Հոբելյանական՝ 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի եզրափակիչ համերգը կայացավ մայիսի 16-ին։ Մրցույթի այս տարվա հաղթող երկիրը Բուլղարիան է։ Երկրի ներկայացուցիչ Դարան իր Bangaranga երգով ստացավ 516 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց Իսրայելը՝ ստանալով 343 միավոր, իսկ 3-րդ հորիզոնականում՝ Ռումինիան էր՝ 296 միավորով։
Հայաստանի պատվիրակ Սիմոնը այս տարի դուրս մնաց պայքարից՝ չհայտնվելով եզրափակիչում: «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլին մասնակցել է 25 երկիր։ 5 երկիր բեյկոտել է մրցույթը՝ Իսրայելի մասնակցության պատճառով:
0 Մեկնաբանություն