերից ծրագրի առաջին փուլը հաջողությամբ ավարտած  լավագույն 30 երիտասարդները: Ճամբարի ընթացքում նրանք խորացրել են առցանց ստացած գիտելիքներն ու հմտությունները մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել վերոնշյալ թեմաներով ոչ ֆորմալ կրթական դասընթացներ, տեղեկատվական արշավներ վարելու հմտություններ՝ վերապատրաստվելով որպես մեդիագրագիտության մարզային առաջնորդներ: Ճամբարի ավարտին տեղի  է ունեցել «Մեդիամարտ» ինտելեկտուալ միջմարզային խաղ-մրցույթ՝ բռեյն-ռինգ, որի ընթացքում ճամբարական երիտասարդներն, ըստ  մարզերի կամզավորելով թիմեր, մրցել են միմյանց հետ՝ ամփոփելով-ամրապնդնելով ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները: Լարված ու թեժ պայքարում «Մեդիամարտում» հաղթել է Լոռին ներկայացնող թիմը:

Եռօրյա ճամբարը հագեցած էր նաև Ստեփանավանի պատմամշակութային եւ տեսարաժան վայրեր այցելություններով, Լոռվա մարագարիտ համարվող Ստեփանավանի բնության  գողտրիկ անկյունները բացահայտելով, իսկ երեկոները՝ խարույկի շուրջ զրույցներով, երգ ու պարով, ինչն էլ նպաստեց Հայաստանի տարբեր մարզերի երիտասարդների միջև ընկերության հաստատմանն ու ակտիվ համագործակցությանը,  երիտասարդների հետաքրքիր և բովանդակալից ժամանցի կազմակերպմանը:

Ծրագրի երրորդ փուլում ճամբարական երիտասարդները, որպես  մեդիագրագիտության մարզային առաջնորդներ, վերադառնալով սահմանամերձ  մարզեր, իրենց կրթօջախներում անց են կացրել մեդիագրագիտության տեղեկատվական արշավներ, սեմինար-հանդիպումներ՝ ստացած գիտելիքները տարածելով ծրագրի շահառու սահմանամերձ մարզերի երիտասարդների շրջանում: Ծրագրի այս փուլին ներգրավել է շուրջ 200   երիտասարդ՝ հիմնականում ծրագրի շահառու մարզերի բուհերի, քոլեջների ուսանողներ, ինչպես նաև դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, որոնք էլ մեդիագրագիտության և կիբեռգրագիտության վերաբերյալ ստացած գիտելիքներին հաղորդակից կդարձնեն իրենց ընտանիքների անդամներին, ընկեր-բարեկամներին՝ այդ կերպ նպաստելով ծրագրի թիրախ մարզերի բնակչության շրջանում մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության մակարդակի բարձրացմանը, ինչն էլ իր հերթին կնվազեցնի կիբեռհանցագործությունների ենթարկման մակարդակը ՀՀ սահմանամերձ մարզերում:

Marzernews-1

Tags «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ԿԳՄՍ ԱՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Comments

Leave a comment

It is important to know
It is important to know
  1. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.:
  2. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  3. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.: 
  4. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  5. Do not write the entire comment in capital letters.:

Related news

Գորիսի ոստիկանության բաժնի համար նոր տուգանային հրապարակ կկառուցվի. պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցադրումը
18:42 / 11 February 2026
Ի՞նչ է կատարվում Վաղարշապատում․armtimes.com
12:27 / 11 February 2026
Գորիսում կանայք ներգրավա՞ծ են թմրամիջոցների ապօրինի իրացման հետ
17:40 / 10 February 2026
Ի՞նչ հարցով է Կապանի ավագանու կառավարող ուժի խմբակցությունը դիմել համայնքի ղեկավարին․ Լավրենտ Ստեփանյան
11:41 / 10 February 2026
Գյումրիում բուք է
20:35 / 27 December 2025
Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳՆ ստորաբաժանումները կաշխատեն արտակարգ ռեժիմով (տեսանյութ)
13:07 / 15 November 2025
Կանխվել է մազութի հոսքը Ողջի գետ․ կիրականացվի գետի ջրի որակի նախնական գնահատում
12:47 / 17 July 2025

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

Phone Number

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

© 2024 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am