«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն››-ը ներկայացրել է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը: Ըստ կենտրոնի տարածած հաղորդագրության՝ Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երեւանում հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը եւ երեկոյան սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հուլիսի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։
Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Մարզերում՝ հուլիսի 15-ին, 18-19-ին՝ կեսօրից հետո, 16-17-ին՝ գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 15-17-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։
Քամին՝ հյուսիսարեւմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Հուլիսի 14-19-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
0 Մեկնաբանություն