Գլխավոր դատախազությունը պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարցելու մասին միջնորդություն է ներկայացրել ԱԺ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին միջնորդագիր է ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
«ՀՀ քնչական կոմիտեի պետության, սահմանադրության կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում 2025 թվականի մարտի 18-ին ստացվել է ՀՀ ԱԱԾ սահամանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության ավագ օպերլիազորի պատշաճ հաղորդումն այն մասին, որ Վազգեն Պետրոսի Գալստանյանը, Արթուր Լավրենտի Սարգսյանը, Մովսես Ռուբենի Շարբաթյանը, Հայկ Սամվելի Շահնազարյանը, Տիգրան Վահեի Թոփալյանը, Իգոր Թադեւոսի Սարգսյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2024 թվականի հուլիսից 2025 թվականի մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում նախապատրաստվել են իրականացնել ահաբեկչություն եւ իշխանության յուրացում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հունիսի 25-ին ՀՀ քնչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին Հայաստանի Հանրապետությունում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ: «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ եւ իշխանության զավթում նախապատրաստելու հոդվածներով։
ԶՊՄԿ-ից բացի, քիք-բոքսինգի «Սյունիք» ակումբի կողքին են կապանցի գործարարներ Էդգար ու Յանեկ Հակոբյանները
Քիք-բոքսինգի «Սյունիք» մարզական ակումբը՝ շարունակելով բարի ավանդույթները Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում նոր հաջողություններ է արձանագրում միջազգային բոլոր մրցաշարերում: Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից մեր ակումբի սաները, ինչպես միշտ, տուն են վերադառնում սպորտային մեծ ռազմավարով: Ակումբը գրում է իր ոսկե տարեգրությունը եւ չէին լինի այդ ձեռքբերումները, եթե մարզչական շտաբը, ակումբի ղեկավարությունը եւ պատանի մարզիկները չստանային ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Նիկոլայի Խուդոլիի եւ կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի նվիրական աջակցությունը։
Ակումբի հաջողությունների մեջ իրենց ուրոույն տեղն ունեն ՀՀ վաստակավոր մարզիչ Արա Սարգսյանը եւ քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ, մարզիչ Վիկտոր Խաչատրյանը, ովքեր տքնաջան եւ անբասիր աշխատանքի համար քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահի կողմից արժանացել էին «Ֆեդերացիայի վաստակավոր մարզիչ» կոչմանը, ինչը խթանեց էլ ավելի մեծ նվաճումների տանել ակումբի սաներին։ ՀՀ քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի առանձնահատուկ մոտեցումը մեր ակումբի նկատմամբ ինքնին հասկանալի է․․․ Իր խոսքում մշտապես շեշտադրում է հետեւյալը՝ Սյունիքը Հայաստանի հարավային դարպասն է եւ ողնաշարը, իսկ ակումբի տղաները մշտապես պահպանում են լավ մարզավիճակը եւ մրցումներին ներկայանում մարտական կեցվածքով։ Ի դեպ, ընթացիկ տարում լրանում է Արա Սարգսյանի սպորտային եւ մարզչական գործունեության 25-ամյա հոբելյանը, մարդ, ով իր փայլուն կենսագրությամբ քառորդ դար է ինչ աշխարհի սպորտային քարտեզի վրա ոսկե տառերով ամրագրել է Սյունիք եւ Կապան ոսկեղենիկ անունները:
Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիան հրավեր էր ստացել ապահովելու Հայաստանի հավաքականի մասնակցությունը Աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կայացավ ս/թ․ հունիսի 12-ից մինչեւ հունիսի 15-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Հերթական անգամ մեր սաները փայլուն ցուցանիշներ գրանցեցին եվրոպական ռինգում եւ 9 մարզիկներ արժանացել էին ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների, թեեւ ըստ մարզիչ Արա Սարգսյանի դա լավագույն արդյունքը չէր, մենք կարող էինք ավելի լուրջ հաջողությունների հասնել, եթե չլինեին անսպասելի վնասվածքները եւ խանգարող այլ հանգամանքներ, իր խոսքում ասաց մարզիչը։
Քիք բոքսինգի «Սյունիք» մարզական ակումբի համար օրը լի էր անակնկալներով:
Մարզումների ամենաթեժ պահին ակումբի սաների հետ հանդիպման այցելուներն էին ակումբի բարեկամներ, գործարար աշխարհում հայտնի եղբայրներ Էդգար եւ Յանեկ Հակոբյանները, ովքեր ջերմորեն շնորհավորեցին ակումբի սաներին՝ հայտնելով իրենց եւ մեր ժողովրդի երախտագիտությունը՝ միջազգային բարձր ստուգատեսներում հայոց ԵՌԱԳՈՒՅՆԸ արժանիորեն վեր բարձարացնելու համար: Եղբայրները ժամանակին եղել են այս ակումբի հիմնադիր սաներից, Արա Սարգսյանի թիմի կազմում մասնակցել են Հայաստանի առաջնություններին եւ կանգնել պատվո պատվանդանի 1-ին աստիճանին։
Ակումբի մարզիչներ Արա Սարգսյանի, Վիկտոր Խաչատրյանի, ծնողական համակազմի, երկրպագուների, ակումբի սաների եւ իմ անունից շնորհակալություն ենք հայտնում Էդգար եւ Յանեկ եղբայրներին, ովքեր իրենց ծանրակշիռ դերակատարումն են ունեցել ակումբի կայացման դժվարին գործում, մշտապես եղել թիմի կողքին՝ ֆինանսական պատկառելի պարգեւավճարներ տրամադրելով մեդալների արժանացած մեր սաներին:
Այս մասին Marzer.am-ը տեղեկացավ ակումբի փոխնախագահ Արսենի Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից։
Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանրությանը տեղեկացրել է հուլիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված օրենսդրական փոփոխության մասին.
«Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին։
Հետայսու պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող) զինծառայողները կստանան արձակուրդ՝ 30 օր ժամկետով, մյուս զորամասերի զինծառայողները՝ 21 օր ժամկետով, ընդհանուր ծառայության ընթացքում՝ հավասար մասերով:
Արձակուրդների ժամկետի ավելացումը տարածվելու է նաեւ ներկայումս պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվողների վրա՝ արդեն իսկ ստացած արձակուրդի ժամկետի եւ ավելացված ժամկետի դրական տարբերության չափով:
Բացի այդ, զինվորական երդման կապակցությամբ սահմանվել է լրացուցիչ արձակուրդ՝ 2 օր ժամկետով»:
Միքայել Սրբազանի պաշտպանները հատուկ բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան
«Այսօր՝ 03.07.2025թ., Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` կալանք կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի 28.06.2025թ. որոշման դեմ»: Այս մասին հայտարարություն է տարածել Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը։
«Առաջին ատյանի դատարանի որոշումը հանձնվել էր պաշտպաններին 01.07.2025թ.»,–ասված է հայտարարության մեջ:
Գազ չի լինելու Կապանի, Երեւանի, Տաշիրի, Ճամբարակի մի քանի թաղամասերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 4-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00-ն, կդադարեցվի Երեւան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 2/1 բազմաբանակարան շենքի, Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 21/2 բազմաբանակարան շենքի, Զովունի 30-րդ փողոցի թիվ 31 բազմաբանակարան շենքի գազասպառողների, «Նորիկ-90» հանրային կազմակերպության,
ժամը 09:00-ից մինչեւ ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքի «Անի», «Վան» թաղամասերի, Գրիբոյեդովի, Թումանյան, Խանջյան, Սայաթ-Նովայի, Գորկու, Գետափնյա, Վ․Սարգսյան, Երեւայանփողոցների, Կ․Դեմիրճյան փողոցի մի հատվածիգազասպառողների, «Տաշիր կաթ» ՍՊԸ-ի, «ԽանումԳրիգորյան» ԱՁ-ի, «Աղասի Ռաֆայելյան» ԱՁ-ի,
ժամը 10:00-ից մինչեւ ժամը 15:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի, Վահան, Այգուտ, Թթուջուր, Գետիկ, Մարտունի բնակավայրերի գազասպառողների,
ժամը 09:00-ից մինչեւ ժամը 18:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 5, 7 բազմաբնակարան շենքերի եւ Մ.Ստեփանյան փողոցի թիվ 8, 10, 12, 14, 16, 18, 20 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանելանվտանգության պահանջները:
Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1500-ը․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ֆեյսբուքյան գրառումն է կատարել․
«2020-21 թվականներին Կտրիճ Ներսիսյանը հանդես եկավ իշխանությունների հրաժարականի կոչով։ Դրանից հետո տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը միջազգային հանրության կողմից գնահատվեց որպես ազատ, ժողովրդավարական, մրցակցային, ժողովուրդը վստահության քվե տվեց կառավարող թիմին։
Սա նաեւ նշանակում էր ժողովրդի անվստահություն Վեհարանը զբաղեցրածների նկատմամբ։
2025 թվականի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով։ Ներկա հոգեւորականների եւ հավաքված քաղաքացիների թիվը չի գերազանցել 1500-ը։
Եւս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի վեհարանը։ Այլ տարբերակ չկա»։
ԶՊՄԿ-ն պետբյուջե է վճարել 11 մլդ 156 մլն դրամ շահաբաժին․ տեղեկացնում է Հայաստանի վարչապետը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր օգտահաշվում հերթական գրառումն է կատարել։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թվականի արդյունքներով այս շաբաթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ–ում ունեցած իր 21,87% տոկոս բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին՝ սկսած 2022 թվականից»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։
Ազգայի ժողովի նիստում՝ ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը շիշը նետեց ՔՊ-ի ուղղությամբ. թեժ իրավիճակ (տեսանյութ)․ news.am
Ազգային ժողովի հուլիսի 3-ի արտահերթ նիստում իրար հետ վիճեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ու ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը։
Ըստ news.am-ի, Արման Եղոյանը տեղից Հովիկ Աղազարյանին դիմելով ասաց՝ «ամոթ»։ Դահլիճում կանգնած Աղազարյանը ջրի շիշը նետեց Եղոյանի ուղղությամբ՝ նրան դուրս հրավիրելով, որպեսզի պարզեն հաշիվները։
Նիստը վարող ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փորձում էր հանդարտեցնել վիճակը։ Մի շարք պատգամավորներ մոտեցան Հովիկ Աղազարյանին, որպեսզի կանխեն հնարավոր բացասական զարգացումները։
«Պարոն Աղազարյան, դուրս եմ հրավիրում ձեզ դահլիճից եւ արգելում եմ այս նիստին մասնակցելուց»,-ասաց Հակոբ Արշակյանը։ Երբ Աղազարյանը դուրս եկավ դահլիճից, Արշակյանը մի քանի անգամ կոչ արեց դադարեցնել խոսակցությունը դահլիճում։
«Պարող Եղոյան, ձեզ նախազգուշացում, խնդրում եմ՝ տեղից չբղավել։ հսկանալի է, որ ելույթը ավելի շատ օտարերկրյա շահեր էր ներկայացնում, քան հայաստանյան։ Ինձ էլ դուր չեկավ, բայց խնդրում եմ՝ էմոցիաներին մի տրվեք»,–ասաց նա։
Տեսանյութը՝ news.am-ի։
«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնյան կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձին 2025 թվականի մայիսի 17-ի առաջարկել է կաշառքի դիմաց ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություն կատարել՝ թմրամիջոց իրացնել:
Ընդունելով կաշառք ստանալու առաջարկը՝ հիշյալ պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 24-ին ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով հաջորդ օրը՝ հագուստի մեջ թաքցրած, ապօրինի կերպով տեղափոխել է հիշյալ քրեակատարողական հիմնարկ: Պաշտոնատար անձը, սակայն, չի կարողացել մուտք գործել հիմնարկի տարածք, քանի որ մինչ այդ ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից, ովքեր վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերել են թմրամիջոցը:
«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նույն ՔԿՀ-ի դատապարտյալին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 44-396-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
«Արտահերթ ընտրություններ կլինեն, բայց․․․»․ Նիկոլ Փաշինյան
Արտահերթ ընտրություններ միանշանակ պետք է տեղի ունենան։ Բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ։ Հուլիսի 3-ին ֆեյսբուքյան հերթական գրառմամբ տեսակետ է արտահայտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այս պահին կալանավորված են ու «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում են Տավուշի թեմի նախկին առաջնորդ, «Սրբազան շարժման» ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Հրդեհ Երեւանի տներից մեկում. հայտնաբերվել է երեք քաղաքացու դի
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 3-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է որ, հրդեհը բռնկվել է տներից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։02-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել է տունը (մոտ 60 քմ), տան եւ կից տան տանիքները (ընդհանուր մոտ 120 քմ)։ Փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի։