Օգոստոսի 27-ին՝կայացած ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունվել է որոշում, որով կապահովվի Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի (հրատապ) համարվող ծրագրերի իրականացումը: Ըստ այդմ՝ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 287,140.6 հազար դրամ, որից 15,142․5 հազար դրամը՝ Լոռու մարզպետի աշխատակազմին, 69,667․9 հազար դրամը՝ Շիրակի, 31,985․0 հազար դրամը՝ Սյունիքի, 437․0 հազար դրամը՝ Վայոց ձորի, 169,908․2 հազար դրամը՝ Տավուշի։
Անդրադառնալով Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի խաղահրապարակի կառուցման աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանն այն համարել է շատ խորհրդանշական. «Շատ կարեւոր է, որ Ներքին Հանդի ժողովուրդը խնդրել են իրենց համար խաղահրապարակ կառուցել։ Այսինքն, որ ասում ենք՝ խաղաղությունը կա թե չկա, սրա մասին է։ Դա նշանակում է, որ Ներքին Հանդի ծնողները պատրաստ են երեխաներին թույլ տալ, որ գնան այդ խաղահրապարակում խաղան, չունեն չէ՞ մտավախություն։ Պարզ է, որ սահմանազատում արված չէ այնտեղ, պարզ է, որ հարցեր կան։ Դա նշանակում է, որ մարդիկ նաեւ արդեն արձանագրել են, որ այդ հարցերի լուծման ընդհանուր տրամաբանությունը եւ փիլիսոփայությունը տեղափոխվել է այլ դաշտ։ Այդ դաշտը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգն է, որը եւ՛ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում վավերացված է, պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է։ Եվ սա շատ խորհրդանշական է»։
ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց, որ համայնքը հարմար տեղ հողատարածք չէր կարողանում առաջարկել։ «Հենց առաջարկեց, անմիջապես պայմանագիրը կնքվեց, այս տարի կսկսենք։ 20։40 չափի արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտ է լինելու»,-եզրափակեց ՏԿԵ նախարարը։
How to Share With Just FriendsHow to share with just friends.
Posted by Facebook on Friday, December 5, 2014
0 Մեկնաբանություն