Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for July 5, 2025

Calendar
July 2025
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
« June
August »

Վահագն Չախալյանը կալանավորվել է

«Կամք» նախաձեռնության ղեկավար եւ ակտիվիստ Վահագն Չախալյանը երկու ամսով կալանավորվել է, ֆեյսբուքի իր էջում գրել է նրա որդին՝ Ռուբեն Չախալյանը։

Վահագն Չախալյանը ձերբակալվել է «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ Քննչական մարմնի միջնորդությամբ եւ դատախազի որոշմամբ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) եւ 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու փորձի նախապատրաստություն)։

  • 15:11 / 05 July 2025

Թո՛ղ Սահմանադրությունը շարունակի լինել օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների եւ ազգային ինքնիշխանության ճանապարհին գլխավոր ուղեցույց. Ռոբերտ Ղուկասյան

ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորական խոսքը Սահմանադրության օրվա առթիվ․

«Շնորհավո՛ր Սահմանադրության օրը, սիրելի՛ հայրենակիցներ:

Այսօր, առավել քան երբեւէ, մենք կարեւորում ենք օրենքի գերակայության, քաղաքացիական պատասխանատվության եւ միասնության դերը՝ որպես ազգային առաջընթացի հիմնասյուներ։

Հուլիսի 5-ը մեր պետական ​​ամենակարեւոր տոներից մեկն է, որովհետեւ 30 տարի առաջ Սահմանադրության ընդունումը ոչ միայն ամրագրեց ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այլեւ ամրապնդեց պետականության իրավական հիմքն ու ինքնիշխանության իրավունքը։

Մեր հարգանքը՝ այն քաղաքացիներին, որոնք իրենց առօրյա գործունեությամբ պահպանում են Մայր օրենքի արժեքները:

Թո՛ղ Սահմանադրությունը շարունակի լինել օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների եւ ազգային ինքնիշխանության ճանապարհին գլխավոր ուղեցույց։

Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, բարեկեցություն, քաջառողջություն եւ վստահություն ապագայի նկատմամբ։

Թո՛ղ մեր հայրենիքի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա պաշտպանված ու հարգված իր երկրում։

Եկե՛ք շարունակենք համատեղ աշխատել՝ մեր պետական ինստիտուտները ամրապնդելու եւ ՀՀ բոլոր քաղաքացիների համար ավելի լավ ապագա ապահովելու համար»։

  • 14:38 / 05 July 2025

Հայաստանի Սահմանադրությունը 30 տարեկան է

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:

1995 թ. հուլիսի 5-ին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե ՀՀ Սահմանադրության ընդունման նպատակով: Այն ընդունվեց գրեթե միաձայն:

Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր եւ դատական) գործառույթները:

Սահմանադրությամբ ամրագրվեցին մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Անցած տարիներին երկրի հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվեց փոփոխությունների հանրաքվեների միջոցով․ առաջին անգամ այն հանրաքվեով փոխվել է 2005-ի նոյեմբերի 27-ին: Սահմանադրական վերջին փոփոխությունները տեղի ունեցան 2015 թվականի դեկտեմբերի 6-ին:

Փոփոխությամբ Հայաստանը կառավարման կիսանախագահական մոդելից անցում կատարեց խորհրդարանական կառավարման մոդելի:

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ հուլիսի 5-ը նշվում է ոչ միայն որպես Սահամանադրության, այլեւ պետական խորհրդանիշների օր:

  • 14:24 / 05 July 2025

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am