Հայ Rus Eng
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

Մեր Հենոն․ գորիսեցի դհոլահար Հենրիկ Տեր-Ստեփանյանն ու սաները փոքրիկ հոլովակ են թողարկել (տեսանյութ)
21:50 / 09 հուլիսի 2025
Արամ Ա-ի կոչը
07:15 / 09 հուլիսի 2025
Ե՞րբ է քննվելու Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցն ու ո՞վ է դատավորը
07:00 / 09 հուլիսի 2025
Տաթեւի Գոռը՝ հպարտ, բայց ոչ հպարտացող․ Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անազատության մեջ է
06:35 / 09 հուլիսի 2025
Ականակետային պայթյունի հետեւանքով կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
19:44 / 08 հուլիսի 2025
ՄԻՊ-ի աշխատակազմը բանտերում է
12:17 / 08 հուլիսի 2025
Ես մեր երկրում գլուխս բարձր եմ քայլում, ոչ մեկից հայացք չեմ փախցնում, ես ոչ մեկի առաջ չեմ կզել, ոչ մի բան չեմ մուրացել, Արթուր Սարգսյան (տեսանյութ)
11:14 / 08 հուլիսի 2025
Ձեռնամարտ Ազգային ժողովում (տեսանյութ)
10:31 / 08 հուլիսի 2025
ՀՀ քննչական կոմիտեն՝ ՀԷՑ-ում իրականացվող խուզարկությունների մասին
10:04 / 08 հուլիսի 2025
Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է ապազգային մի խմբակի կողմից և պետք ազատագրվի․ Նիկոլ Փաշինյան
09:45 / 08 հուլիսի 2025
Իրավապահները ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում են, խուզարկվել է նաեւ Նարեկ Կարապետյանի տունը
09:35 / 08 հուլիսի 2025
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը խոստովանել է՝ Սյունիքում դժվար է մարդ հավաքագրել․ Մարինա Ղազարյանի հարցը գլխավոր դատախազին (տեսանյութ)
19:17 / 07 հուլիսի 2025
Ռուսաստանի տրանսպորտի նախարարը ինքնասպան է եղել
18:46 / 07 հուլիսի 2025
Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել եւ վավերացնել. Արարատ Միրզոյան
18:36 / 07 հուլիսի 2025
Պատգամավորներ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
18:17 / 07 հուլիսի 2025
« Լսի արա, հանգստացի, վեր ընկի տեղդ. ստեղ հարցերը մենք ենք տալիս». Ռուբեն Ռուբինյանը՝ Արթուր Սարգսյանին. (տեսանյութ)
15:44 / 07 հուլիսի 2025
Ինչի՞ մեջ է մեղադրվում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը
14:26 / 07 հուլիսի 2025
Ավարտվել է Սյունիքում 2021թ․–ի ապրիլին զանգվածային անկարգությունների փորձ արած 4 անձի վարույթի նախաքննությունը
13:31 / 07 հուլիսի 2025
Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց  
13:17 / 07 հուլիսի 2025
Վահագն Չախալյանը կալանավորվել է
15:11 / 05 հուլիսի 2025
Թո՛ղ Սահմանադրությունը շարունակի լինել օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների եւ ազգային ինքնիշխանության ճանապարհին գլխավոր ուղեցույց. Ռոբերտ Ղուկասյան
14:38 / 05 հուլիսի 2025
Օրվա լրահոսը
Աննա Վարդապետյանը ներկայացրեց Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը
Հասարակություն 12:03 / 04 հուլիսի 2025

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է եղել Ազգային ժողով,  հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2017 թվականին նախաձեռնված թիվ 90101617 քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը զավթվել է եւ 2010-2015 թվականներին, առանց կառուցապատման իրավունքի, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նշված հողատարածքի վրա ինքնակամ կառուցվել է առանձնատուն: 2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում միանձնյա հաղթող է ճանաչվել Երեւան քաղաքի բնակիչ Բենիամին Սուրենի Ղալեչյանը, ում նշված հողամասը տրամադրվել է վարձակալության եւ կառուցապատման իրավունքով 25 տարի ժամկետով՝ 2 տարվա ընթացքում 250.000.000 դրամի ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը եւ դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը 2010 թվականից սկսած փաստացի տիրապետվում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից:

Սույն վարույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 25-ին նախաձեռնվել է թիվ 90152923 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը:

2024 թվականի հունվարի 5-ին, պայմանավորված քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով, քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի հունվարի 29-ին նախաձեռնվել է թիվ 58201825 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի փետրվարի 12-ին թիվ 58201825 քրեական վարույթը միացվել է թիվ 90152923 քրեական վարույթին՝ նախաքննությունը շարունակելով 90152923 համարի ներքո:

2025 թվականի մարտի 20-ին նախաձեռնվել է թիվ 58207825 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի մարտի 24-ին թիվ 58207825 քրեական վարույթը միացվել է թիվ 90152923 քրեական վարույթին՝ նախաքննությունը շարունակելով 90152923 համարի ներքո:

2025 թվականի հունիսի 9-ին թիվ 90152923 քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված կարգով ներկայացվել է առաջարկություն՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ իրավասու մարմնին դիմելու վերաբերյալ։

Հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն՝ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր, որոնք հիմք են տալիս ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) այն բանի համար, որ նա, 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնը, ի թիվս այլնի

- պատասխանատու լինելով Նախարարության առջեւ դրված խնդիրների եւ գործառույթների, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործության կանխարգելման եւ նվազեցման, բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովման համար,

- Կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի թիվ 927-Ն որոշման համաձայն՝ ի պաշտոնե հանդիսանալով Բնապահպանության նախարարության կառավարմանը հանձնված ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ,

- Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1578-Ն որոշման համաձայն՝ ի պաշտոնե հանդիսանալով բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության եւ (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ եւ լիազորված լինելով հրավիրել հանձնաժողովի նիստեր, նախագահել դրանք, հանձնաժողովի անունից ստորագրել դրա որոշումները եւ նիստերի արձանագրությունները, պետական մարմիններում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ,

խմբային շահերից ելնելով չի կատարել ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որպիսի արարքների հետեւանքով էական վնաս է պատճառվել հասարակության եւ պետության օրինական շահերին եւ անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ: Մասնավորապես՝ խախտվել է պետական մարմնի, պետական ոչ առեւտրային կազմակերպության եւ նշված մրցույթային հանձնաժողովի բնականոն գործունեությունը, բնության հատուկ պահպանվող տարածքը տեւական ժամանակ չի օգտագործվել նպատակային նշանակությամբ, կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից կատարված արարքների արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է:

Այսպես.

Արծվիկ Մինասյանը.

- տեղեկացված է եղել, որ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, 2010-2015 թվականների ընթացքում ապօրինի զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քմ մակերեսով հողատարածքը,

- տեղեկացված է եղել, որ կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ,

- տեղեկացված է եղել, որ իրավասու, այդ թվում՝ իրեն ենթակա պաշտոնատար անձանց կողմից նշված իրավախախտումները տեւական ժամանակ չեն արձանագրվել եւ դրանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տրվել:

 

Վերոնշյալ տեղեկություններին տիրապետելու պայմաններում, խմբային շահերից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, միջոցներ չի ձեռնարկվել թույլ տրված իրավախախտումների հետեւանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ:

Հակառակը՝ Սեյրան Օհանյանի կողմից վերոնշյալ տարածքը զավթելու եւ այնտեղ ինքնակամ շենք-շինություններ կառուցելու փաստը, ինչպես նաեւ իրավասու պաշտոնատար անձանց դրսեւորած անգործությունը քողարկելու, անշարժ գույքի տիրապետմանն ու օգտագործմանն օրինական տեսք տալու նպատակով, այլ անձանց մասնակցությամբ, միջոցներ է ձեռնարկել դրանց նկատմամբ Սեյրան Օհանյանի կողմից որոշված, նրա հետ փոխկապակցված անձի անվամբ կառուցապատման իրավունքի տրամադրման ուղղությամբ:

Մասնավորապես.

Արծվիկ Մինասյանը 2016 թվականի սեպտեմբերի 28-ին ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանի թիվ 25-214-Ն գրությամբ ստանալով ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող հողամասը շենք-շինություններով ծանրաբեռնված չլինելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը՝ դրանք ներկայացրել է բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության եւ (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցույթային հանձնաժողովի քննարկմանը։

Հանձնաժողովը, Արծվիկ Մինասյանի նախագահությամբ, 2016 թվականի հոկտեմբերի 5-ին կայացած նիստի ընթացքում միաձայն որոշել է Կառավարության տարածքային զարգացման եւ բնապահպանական նախարարական կոմիտեի քննարկմանն ուղարկել մրցույթի պայմանները եւ սահմանված կարգով ընթացք տալ վերոնշյալ հողամասը կառուցապատման իրավունքով մրցույթի ներկայացնելու հարցին։

Նիստից հետո՝ 2016 թվականի հոկտեմբերի 6–ին, Արծվիկ Մինասյանը ուղեկցական գրությամբ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին է ներկայացրել միջգերատեսչական մրցույթային հանձնաժողովի հավանությանն արժանացած վերոնշյալ 1 միավոր անշարժ գույքի տվյալները եւ կից փաստաթղթերը։ Ներկայացված փաստաթղթերում եւս ներառված են եղել հողամասը շենք-շինություններով ծանրաբեռնված չլինելու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

2016 թվականի հոկտեմբերի 27-ին տարածքային զարգացման եւ բնապահպանական նախարարական կոմիտեի նիստում քննարկվել է ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Դրախտիկ համայնքի սահմանում գտնվող նշված հողատարածքը մրցույթի ներկայացնելու մասին հարցը եւ որոշվել է հավանություն տալ բնության հատուկ պահպանվող տարածքների մրցույթային հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությանը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարելով ապահովել մրցույթի թափանցիկությունը։

2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացվել է մրցույթ, որին, ըստ փաստաթղթերի, հայտեր եւ գործարար ծրագրեր են ներկայացրել Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված անձինք՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում Սեյրան Օհանյանի վարորդ հանդիսացած Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդին՝ Բենիամին Ղալեչյանը, եւ օգնական հանդիսացած Արթուր Գրիգորյանի եղբայրը՝ Էդգար Գրիգորյանը։

Մրցույթի արդյունքում միջգերատեսչական հանձնաժողովը,

- հիմք ընդունելով կեղծ տեղեկություններ պարունակող վերոհիշյալ փաստաթղթերը,

- նախագծային փաստաթղթերի եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունների բացակայության պայմաններում,

միաձայն հաղթող է ճանաչել Բենիամին Ղալեչյանին։

««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 16-03 որոշմամբ հավանություն է տրվել ՊՈԱԿ-ի եւ Բենիամին Ղալեչյանի միջեւ կնքվող 1․0526 հա չափով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրին՝ կառուցապատման վճարի չափ սահմանելով 631.560 ՀՀ դրամ/տարի, իսկ պայմանագրի ժամկետ՝ 25 տարի։

««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ Բենիամին Սուրենի Ղալեչյանի միջեւ 2017 թվականի մայիսի 3-ին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող՝ հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 1552 պայմանագիրը, որի հիման վրա 2017 թվականի մայիսի 22-ին կատարվել է Բենիամին Ղալեչյանի իրավունքների պետական գրանցում եւ վերջինիս տրվել թիվ 22052017-05-0015 վկայականը։

Այսպիսով, Արծվիկ Մինասյանը, խմբային շահերից ելնելով, չկատարելով ծառայողական պարտականությունները եւ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել հասարակության, պետության օրինական շահերին եւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ՝ պետական մարմնի, պետական ոչ առեւտրային կազմակերպության եւ միջգերատեսչական հանձնաժողովի բնականոն գործունեության խաթարմամբ օրենքով սահմանված կարգով չեն արձանագրվել բնության հատուկ պահպանվող տարածքում գտնվող հողամասի ապօրինի զավթումը, դրա վրա շինությունների ինքնակամ կառուցումը, միջոցներ չեն ձեռնարկվել հիշյալ խախտումները վերացնելու, վնասը վերականգնելու, հակաօրինական արարքներ կատարած անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

Ավելին՝ նշված հողատարածքը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ քողարկվել են ինչպես քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ Սեյրան Օհանյանի կողմից կատարված հակաիրավական գործողությունները, այնպես էլ դրանց նկատմամբ անգործություն ցուցաբերած իրավասու պաշտոնատար անձանց հակաիրավական վարքագիծը, բնության հատուկ պահպանվող տարածքը տեւական ժամանակ չի օգտագործվել նպատակային նշանակությամբ, կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն, գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը խեղաթյուրելու, ապօրինի գործարքներում քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի մասնակցությունը չբացահայտելու, գույքի նկատմամբ իրական իրավունքները եւ պատկանելիությունը քողարկելու նպատակով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեւակերպվել է Սեյրան Օհանյանի մատնանշած երրորդ անձի իրավունքը՝ ապահովելով նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումն ու օգտագործումը:

Այսինքն, Արծվիկ Մինասյանին վերագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) նախատեսված հանցավոր արարքի կատարում:

Այսպիսով, գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ բավարարության տեսանկյունից՝ պետք է արձանագրել, որ առկա են բավարար փաստեր ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ուստի հիմք ընդունելով ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ՀՀ Ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 108-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով,

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ ԵՄ՝

Տալ համաձայնություն՝ ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»:

 

Marzernews-1

Թեգեր` Արծվիկ Մինասյան Աննա Վարդապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

Արամ Ա-ի կոչը
07:15 / 09 հուլիսի 2025
Տաթեւի Գոռը՝ հպարտ, բայց ոչ հպարտացող․ Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անազատության մեջ է
06:35 / 09 հուլիսի 2025
ՄԻՊ-ի աշխատակազմը բանտերում է
12:17 / 08 հուլիսի 2025
ՀՀ քննչական կոմիտեն՝ ՀԷՑ-ում իրականացվող խուզարկությունների մասին
10:04 / 08 հուլիսի 2025
Իրավապահները ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում են, խուզարկվել է նաեւ Նարեկ Կարապետյանի տունը
09:35 / 08 հուլիսի 2025
Պատգամավորներ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
18:17 / 07 հուլիսի 2025
Ավարտվել է Սյունիքում 2021թ․–ի ապրիլին զանգվածային անկարգությունների փորձ արած 4 անձի վարույթի նախաքննությունը
13:31 / 07 հուլիսի 2025

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Հեռախոս՝

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am