ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հովհաննավանք՝ մասնակցելու Տեր Արամի կողմից մատուցվող պատարագին: Նրան դիմավորեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:
Այս մասին Հովհաննավանքից տեղեկացնում է marzer.am-ի թողարկիչ խմբագիր Ավետիս Մելքոնյանը։
Վերջինս նաեւ տեղեկացնում է, որ մեծ թվով քաղաքացիներ են գալիս Հովհաննավանք, ու ավտոմքենաների երթեւեկը դեպի վանք արգելում են։ Մարդիկ անտրտունջ քայլում են մոտ 2-3 կմ։
Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի որոշմամբ Տեր Արամ քահանա Ասատրյանն օրեր առաջ կարգալույծ է արվել՝ եկեղեցական կանոնակարգը խախտելու համար։ Արդեն ավազանի անունով նախկին քահանան՝ Ստեփան Ասատրյանը հայտարարել էր, որ կիրակի ինքն է մատուցելու պատարագը, քանի որ անհիմն են նրան զրկել քահանայի կոչումից։
Այս պահին Գարեգին Բ-ն պատարագ է մատուցում Մայր Աթոռում։
0 Մեկնաբանություն