Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը թանգարանի ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի լուսանկար՝ Ստեփան Լիսիցյանի «Զանգեզուրի հայերը» գրքից։ 1919թ․-ին սյունեցիները Վարդավառը տոնեցին Խուստուփի լանջին։
Ըստ HayMitq Armenia-ի, 1919 թվականին սյունեցիները (զանգեզուրցիները) Վարդավառը Խուստուփ լեռան լանջերին նշել են որպես ոգու բարձրացման, միասնության եւ կենսունակության խորհուրդ։ Ցեղասպանությունից ու պատերազմական ծանր տարիներից հետո այս մասսայական ուխտագնացությունը դարձել է հայ ժողովրդի վերածննդի յուրօրինակ դրսեւորում։
Նույն աղբյուրի համաձայն, այս իրադարձության մասին վկայող հայտնի պատմական լուսանկարը՝ արված 1919 թվականին, պահպանվում է Կապանի երկրագիտական թանգարանում։ Այն ցույց է տալիս տոնի մասնակիցների հսկայական բազմությունը, որոնք հավաքվել են Խուստուփի գրկում՝ ի հեճուկս ժամանակի բոլոր դժվարությունների։
0 Comments