Հայ Rus Eng
  • Politics
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Բաժիններ
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Newsfeed

Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Օմանի տարածքով
19:04 / 01 March 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
18:23 / 01 March 2026
Այս պահի դրությամբ Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ
17:44 / 01 March 2026
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է. երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել
09:58 / 01 March 2026
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաժանվել են
10:10 / 27 February 2026
Մեծ պահք է․ այն կտեւի 48 օր
11:16 / 16 February 2026
Կառավարող ուժի ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի արդյունքները ամփոփվել են
11:04 / 16 February 2026
Հայաստանը ներկայացնող գեղասահքի պարային զույգը կշարունակի պայքարը
10:47 / 16 February 2026
Քանի՞ ընտրող կա Հայաստանի Հանրապետությունում․ ԿԸՀ
15:06 / 13 February 2026
Որ ընտրեն կհայտնվեմ առաջին հիսունի մեջ․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
14:35 / 13 February 2026
Աշխատանքային պայմանագրերը կարող են շարունակվել կնքվել ոչ էլեկտրոնային եղանակով
14:15 / 13 February 2026
Կոտայքի մարզի խանութներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել
14:04 / 13 February 2026
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
13:55 / 13 February 2026
Մեղրիում 99 կտոր հողամաս կճանաչվի հանրության գերակա շահ
12:10 / 12 February 2026
Ի՞նչ արժեն Հանրային հեռուստաընկերությամբ ու Հանրային ռադիոյովն նախընտրրական քարոզարշավի մեկ րոպեն
11:54 / 12 February 2026
Դատարանը մերժել է Հայ առաքելական սուրբ Եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը
11:38 / 12 February 2026
Ատոմակայանի շահագործման ժամկետը հնարվոր է երկարաձգվի մինչեւ 2046թվականը․ Նիկոլ Փաշինյան
19:58 / 11 February 2026
Ձերբակալվել է Մասիսի համայնքապետի եղբայրը
19:44 / 11 February 2026
Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի խափանման միջոցը փոխվեց
18:59 / 11 February 2026
Գորիսի ոստիկանության բաժնի համար նոր տուգանային հրապարակ կկառուցվի. պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցադրումը
18:42 / 11 February 2026
Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը․ «Ազատություն» ռադիոկայան
14:51 / 11 February 2026
Day newsfeed
Ատոմակայանի շահագործման ժամկետը հնարվոր է երկարաձգվի մինչեւ 2046թվականը․ Նիկոլ Փաշինյան
Economy 19:58 / 11 February 2026

Հայաստանը ներկայումս գտնվում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչեւ 2036թ երկարաձգելու փուլում, որից հետո ենթադրվում է եւս մեկ փուլ՝ եւս 10 տարով երկարաձգելու համար:

Այս մասին փետրվարի 11-ին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Մենք հիմա գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչեւ 2036թ երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո եւս մի փուլ՝ ենթադրվում է 10 տարով եւս հնարավոր կլինի երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, այսինքն՝ 2036թ եւ 2046թ»,-ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ այդ ընթացքում կառավարությունը պետք է նոր ատոմակայանի կառուցման հետ կապված որոշումներ կայացնի: Հայաստանը միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է ՌԴ-ի հետ, Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ, Չինաստանի հետ, Հարավային Կորեայի հետ:

«Եվ դա բոլոր մեր գործընկերներին թափանցիկ կերպով ասում ենք: Դա ճակատագրական ռազմավարական նշանակության որոշում է: Եվ որոշում կայացնելիս պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում ՀՀ շահերին»,-նշեց Փաշինյանը:

Ըստ նրա՝ միջուկային էներգետիկայի շուկան լավ ու ճշգրիտ ուսումնասիրելու խնդիր կա: Հիմա Հայաստանի էներգետիկ համակարգում Մեծամորի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինն ամենաէժանն է:

 «Կան գնահատականներ, որ միջուկային վառելիքի՝ այս պահին հայտնի պաշարները 70 տարվա պաշարներ են: Սա նշանակում է, որ հաշվարկի կարիք կա, թե 40 տարի հետո 1 կՎտ ժամ միջուկային էներգիան ինչ կարող է արժենալ: Այստեղ էլ տնտեսական նպատակահարմարության եւ հետգնման հնարավորությունների հարց կա: Խնդիրը հետեւյալն է՝ գինն ինչ է արժենալու»,-ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ կառուցվելիք ատոմակայանի տակ պետք է տնտեսական, ֆինանսական սխեմա դրվի, որ ներդրված գումարը վերադառնա: Կան գործընկերներ, որ շտապեցնում են Հայաստանին որոշում կայացնելու հարցում: «Ամենայն հարգանքով, մենք պետք է այս բոլոր նրբությունները հասկանանք: Ենթադրենք՝ մենք 4, 5, 6 մլրդ ներդրում արեցինք, ատոմակայան կառուցեցինք եւ ուրանի գինը 4 անգամ, 5 անգամ, 10 անգամ բարձրացավ... Ենթադրենք, միջուկային վառելիքի գինը կարող է սկսել աճել, դա ո՞նց է ազդելու մեր նախագծի տնտեսական արդյունավետության վրա»,-իր խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Marzernews-1

Tags ԱԺ Մեծամորի ատոմակայան Նիկոլ Փաշինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Comments

Leave a comment

It is important to know
It is important to know
  1. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.:
  2. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  3. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.: 
  4. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  5. Do not write the entire comment in capital letters.:

Related news

Աշխատանքային պայմանագրերը կարող են շարունակվել կնքվել ոչ էլեկտրոնային եղանակով
14:15 / 13 February 2026
Մեղրիում 99 կտոր հողամաս կճանաչվի հանրության գերակա շահ
12:10 / 12 February 2026
Ատոմակայանի շահագործման ժամկետը հնարվոր է երկարաձգվի մինչեւ 2046թվականը․ Նիկոլ Փաշինյան
19:58 / 11 February 2026
Ռոմանոս Պետրոսյանը ազատվեց
17:18 / 17 July 2025
Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
12:18 / 16 July 2025
ՊԵԿ-ը Տեղ համայնքում բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման գործունեության դեպք. պետությանը պատճառվել է 63 մլն դրամի վնաս (տեսանյութ)
12:26 / 04 July 2025
ԶՊՄԿ-ն պետբյուջե է վճարել 11 մլդ 156 մլն դրամ շահաբաժին․ տեղեկացնում է Հայաստանի վարչապետը
12:16 / 03 July 2025

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

Phone Number

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

© 2024 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am