Հայ Rus Eng
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

Մեր Հենոն․ գորիսեցի դհոլահար Հենրիկ Տեր-Ստեփանյանն ու սաները փոքրիկ հոլովակ են թողարկել (տեսանյութ)
21:50 / 09 հուլիսի 2025
Արամ Ա-ի կոչը
07:15 / 09 հուլիսի 2025
Ե՞րբ է քննվելու Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցն ու ո՞վ է դատավորը
07:00 / 09 հուլիսի 2025
Տաթեւի Գոռը՝ հպարտ, բայց ոչ հպարտացող․ Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անազատության մեջ է
06:35 / 09 հուլիսի 2025
Ականակետային պայթյունի հետեւանքով կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
19:44 / 08 հուլիսի 2025
ՄԻՊ-ի աշխատակազմը բանտերում է
12:17 / 08 հուլիսի 2025
Ես մեր երկրում գլուխս բարձր եմ քայլում, ոչ մեկից հայացք չեմ փախցնում, ես ոչ մեկի առաջ չեմ կզել, ոչ մի բան չեմ մուրացել, Արթուր Սարգսյան (տեսանյութ)
11:14 / 08 հուլիսի 2025
Ձեռնամարտ Ազգային ժողովում (տեսանյութ)
10:31 / 08 հուլիսի 2025
ՀՀ քննչական կոմիտեն՝ ՀԷՑ-ում իրականացվող խուզարկությունների մասին
10:04 / 08 հուլիսի 2025
Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է ապազգային մի խմբակի կողմից և պետք ազատագրվի․ Նիկոլ Փաշինյան
09:45 / 08 հուլիսի 2025
Իրավապահները ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում են, խուզարկվել է նաեւ Նարեկ Կարապետյանի տունը
09:35 / 08 հուլիսի 2025
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը խոստովանել է՝ Սյունիքում դժվար է մարդ հավաքագրել․ Մարինա Ղազարյանի հարցը գլխավոր դատախազին (տեսանյութ)
19:17 / 07 հուլիսի 2025
Ռուսաստանի տրանսպորտի նախարարը ինքնասպան է եղել
18:46 / 07 հուլիսի 2025
Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել եւ վավերացնել. Արարատ Միրզոյան
18:36 / 07 հուլիսի 2025
Պատգամավորներ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
18:17 / 07 հուլիսի 2025
« Լսի արա, հանգստացի, վեր ընկի տեղդ. ստեղ հարցերը մենք ենք տալիս». Ռուբեն Ռուբինյանը՝ Արթուր Սարգսյանին. (տեսանյութ)
15:44 / 07 հուլիսի 2025
Ինչի՞ մեջ է մեղադրվում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը
14:26 / 07 հուլիսի 2025
Ավարտվել է Սյունիքում 2021թ․–ի ապրիլին զանգվածային անկարգությունների փորձ արած 4 անձի վարույթի նախաքննությունը
13:31 / 07 հուլիսի 2025
Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց  
13:17 / 07 հուլիսի 2025
Վահագն Չախալյանը կալանավորվել է
15:11 / 05 հուլիսի 2025
Թո՛ղ Սահմանադրությունը շարունակի լինել օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների եւ ազգային ինքնիշխանության ճանապարհին գլխավոր ուղեցույց. Ռոբերտ Ղուկասյան
14:38 / 05 հուլիսի 2025
Օրվա լրահոսը
Ի՞նչի մեջ է մեղադրվում պատգամավոր Սեյրան Օհանյանը
Հասարակություն 11:52 / 04 հուլիսի 2025

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է եղել Ազգային ժողով,  հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2017 թվականին նախաձեռնված թիվ 90101617 քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը զավթվել է եւ 2010-2015 թվականներին, առանց կառուցապատման իրավունքի, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նշված հողատարածքի վրա ինքնակամ կառուցվել է առանձնատուն: 2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում միանձնյա հաղթող է ճանաչվել Երեւան քաղաքի բնակիչ Բենիամին Սուրենի Ղալեչյանը, ում նշված հողամասը տրամադրվել է վարձակալության եւ կառուցապատման իրավունքով 25 տարի ժամկետով՝ 2 տարվա ընթացքում 250.000.000 դրամի ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը եւ դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը 2010 թվականից սկսած փաստացի տիրապետվում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից:

Սույն վարույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 25-ին նախաձեռնվել է թիվ 90152923 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը:

2024 թվականի հունվարի 5-ին, պայմանավորված քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով, քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի հունվարի 29-ին նախաձեռնվել է թիվ 58201825 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի փետրվարի 12-ին թիվ 58201825 քրեական վարույթը միացվել է թիվ 90152923 քրեական վարույթին՝ նախաքննությունը շարունակելով 90152923 համարի ներքո:

2025 թվականի մարտի 20-ին նախաձեռնվել է թիվ 58207825 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի մարտի 24-ին թիվ 58207825 քրեական վարույթը միացվել է թիվ 90152923 քրեական վարույթին՝ նախաքննությունը շարունակելով 90152923 համարի ներքո:

2025 թվականի հունիսի 9-ին թիվ 90152923 քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված կարգով ներկայացվել է առաջարկություն՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ իրավասու մարմնին դիմելու վերաբերյալ։

Հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն՝ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր, որոնք հիմք են տալիս Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում են 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերին, 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 444-րդ հոդվածի 2-րդ մասին) այն բանի համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 9-ը զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը:

Կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հանձնարարել է իր ենթակա, Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Գրիգորյանին եւ այլ անձանց, Պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների ու դրանց ծառայողների ներգրավմամբ, կազմակերպել եւ ապահովել հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը։

Նշված տարածքի եւ այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-2016 թվականներին Պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվել է առնվազն 13.120.000 դրամ աշխատավարձ։

Սեյրան Օհանյանի զբաղեցրած պաշտոնով եւ դիրքով պայմանավորված՝ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի, ինչպես նաեւ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների կողմից միջոցներ չեն ձեռնարկվել պետական սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, իրավախախտումներն արձանագրելու, օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, իրավախախտումների հետեւանքները վերացնելու ուղղությամբ։

Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Գրիգորյանը, գործելով վերադասի՝ Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ, Պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների ու դրանց ծառայողների ներգրավմամբ, 2010-2015 թվականների ընթացքում կազմակերպել եւ ապահովել է ինքնակամ զավթված, բնության հատուկ պահպանվող տարածքում 124.892.985 դրամ արժողությամբ մի քանի շինություններից կազմված առանձնատան ինքնակամ կառուցումը: Արդյունքում Սեյրան Օհանյանի գույքն ավելացել է նրա օրինական եկամուտներն էականորեն գերազանցող չափով։

Նշված առանձնատան լողավազանի եւ շոգեբաղնիքի վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ Սեյրան Օհանյանի հանձնարարությունը կատարելու նպատակով, Աշոտ Գրիգորյանը, ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ իր անմիջական ենթակա, կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Գրիգոր Լեւոնի Բարսեղյանի ընտանիքին պատկանող, շինարարական աշխատանքների իրականացմամբ զբաղվող «Սիտտա Գրուպ» ՍՊ ընկերությունը մասնակցել է Պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթներին եւ, հաղթող ճանաչվելով, իրականացրել շինարարական աշխատանքներ, 2015 թվականի ապրիլին դիմել է Գրիգոր Բարսեղյանին՝ առաջարկելով հիշյալ ընկերության միջոցով իրականացնել առանձնատան լողավազանի եւ շոգեբաղնիքի վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքները, որին Գրիգոր Բարսեղյանը համաձայնվել է։

«Սիտտա Գրուպ» ՍՊ ընկերությունն իր ֆինանսական միջոցներով վերոնշյալ առանձնատանը կատարել է շուրջ 64.500.000 դրամի շինարարական աշխատանքներ: Շինարարական աշխատանքները 2015 թվականի սեպտեմբեր ամսին դադարեցվել են՝ ընկերության ֆինանսական միջոցները սպառվելու պատճառով: Այդ մասին Գրիգոր Բարսեղյանը եւ նրա հայրը՝ Լեւոն Բարսեղյանը, 2015 թվականի վերջին հայտնել են Աշոտ Գրիգորյանին եւ խնդրել վճարել փաստացի կատարված աշխատանքների դիմաց չվճարված շուրջ 58.000.000 դրամը։

Աշոտ Գրիգորյանը, գործելով Սեյրան Օհանյանի գիտությամբ եւ հանձնարարությամբ, հրաժարվել է տրամադրել հիշյալ գումարը՝ պատճառաբանելով, որ նշված աշխատանքների դիմաց վճարման ենթակա շուրջ 58.000.000 դրամը համարում է նախկինում Պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթներում նրանց ընկերությանը հաղթող ճանաչելու, գնումների գործընթացի շրջանակներում կատարված աշխատանքներն անխոչընդոտ ընդունելու եւ դրանց դիմաց վճարումները կատարելու համար, այսպես կոչված, «ատկատի» (իրավաբանորեն՝ կաշառքի) գումար: Աշոտ Գրիգորյանը խոստացել է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հետագայում եւս ապահովել Պաշտպանության նախարարության կողմից հայտարարվող մրցույթներում անխոչընդոտ եւ շահավետ պայմաններով նրանց ընկերությունը հաղթող ճանաչելու, գնումների շրջանակներում կատարված աշխատանքներն անխոչընդոտ ընդունելու եւ դրանց դիմաց վճարումները կատարելու գործընթացները։

«Սիտտա Գրուպ» ՍՊ ընկերության փաստացի սեփականատեր Լեւոն Բարսեղյանը, գիտակցելով Սեյրան Օհանյանից ու Աշոտ Գրիգորյանից իր Ընկերության հետագա գործունեության եւ Աշոտ Գրիգորյանի ղեկավարած վարչությունում բաժնի պետի պաշտոն զբաղեցնող որդու պաշտոնավարման կախվածությունը, հետագա գնման գործընթացներում ապօրինի առավելություններ ստանալու ակնկալիքով չի պահանջել 58.000.000 դրամը։

Այսպես.

  1. Սեյրան Օհանյանը, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որպիսի գործողությունների հետեւանքով էական վնաս է պատճառվել հասարակության, պետության օրինական շահերին եւ անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ, մասնավորապես՝

- խաթարվել է Պաշտպանության նախարարության, դրա ստորաբաժանում հանդիսացող՝ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության եւ առեւտրային կազմակերպության բնականոն գործունեությունը,

- Պաշտպանության նախարարության, դրա ստորաբաժանման եւ կազմակերպության մասնակցությամբ գնումների բնականոն ընթացքը,

- պաշտոնատար անձինք եւ պետական գնումների գործընթացներին մասնակցություն ունեցող կազմակերպությունը ներգրավվել են ինքնակամ զավթված բնության հատուկ պահպանվող տարածքում ինքնակամ շինությունների կառուցմանը,

- «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը զրկվել է հիշյալ տարածքը նպատակային նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից,

- Պետական բյուջեի միջոցների հաշվին 2011-2016 թվականների ընթացքում առնվազն 13.120.000 դրամ աշխատավարձ ստացած ՊՆ ծառայողները ներգրավվել են ծառայության խնդիրներից չբխող գործառույթների իրականացմանը։

  1. Սեյրան Օհանյանը Աշոտ Գրիգորյանի հետ հանցակցությամբ Լեւոն Բարսեղյանի ընտանիքին պատկանող «Սիտտա Գրուպ» ՍՊ ընկերությանը Պաշտպանության նախարարության իրականացրած գնման գործընթացներում ապօրինի առավելություններ տրամադրելու, նշված կազմակերպության եւ Պաշտպանության նախարարությունում բաժնի պետի պաշտոն զբաղեցնող Գրիգոր Բարսեղյանի օգտին գործողություն կատարելու, այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու, ինչպես նաեւ թողտվության համար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 58․000․000 դրամ կաշառք։

Այսինքն, Սեյրան Օհանյանին վերագրվում են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում են 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերին եւ 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված հանցավոր արարքների կատարում:

  1. Սեյրան Օհանյանը նշված հանցավոր գործողությունների արդյունքում ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քմ մակերեսով հողատարածքն իր կողմից զավթված լինելու եւ դրա վրա առանց կառուցապատման իրավունքի, ապօրինի, իր եւ ընտանիքի անդամների օրինական եկամուտները զգալիորեն գերազանցող եւ դրանցով ողջամտորեն չհիմնավորվող 125.394. 158 դրամ արժողությամբ շենք-շինությունների հանցավոր ծագումը թաքցնելու, գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը խեղաթյուրելու, ապօրինի գործարքներում իր մասնակցությունը չբացահայտելու, հիշյալ գույքի նկատմամբ իրական իրավունքները եւ պատկանելիությունը քողարկելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքին օրինական տեսք տալու նպատակով ապահովել է Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում իր վարորդ հանդիսացած Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդի Բենիամին Ղալեչյանի, ինչպես նաեւ իր օգնական հանդիսացած Արթուր Գրիգորյանի եղբայր՝ Էդգար Գրիգորյանի մասնակցությունը նշված հողատարածքի վարձակալության եւ կառուցապատման իրավունքի տրամադրման համար անցկացվող մրցույթին:

Նախապես մշակված սխեմայով Բենիամին Ղալեչյանը մրցութային հանձնաժողովին է ներկայացրել մրցույթի հայտ եւ հանգստի գոտու կառուցապատման գործարար ծրագրի փաթեթ, որում թաքցվել է հողատարածքն արդեն իսկ շինություններով ծանրաբեռնված լինելու հանգամանքը: Գործարար ծրագրով առաջարկվել է կառուցել ադմինիստրատիվ, հանգստի, ժամանցի եւ սպորտային շինություններ։

Բնապահպանության նախարարի եւ միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահի պաշտոնները զբաղեցրած Արծվիկ Մինասյանը, տեղյակ լինելով, որ նշված հողատարածքը ծանրաբեռնված է շենք-շինություններով, որոնք փաստացի պատկանում են Սեյրան Օհանյանին, խմբային շահերից ելնելով, չկատարելով ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ ոչ միայն որեւէ միջոց չի ձեռնարկել նշված իրավախախտումների արձանագրումը, պատասխանատվության միջոցների կիրառումն ու հետեւանքների վերացումն ապահովելու ուղղությամբ, այլեւ ապահովել է մրցութային հանձնաժողովի կողմից, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի հիման վրա, Բնության հատուկ պահպանվող տարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի տրամադրումը Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված եւ նրա կողմից որոշված անձին՝ Բենիամին Ղալեչյանին։

««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 16-03 որոշմամբ հավանություն է տրվել ՊՈԱԿ-ի եւ Բենիամին Ղալեչյանի միջեւ կնքվող 1․0526 հա չափով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրին՝ կառուցապատման վճարի չափ է սահմանվել 631.560 դրամ/տարի, իսկ պայմանագրի ժամկետ՝ 25 տարի։

««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ Բենիամին Սուրենի Ղալեչյանի միջեւ 2017 թվականի մայիսի 3-ին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող՝ հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման թիվ 1552 պայմանագիրը, որի հիման վրա 2017 թվականի մայիսի 22-ին կատարվել է Բենիամին Ղալեչյանի իրավունքների պետական գրանցում եւ վերջինիս տրվել թիվ 22052017-05-0015 վկայականը՝ այդ կերպ փաստացի ապահովելով Սեյրան Օհանյանի կողմից նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումն ու օգտագործումը:

Այսպիսով, Սեյրան Օհանյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքը։

Այսինքն, Սեյրան Օհանյանին վերագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված հանցավոր արարքի կատարում:

  1. Սեյրան Օհանյանը, 2021 թվականի օգոստոսի 2-ից ստանձնելով Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավորի պետական քաղաքական պաշտոնը, հանդիսանալով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, 2021 թվականի հոկտեմբերի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին իր կողմից ներկայացված, պաշտոնատար անձի՝ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ շահերի վերաբերյալ հայտարարագրում, իսկ այնուհետեւ նաեւ 2022, 2023 եւ 2024 թվականներին ներկայացված՝ պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրերում թաքցրել է փաստացի իրեն պատկանող, սակայն Բենիամին Ղալեչյանի անվամբ կառուցապատման իրավունքով գրանցված ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաեւ դրա վրա կառուցված, իրեն պատկանող եւ իր կողմից տնօրինվող շինությունների վերաբերյալ հայտարարագրման ենթակա տեղեկությունները: 2021 թվականի դրությամբ չի հայտարարագրվել` 123.369.193 դրամ, 2022 թվականի դրությամբ` 145.065.256 դրամ, 2023 թվականի դրությամբ` 166.402.824 դրամ արժողությամբ գույքը:

Այսպիսով, Սեյրան Օհանյանը թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալը, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը։

Այսինքն, Սեյրան Օհանյանին վերագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասին) նախատեսված հանցավոր արարքի կատարում:

Այսպիսով, գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ բավարարության տեսանկյունից՝ պետք է արձանագրել, որ առկա են բավարար փաստեր ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում են 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերին, 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 444-րդ հոդվածի 2-րդ մասին) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ուստի հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ՀՀ Ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 108-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ ԵՄ՝

Տալ համաձայնություն՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»:

Marzernews-1

Թեգեր` ԱԺ Աննա Վարդապետյան Սեյրան Օհանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

Արամ Ա-ի կոչը
07:15 / 09 հուլիսի 2025
Տաթեւի Գոռը՝ հպարտ, բայց ոչ հպարտացող․ Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անազատության մեջ է
06:35 / 09 հուլիսի 2025
ՄԻՊ-ի աշխատակազմը բանտերում է
12:17 / 08 հուլիսի 2025
ՀՀ քննչական կոմիտեն՝ ՀԷՑ-ում իրականացվող խուզարկությունների մասին
10:04 / 08 հուլիսի 2025
Իրավապահները ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում են, խուզարկվել է նաեւ Նարեկ Կարապետյանի տունը
09:35 / 08 հուլիսի 2025
Պատգամավորներ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
18:17 / 07 հուլիսի 2025
Ավարտվել է Սյունիքում 2021թ․–ի ապրիլին զանգվածային անկարգությունների փորձ արած 4 անձի վարույթի նախաքննությունը
13:31 / 07 հուլիսի 2025

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Հեռախոս՝

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am