Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ։ «Մեծ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ եմ ստանձնում այս պաշտոնը»,-հոկտեմբերի 29-ին կայացած նիստում ասել է Լիլիթ Ստեփանյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ընթացքում հայտնել էր, որ ՔՊ խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը եւ կնշանակվի Կոտայքի մարզպետ:
Մինչ պատգամավոր ընտրվելը Լիլիթ Ստեփանյանը զբաղեցրել է Հրազդանի քաղաքապետի պաշտոնը։
0 Մեկնաբանություն