Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չի փոխարինվի։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մերժեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է ՓԱՍՏԻՆՖՈ-ն։
Նախագահողը նշեց, որ համաձայնել է պաշտպանական կողմի դիրքորոշման հետ, որ գործող իրավակարգավորումները վատթարացնում են Առուշանյանի վիճակը՝ հաշվի առնելով, որ արարքը կատարելու եւ դատապարտվելու պահին նման իրավահարաբերություններ չեն եղել, իսկ պատժի փոխարինման հարցը քրեաիրավական հարաբերություն է, ոչ թե՝ քրեադատավարական։
Միեւնույն ժամանակ, նախագահողը նշեց, որ դատապարտյալի վրա չի կարող դրվել ինքնակատարման պարտականություն, եթե պետությունը չունի բավարար օրենսդրական մեխանիզմներ պետության անունից պատիժն ի կատար ածելու, ապա չի կարող դատապարտյալի վրա դրվել պատիժն ինքն իրեն ի կատար ածելու։
0 Մեկնաբանություն