«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային խորհրդի անդամ, Կապան համայնքի ավագանու անդամ Լավրենտ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է,
«Սիրելի՛ կապանցիներ,
2021 թվականի ՏԻՄ ընտրություններին ես առաջադրվել էի Կապան համայնքի ավագանու կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։
Այսօր, որոշ ժամանակ անց, օրինական ընթացակարգով հասել է իմ հերթը, եւ ես դարձել եմ ավագանու անդամ։
Այս փուլում ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահել են մեզ, եւ միեւնույն ժամանակ ձեզ բոլորիդ փոխանցել իմ պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ լինել ձեր կողքին, ծառայել համայնքին ու բարձրաձայնել ձեր հարցերն ու խնդիրները՝ առանց խոչընդոտի։
Ես լիովին գիտակցում եմ այս պատասխանատվության կարեւորությունը եւ պատրաստ եմ աշխատել՝ համայնքի շահն առաջին տեղում պահելով։ Իմ համար ավագանու անդամ լինելը ոչ թե պաշտոն է, այլ հնարավորությու՛ն՝ նպաստելու մեր քաղաքի զարգացմանը, լուծելու առօրյա խնդիրներն ու ամրապնդելու բնակիչների ձայնը տեղական ինքնակառավարման մարմիններում։
Հատուկ ցանկանում եմ նշել, որ ինձ վստահվել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու խմբակցության ղեկավարի պատասխանատու առաքելությունը, ինչը մեծ պատիվ է, եւ միաժամանակ, մեծ պատասխանատվություն։
Համոզված եմ՝ միասին կարող ենք կառուցել արդար, կայուն ու գործուն համայնք։
Հարգանքով՝
Լավրենտ Ստեփանյան
Կապան համայնքի ավագանու անդամ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Կապան համայնքի ավագանու խմբակցության ղեկավար»։
Կապան համայնքի ավագանու կառավարող ուժի խմբակցությունում տեղի ունեցած այլ փոփոխություններին Marzer.am-ը կանդրադառնա առաջիկայում
0 Մեկնաբանություն