Մեծ Բրիտանիայում Եղիսաբեթ թագուհու քրոջ՝ արքայադուստր Մարգարեթի թոռ Սեմ Չատտոն նշանադրվել է հայուհու հետ։ Սեմն ուրախալի լուրի մասին հրապարակում է տեղադրել Ինստագրամում՝ գրելով. «Ես իսկապես ուրախ եմ հայտնել, որ Էլլին և ես նշանադրվել ենք։ Եվ մենք չէինք կարող ավելի երջանիկ լինել։ Ես ամուսնության առաջարկ արեցի իմ պատրաստած ճենապակյա մատանիով»։
Հայուհի Էլեոնոր Էքսերջյանը և Սեմ Չատտոն հանդիում են 2021 թվականից, իսկ վերջերս նրանք ներկա են եղել Սանդրինգհեմում թագավոր Չարլզ III-ի, թագուհի Կամիլային և թագավորական ընտանիքի այլ անդամների Սուրբ Ծննդյան տոնակատարությանը:
Էլեոնորի հայրը՝ Լեսթերի համալսարանի արվեստի և կինոյի պատմության վաստակավոր պրոֆեսոր Դավիթ Էքսերջյանն է, իսկ Սեմ ու Էլեոնորն ավարտել են Էդինբուրգի համալսարանը, նրանք մասնագիտությամբ նկարիչ են։ Համաձայն Սեմ Չատտոյի նշանադրության մասին գրառմանը զույգն արդեն եղել է Հայաստանում, հրապարակված լուսանկարներից մեկի տաղավարը Երևանում է։ Իսկ ավելի վաղ 2023 թվականի փետրվարի 2-ին ինստագրամյան գրառման մեջ Էլեոնորը Սեմի հետ լուսանկարներ է հրապարակել Երևանում անցկացված իր «Երևակայական լանդշաֆտներ» ցուցահանդեսի բացումից։
0 Մեկնաբանություն