Հայ Rus Eng
  • Politics
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Բաժիններ
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Newsfeed

Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Օմանի տարածքով
19:04 / 01 March 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
18:23 / 01 March 2026
Այս պահի դրությամբ Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ
17:44 / 01 March 2026
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է. երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել
09:58 / 01 March 2026
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաժանվել են
10:10 / 27 February 2026
Մեծ պահք է․ այն կտեւի 48 օր
11:16 / 16 February 2026
Կառավարող ուժի ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի արդյունքները ամփոփվել են
11:04 / 16 February 2026
Հայաստանը ներկայացնող գեղասահքի պարային զույգը կշարունակի պայքարը
10:47 / 16 February 2026
Քանի՞ ընտրող կա Հայաստանի Հանրապետությունում․ ԿԸՀ
15:06 / 13 February 2026
Որ ընտրեն կհայտնվեմ առաջին հիսունի մեջ․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
14:35 / 13 February 2026
Աշխատանքային պայմանագրերը կարող են շարունակվել կնքվել ոչ էլեկտրոնային եղանակով
14:15 / 13 February 2026
Կոտայքի մարզի խանութներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել
14:04 / 13 February 2026
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
13:55 / 13 February 2026
Մեղրիում 99 կտոր հողամաս կճանաչվի հանրության գերակա շահ
12:10 / 12 February 2026
Ի՞նչ արժեն Հանրային հեռուստաընկերությամբ ու Հանրային ռադիոյովն նախընտրրական քարոզարշավի մեկ րոպեն
11:54 / 12 February 2026
Դատարանը մերժել է Հայ առաքելական սուրբ Եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը
11:38 / 12 February 2026
Ատոմակայանի շահագործման ժամկետը հնարվոր է երկարաձգվի մինչեւ 2046թվականը․ Նիկոլ Փաշինյան
19:58 / 11 February 2026
Ձերբակալվել է Մասիսի համայնքապետի եղբայրը
19:44 / 11 February 2026
Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի խափանման միջոցը փոխվեց
18:59 / 11 February 2026
Գորիսի ոստիկանության բաժնի համար նոր տուգանային հրապարակ կկառուցվի. պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցադրումը
18:42 / 11 February 2026
Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը․ «Ազատություն» ռադիոկայան
14:51 / 11 February 2026
Day newsfeed
ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ․ ԻՆՉՈ՞Ւ ՏԵՐ ԹԱԴԵՆ ԽՈՍԵՑ
Social 20:09 / 01 October 2025

Արագածոտնի թեմի Թալին քաղաքում ծառայող Արժանապատիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը վերջերս հրապարակավ հանդես եկավ հայտարարությամբ, որով միացավ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Արամի դիրքորոշմանը։ Այս դիրքորոշումը ոչ թե ուղղված է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, ինչպես փորձում են ձևակերպել որոշ լրատվամիջոցներ, այլ առերեսում է Հայ Եկեղեցու ներկայիս ղեկավարության տարիներ շարունակ կուտակված սխալներին՝ անտարբերությանը, անգրագիտությանը, քմահաճությանը, կամայականությանը և մասամբ սոցին։ Դրանք խնդիրներ են, որոնց մասին հասարակությունը վաղուց գիտեր, բայց որոնց շուրջ կա՛մ լռում էր, կա՛մ՝ ամեն առիթի ժամանակ ծածուկ՝ շշուկով, քննարկվում էր պատերի տակ։

Այս համարձակ հայտարարությունից անմիջապես հետո Aysor.am-ը շտապեց քաղել Տեր Թադեի Facebook-յան նախորդ գրառումները՝ կարծես, փորձելով նրան ներկայացնել իբրև «կեղծավոր»։

Իր Facebook-յան նախորդ հրապարակային գրառումներում Տեր Թադեն որդիական խոնարհությամբ, մասնավորապես, շնորհակալություն էր հայտնել Կաթողիկոսին, նրա քրոջ որդի՝ Արագածոտնի թեմի առաջնորդին, ինչպես նաև ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին՝ իրեն ընձեռված նահանգներ այցելության և հովվական փորձառություն ձեռք բերելու հնարավորության համար։ Սակայն այստեղ հոդվածագրի թյուրիմացությունը (կամ դիտավորյալ մանիպուլյացիան) բացարձակ ակնհայտ է։

Տարբերել Հայ Առաքելական Եկեղեցին ու եկեղեցականին՝ սա ամենահիմնական ճշմարտությունն է։ Երբ Տեր Արամը կամ Տեր Թադեն (կամ ապագայում այլ գործող հեգևորականներ) խոսում են ճշմարտության մասին, նրանք չեն պատերազմում Հայ Եկեղեցու դեմ։ Նրանք բարձրաձայնում են այն համակարգային թերությունները, որոնց պատասխանատուները կոնկրետ որոշ բարձրաստիճան հոգևորականներ են։ Այս բացթողումները տարիներ շարունակ ծածկվել են լռությամբ, «հնազանդությամբ» ու վախի շղարշով։

Եկեղեցականը Հայ Առաքելական Եկեղեցին չէ՛, Կաթողիկոսը Հայ Առաքելական Եկեղեցին չէ՛, քահանան, եպիսկոպոսը, վարդապետն ու առաջնորդը Հայ Առաքելական Եկեղեցին չե՛ն։

Հոդվածագիրը փորձում է սուր հարց տալ․ եթե Տեր Թադեն այսօր խոսում է ճշմարտության մասին, ապա ինչո՞ւ այդ «ճշմարտությունը» նախկինում լուռ էր։

Պատասխանը պարզ է․ ճշմարտությանը վերադառնալու համար երբեք ուշ չէ։ «Լավ է ուշ, քան երբեք» ոչ թե դատարկ ասացվածք է, այլ խորագույն հոգևոր ու բարոյական ճշմարտություն։ Մարդը կարող է տարիներ լռել՝ ճնշումների, վախի կամ ներքին երկմտանքի պատճառով։ Բայց հենց որ որոշում է կանգնել ճշմարտության կողքին, դա արդեն իսկական քաջություն է։ Լռությունն ինքնին դառնում է մեղսակցություն։ Ու եթե այսօր Տեր Արամն ու Տեր Թադեն բարձրաձայնում են, ապա դա արժանապատվության ու հավատարմության նշան է, այլ ոչ թե «դավաճանության»։

Եթե հոդվածագրի տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա Սողոսը, ում աշխարհը ավելի ուշ ճանաչեց որպես Պողոս առաքյալ, երբեք առաքյալ չպիտի դառնար։ Տարսոնցի Սողոս կամ Սավուղ, Պողոսը ժամանակին հալածում էր քրիստոնյաներին, բանտարկում ու խոշտանգում նրանց։ Եթե նրա « Facebook-յան նախորդ գրառումները տեսնեինք», ի՞նչ պիտի ասեինք՝ «անհետևողական» է՞, «մեղսակից» է՞։ Նույն մակերեսային տրամաբանությամբ էլ այսօր փորձում են դատափետել քահանային, ով պարզապես կանգնել է ճշմարտության կողքին։

Իսկ հիմա՝ մի փաստ, որի մասին արժե խոսել․ Մայր Աթոռի իրականության մեջ շատերը, ստանալով ԱՄՆ մեկնելու հնարավորություն, այնտեղ հասնելուն պես այլևս չվերադարձան՝ մոռնալավ նրա գոյության մասին նույնիսկ։ Սարկավագներ, քահանաներ, աբեղաներ՝ «ուխտերը» դրժեցին՝ մնալով նահանգներում։ Աբեղաներն ամուսնացան, ընտանիքներ կազմեցին․ տարիներ անց «ԽԾԲ հրաշքով» վերականգնվեցին իբրև ամուսնացյալ քահանաներ ու սկսեցին ծառայել տեղի համայնքներում՝ արդեն որպես «օրինական, եկեղեցասեր, հայրենասեր, եկեղեցանվեր հոգևորականներ»։ Ոմանք էլ, նույն Մայր Աթոռի աջակցությամբ, ուղարկվեցին արտերկիր բարձրագույն կրթություն ստանալու, սակայն խայտառակեցին և՛ իրենց, և՛ որն ավելի ցավալի է Մայր Աթոռը՝ չկարողնալով նույնիսկ լեզվի անցողիկ շեմի քննությունն անցնել․ դարձյալ փախան՝ չվերադարձան, որոշներն էլ վերադարձան և նույն «ԽԾԲ հրաշքով» եպիսկոպս ձեռնադրվեցին։ Իսկ Տեր Թադեն վերադարձավ, չփախավ ու իր անկեղծ որդիական շնորհակալությունը հայտնեց իրեն աջակցողներին ու այդ հնարավորություն իրեն ընձեռողներին։ Սա կոչվում է ազնվություն, իսկ փախուստը, անշնորհակալությունը, դավաճանությունը ու երախտամոռությունը՝ աննորմալություն, և սրանք, բնավ, տարսոնցի Սողոսներ չեն։

Այսօր Տեր Թադեն կանգնած է ճշմարտության ուղիղ ճանապարհին։ Նրա քայլը վկայում է ոչ միայն անձնական խիզախության մասին, այլև այն մասին, որ եկեղեցու ապագան կախված է ոչ թե լռությունից ու պաշտոններին հարմարվելու ունակությունից, այլ ճշմարտությանը հավատարիմ մնալու վճռականությունից, նույնիսկ այն ժամանակ, երբ դա, բառի բուն իմաստով, վտանգավոր է իր իսկ անձի և իր ընտանիքի անդամների համար։ Հակառակ Տեր Թադեի խոսքի, այսօր շատեր լռում հենց այդ վախի, «հնազանդության» ճնշման  ներքո։

Այս ամենի ֆոնին մի հարց է ծագում․ իսկ միթե՞ մեղավոր է ճշմարտությունը բարձրաձայնողը, և ոչ թե այն համակարգը, որը ստիպել է նրան այդքան երկար լռել։ Եվ ի վերջո․ Տեր Թադեն ցույց տվեց արժանապատվություն և բարձր բարոյականություն, երբ արձագանքեց իր ընկերոջ անմեղ զավակների հասցեին ստոր, անհարգալից խոսքերին։ Այն պահին, երբ իր վերադասը նախընտրեց լռել, Տեր Թադեն ընտրեց խոսել։ Իսկ սա արդեն ճշմարիտ հովվի կեցվածք է։

 

Հ․Գ․ Եթե որևէ մեկի հայհոյախառն ու անպատասխանատու խոսքը դիտարկվում է որպես «ազատ մտքի բարձրաձայնում», ապա դա բացահայտ ամրագրում է համակարգի բարոյական սնանկությունը։ Արդյունքում ցանկացած անձ կարող է արդեն ավելի անհարգալից, վիրավորական և հայհոյախառն իր կարծիքը ուղղել ոչ միայն գործընկերներին, այլև վերադասներին՝ վստահ լինելով, որ դա ընդունելի է ու անպատիժ՝ պարզապես «անձնական կարծիք» անվան տակ։ Սա ոչ այլ ինչ է, քան համակարգի հանցակցությունը բարոյականության նկատմամբ և բացահայտ ոտնահարում բարոյական կոչվող ցանկացած արժեքների հանդեպ։

Սարգիս ՅԱԶԻՉՅԱՆ

Marzernews-1

Tags Տեր Թադե Հայ առաքելական եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Comments

Leave a comment

It is important to know
It is important to know
  1. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.:
  2. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  3. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.: 
  4. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  5. Do not write the entire comment in capital letters.:

Related news

Այս պահի դրությամբ Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ
17:44 / 01 March 2026
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է. երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել
09:58 / 01 March 2026
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաժանվել են
10:10 / 27 February 2026
Քանի՞ ընտրող կա Հայաստանի Հանրապետությունում․ ԿԸՀ
15:06 / 13 February 2026
Դատարանը մերժել է Հայ առաքելական սուրբ Եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը
11:38 / 12 February 2026
Ձերբակալվել է Մասիսի համայնքապետի եղբայրը
19:44 / 11 February 2026
Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի խափանման միջոցը փոխվեց
18:59 / 11 February 2026

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

Phone Number

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

© 2024 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am