Երեւանի քաղաքապետի նախկին խոսնակը նոր պաշտոն ունի
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի որոշմամբ նշանակվել եմ վերջինիս խորհրդական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախկին խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Համակարգելու եմ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի լուսաբանման գործընթացը, որոնք ուղղված են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինությանը, սոցիալական նշանակության նախագծերի իրականացմանը եւ դրանց արդյունքների ներկայացմանը, ինչպես նաեւ մի շարք այլ ուղղություններին»,- գրել է Կոստանյանը:
Հայկ Կոստանյանն այս տարվա հոկտեմբերի 1-ից է ազատվել Երեւանի քաղաքապետի խոսնակի պաշտոնից։
0 Մեկնաբանություն