Հայ առքելական եկեղեցին նշում է Խաչի գյուտի տոնը
Գյուտ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում այսօր՝ հոկտեմբերրի 26-ին, տեղի կունենա քահանայական ձեռնադրություն եւ օծում՝ ձեռամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի։
Քահանայական կոչման կարժանանան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան վեց սարկավագներ:
Նախօրեին Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջեւ կատարվել է ձեռնադրվողների ընծայման կարգը:
Տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի նաեւ Փրկչի Խաչափայտի մասունքը, որը Մայր Տաճարում կմնա մինչեւ Երեկոյան ժամերգություն։
Ուղիղ միացումը՝ News.am-ի
0 Մեկնաբանություն