Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

«Մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք»
10:59 / 17 հուլիսի 2026
13 քանդակներ Միսաք Մանուշյան այգում
11:33 / 16 հուլիսի 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը Նյու Յորքում
00:48 / 16 հուլիսի 2026
Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի ԹՐԻՓՓ+ առևտրային հիմնադրամը
20:29 / 15 հուլիսի 2026
Հայաստանում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում ծրագրի ժամկետը երկարաձգվել է
20:17 / 15 հուլիսի 2026
Արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնության առաջարկություն է արել հայուհի Էլեոնոր Էքսերջյանին
10:03 / 15 հուլիսի 2026
Վարդավառը՝ Խուստուփում 1919թվականին․ օրվա կադրը
11:19 / 12 հուլիսի 2026
Բելինգհեմի դուբլն ու Արգենտինայի գոլերը որոշեցին կիսաեզրափակիչի վերջին մասնակիցներին
11:01 / 12 հուլիսի 2026
Հայաստանում նշում են Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ Վարդավառը
10:55 / 12 հուլիսի 2026
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
11:50 / 24 հունիսի 2026
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ՓԱՍՏԻՆՖՈ
11:30 / 24 հունիսի 2026
Վիգեն Սարգսյանը կկալանավորվի
16:22 / 11 հունիսի 2026
Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները եւ նրանց ընտրատասովշչիկները․ Վահագն Ալեքսանյան
13:00 / 09 հունիսի 2026
Վարորդական իրավունքից զրկվածների հարցը հասավ Ազգային ժողով
12:37 / 09 հունիսի 2026
Շնորհակալ եմ, Սյունի՛ք․ Ռոբերտ Ղուկասյան
20:00 / 08 հունիսի 2026
Կրեմլը դեռ սպասում է
15:53 / 08 հունիսի 2026
Քվեարկությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
15:43 / 08 հունիսի 2026
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
15:32 / 08 հունիսի 2026
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
00:21 / 07 հունիսի 2026
Քանի՞ ընտրող կա Հայաստանում
21:03 / 06 հունիսի 2026
Ընտրակաշառքի դեմ լայնածավալ գործողություններ՝ անօդաչուների կիրառմամբ
16:29 / 06 հունիսի 2026
Օրվա լրահոսը
Քաղաքական հորիզոնում իրենց տեղը գտնել փորձող նորելուկ գործիչները կայանալու համար կիրառել են այլ «կոլեգաների» կողմից ներդրված թրենդը. Ռոբերտ Ղուկասյան
Քաղաքական 20:11 / 13 դեկտեմբերի 2025

Հայաստանյան քաղաքական հորիզոնում իրենց տեղը գտնել փորձող նորելուկ գործիչները կայանալու համար կիրառել են այլ «կոլեգաների» կողմից ներդրված ու մոդայիկ դարձած թրենդը՝ «ընտրական երթը» սկսելով Սյունիքից, մարզում երբեւէ չեղած, մարզից անտեղյակ դրսի լսարանի համար հնչեցնելով դիտումներ, ազդեցություն ու «լայքեր» ապահովող Սյունիք բառը․․․

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերները հենց մեր մարզից սփռելու ակնկալիքները քիչ թե շատ մտածող մարդու, հատկապես Սյունիքում ապրող, այստեղ ամենաակտիվ բաբախող զարգացման տեմպը զգացող քաղաքացու համար պարզ են․ սենսացիոն ու իրականությունը խեղաթյուրող վերնագրերը անտեղյակների համար են․․․

Վաղուց ոչ արդիական քարոզչական տեխնոլոգիաների էժան կիրառումները անտեսող սյունեցին գիտի, որ նախկինում դարուփոսերով ճանապարհներով իր մարզ ու համայնքներ հասնելու փոխարեն այսօր բարեկարգ մայրուղիներ ունի․․ Հա, ի դեպ, նույն նորակառույց ճանապարհներով հենց քաղաքական հյուրախաղերի եկածներն էլ են մարզում շրջում, վստահ եմ՝ մտքում գոհանում, իսկ նկարահանվելիս՝ ընտրում այն, որին դեռ հերթ չի հասել, բայց ծրագրված է, կարվի։

Սյունեցին գիտի, որ անկախ Հայաստանի գոյության ժամանակաշրջանում իր մարզում այս ծավալների գումարների ու որակի շինարարություն, կառուցապատում ու բարեկարգում չի եղել, ինչին որ ականատես է վերջին տարիներին։

Սյունեցին տեսնում է, որ առանց իր համայնքների տեղը նոր իմացած ու դեռ անվանումներն էլ Սովետի հանգույն հնչեցնող գործիչների զարգացման ռոմանտիկ ծրագրերի էլ համայնքները զարգանում են։

Սյունեցին նաեւ գիտի, որ մարզում ոչ թե փակվում, այլ կառուցվում են նոր, տեխնոլոգիապես հագեցած, գերարդիական ու հարմարավետ կրթահամալիրներ ու դպրոցներ, որտեղ պետք է հաճախեն նաեւ ոչ միայն տվյալ բնակավայրի, այլեւ հարեւան բնակավայրերի այն երեխաները, որոնք զրկված են եղել կենտրոնացված ջեռուցմամբ, մարդուն վայել սանհանգույցներ, համակարգիչներ ու լաբորատորիաներ ունեցող կրթօջախից։

Սյունեցին գիտի, որ մինչ այդ դպրոցները շահագործման կհանձնվեն, կառուցվելու, բարեկարգվելու են նաեւ դեպի կրթօջախներ բերող բոլոր ճանապարհները։

Սիսիան համայնքի գյուղերով մտահոգ գործիչն էլ հաստատ գիտի, որ, օրինակ, հենց այդ համայնքում նոր է ավարտվել Սիսիան-Աշոտավան-Թասիկ-Արեւիս տեղական նշանակության ավտոճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները` 1,99 մլրդ դրամ արժեքով։ Կամ՝ ավարտական փուլում է գտնվում Վաղատին բնակավայրի տեղական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները՝ 420 մլն դրամով։

Ինչ վերաբերում է դպրոցներին, ինչքան էլ «փակվում են» բառը սենսացիոն ու ազդեցիկ լինի, Սիսիան համայնքում այժմ կառուցվում է 11 դպրոց, հիմնանորգվում՝ 3-ը, 1 նորակառույցն արդեն գործում է, 1 հիմնանորոգվածն էլ կահավորման փուլում է։

Սրանով շտկվում է 1990-ականներից ի վեր առկա ողբալի վիճակը։ Դպրոցական շենքերի վատ վիճակով պայմանավորված՝ 1990 թ․ Սալվարդի եւ Հացավանի, իսկ 1993 թ․ Թասիկի դպրոցները ժամանակավոր տեղակայվել էին հարմարեցված շենքերում՝ մինչեւ նոր դպրոցական շենքերի կառուցումը։ Այս ողջ տարիներին երեխաները զրկված են եղել մարզադահլիճներից, լաբորատորիաներից եւ այլ տարրական դպրոցական պայմաններից։

Միայն Սիսիան համայնքում

Վաղատին գյուղում կառուցվել է 100 աշակերտի եւ նախադպրոցական տարիքի 20 սանի համար նախատեսված դպրոցի նոր շենք։

Հիմնանորոգվել է Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի շենքը, դպրոցը կունենա բացառապես նոր գույք։

Ընթացքի մեջ են․

Դարբաս գյուղի՝ 150 աշակերտի եւ 50 սանի համար նախատեսված,

Իշխանասար գյուղի՝ 144 աշակերտի համար նախատեսված,

Սառնակունք գյուղի՝ 144 աշակերտի եւ 40 սանի համար նախատեսված,

Աշոտավան գյուղի՝ 144 աշակերտի եւ 80 սանի համար նախատեսված,

Նորավան գյուղի՝ 144 աշակերտի եւ 40 սանի համար նախատեսված,

Ույծ գյուղի՝ 144 աշակերտի եւ 40 սանի համար նախատեսված,

Շաքի գյուղի՝ 200 աշակերտի եւ 40 սանի համար նախատեսված,

Շաղաթ գյուղի՝ 200 աշակերտի համար նախատեսված,

Անգեղակոթ գյուղի՝ 300 աշակերտի համար նախատեսված,

Բռնակոթ գյուղի՝ 300 աշակերտի համար նախատեսված նոր շենքերի կառուցման,

Գորայք եւ Ախլաթյան գյուղիերի դպրոցական շենքերի հիմնանորոգման աշխատանքները։

Շինարարական աշխատանքների ավարտից հետո բոլոր դպրոցները կապահովվեն նոր գույքով։

Ու թարմացնելով քաղաքական կարճ հիշողությունները, ի դեպ, փաստեմ, որ դեռ 2017-ին էր այսօրվա «սրտացավ» քաղաքական գործչից ոչ հեռու կուսակցությամբ ձեւավորված կառավարությունը որոշել բարեփոխումներ ու օպտիմալացում իրականացնել կրթական ոլորտում՝ ընդգրկելով մինչ 150 աշակերտ ունեցող դպրոցները՝ հայտարարելով դրանցից ակնկալվող տնտեսումների մասին։

Հիմա դպրոցներ չեն փակվում տնտեսում ունենալու համար։ Կառավարությունը դպրոցներ է կառուցում ու նորոգում, իսկ այսօրվա բարեփոխումների նպատակը որակյալ կրթությունն է ու մեր երեխաների համար արդիական պայմաններ ստեղծելը․․․

Marzernews-1

Թեգեր` Ռոբերտ Ղուկասյան Սիսիան դպրոցներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

«Մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք»
10:59 / 17 հուլիսի 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը Նյու Յորքում
00:48 / 16 հուլիսի 2026
Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները եւ նրանց ընտրատասովշչիկները․ Վահագն Ալեքսանյան
13:00 / 09 հունիսի 2026
Կրեմլը դեռ սպասում է
15:53 / 08 հունիսի 2026
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
15:32 / 08 հունիսի 2026
Քանի՞ ընտրող կա Հայաստանում
21:03 / 06 հունիսի 2026
Քվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի եւ համոզմունքների թելադրանքով. ՀՀ նախագահ
08:34 / 06 հունիսի 2026
Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
 
« Նոյեմբեր
Հունվար »

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am