Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for July 12, 2025

Calendar
July 2025
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
« June
August »

«Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքական ժողով է հրավիրել Գորիսում

Հուլիսի 12-ի առավոտյան ժամը 9-ից մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական ժողովը։ Ըստ  մեր աղբյուրի՝ ժողովի ավարտը նախատեսված է ժամը 16-ին։ Այն անց է կացնում կուսակցության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ ժողովի անցկացման վայրը որոշվել էր մոտ մեկ ամիս առաջ։ 

Երեկվանից Գորիսում են կառավարող ուժի պատգամավորները, կուսակցական մարզպետերը,  համայնքապետերը, նախարարները, վարչության անդամության թեկնաուները՝ մոտ 205 հոգի։

Հուլիսի 11-ի երեկոյան քաղաքական ժողովի պատվիրակները մասնակցել են պաշտոնական ընթրիքի։

 

  • 13:56 / 12 July 2025

Անվան պաշտամունքը թե՞ եկեղեցու իրական առաքելություն

Վերջին օրերին հանրային դաշտում նկատելիորեն աշխուժացել է բանավեճը՝ կապված Կաթողիկոսի աշխարհիկ անվան կիրառման եւ այդ երեւույթը քննադատելու օրինաչափության շուրջ։ Սակայն այս քննարկումներն, ըստ էության, միայն մակերեսային դրսեւորումն են մի խորքային ճգնաժամի, որն առնչվում է Հայ Առաքելական Եկեղեցու արժեքային, վարքային եւ ինստիտուցիոնալ ներկային։

 

Հատկանշական է, որ «ի պաշտպանություն Հայ Եկեղեցու» հանդես են գալիս այնպիսի «դեմքեր», այդ թվում՝ նախկին եւ ներկա հոգեւորականներ, որոնց խոսքը, հայտարարությունն ու վարքագիծը երբեմն ստեղծում է այնպիսի տպավորություն, որ հենց նրանցից է անհրաժեշտ պաշտպանել Մայր Եկեղեցին։ Տագնապալի է նաեւ հոգեւորականների հրապարակային խոսքի որակը՝ հաճախ միմյանց հակասող, իրավաբանորեն անգրագետ, հասարակագիտական իմաստով մոլորեցնող, եւ երբեմն նույնիսկ հակասահմանադրական բովանդակությամբ։

 Ցավալի է, որ խնդիրը սահմանափակված չէ միայն անհատներով։ Մայր Աթոռը եւ Գերագույն Հոգեւոր Խորհուրդը եւս հանդես են գալիս պաշտոնական հայտարարություններով, որոնք հակասում են ոչ միայն սահմանադրական կարգին, այլեւ՝ տարրական իրավական եւ տրամաբանական օրինաչափություններին։ Սահմանադրությամբ ամրագրված չեզոքության սկզբունքը հատկապես կարեւոր է այնպիսի ազդեցիկ կառույցների համար, որոնք իրավունք չունեն որեւէ կերպ մոլորեցնելու հանրային դատողությունը։

Տպավորություն է, որ հենց եկեղեցու ներսում է հայտարարված յուրահատուկ մի մրցույթ՝ «տգիտության մրցավազք», ով առավել կհմայեցնի հանրությանը իր պատմական, իրավական, աստվածաբանական եւ հասարակագիտական անտեղյակությամբ ու անգրագիտությամբ։ Նույնիսկ բարձրաստիճան հոգեւորականներ՝ առաջնորդ եպիսկոպոսներ, հանդես են գալիս փողոցային տրամաբանությամբ շաղախված կարճամիտ հայտարարություններով, որոնք թե՛ հանրության մեջ ակնհայտորեն շփոթություն են առաջացնում եւ թե՛ իրենց իսկ իրավական եւ աստվածաբանական աղքատիմացություն ու տգիտության մասին են վկայում։

Օրինակ՝ որոշ հոգեւորականներ պնդում են, թե եթե պարզվի, որ կաթողիկոսական ընտրության իրավազորության հարցում կան խախտումներ, ապա վերջին երեք տասնամյակում կատարված բոլոր ծիսական խորհուրդները՝ մկրտություններ, պսակներ, ձեռնադրություններ, մեռոնօրհնություններ, սրբադասումներ, կդառնան անվավեր։ Ավելի, նրանք պնդում են, թե կաթողիկոսին աշխարհիկ անունով հիշատակելը նշանակում է մերժել նրա ձեռամբ կատարված խորհուրդները՝ մասնավորապես Սուրբ Մկրտությունը։ Այս տեսակ պնդումները, մեղմ ասած, աստվածաբանական եւ իրավական մոլորություն են՝ ավելի շուտ մանիպուլյացիա, քան հավատքի պաշտպանություն։

  • 13:48 / 12 July 2025

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am