Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Հուլիս 4, 2025 օրվա արխիվը

Օրացույց
Հուլիս 2025
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
« Հունիս
Օգոստոս »

Միասին՝ դեպի մեր պատմության նոր եւ լավագույն շրջան․ Սամվել Կարապետյանի ուղերձը․ երթ՝ ի պաշտպանություն կալանավորված գործարարի

Հուլիսի 4-ին «Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի» հավաք-երթ էր կազմակերպվել։ Մինչեւ երթը, Երթը սկիզբ առավ Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում  մեծ հավաք տեղի ունեցավ, որտեղ ելույթ ունեցան «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ, հոգեւորականներ։

Հետո հավաքի մասնակիցները շարժվեցին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պատիժ է կրում Սամվել Կարապետյանը։ Նշենք, որ ՔԿՀ-ն տեղակայված է Ազգային անվտանգության ծառայության վարչական տարածքում։ Երթի ժամանակ  հնչել են հայրենասիրական երգեր, մասնակիցները պարբերաբար վանկարկում էին «Սամվել, Սամվել», իսկ երթի կարգախոսն էր «Պայքար՝ մեր ձեւով»։

Հավաքին եւ երթին ներկա էին  նաեւ Սամվել Կարապետյանի ընտանիքը՝ կինը եւ երեխաները, ինչպես նաեւ գործարարի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը։

ԱԱԾ-ի առաջ փաստաբան  Արամ Վարդեւանյանն ընթերցեց Սամվել Կարապետյանի ուղերձը։

«Սիրելի հայրենակիցներ,

անցած մի քանի օրերն, առանց որեւէ չափազանցության իմ կյանքի ամենակարեւոր օրերից էին: Լինելով ապօրինի կալանքի տակ, ես այնուամենայնիվ, ոչ մի վայրկյան ոչ մեկուսացում, ոչ էլ մենակություն եմ ապրել: Այն բարեկամական սերը եւ հարգալից վերաբերմունքը, որ զգացել եմ հազարավոր մեր հայրենակիցներից ինձ հասանելի լրատվամիջոցներով, ինչպես նաեւ տարատեսակ աջակցության ու օգնության այն անկեղծ առաջարկները, որ ինձ հասու շփումներով ստացել եմ, ոչ միայն իմ բարեկամներից, ընկերներից ու ծանոթներից, այլեւ հազարավոր անծանոթ մարդկանցից՝ կարող են երջանկացնել յուրաքանչյուր մարդու:
Մեկուսարանի պատերը եւ ճաղերը բացարձակ նեղություն չեն, երբ գործդ ու կյանքդ այսչափ գնահատված են մարդկանց կողմից: Շնորհակալություն Ձեզ, սիրելի հայրենակիցներ, որ կաք եւ այսպիսինն եք:

  • 22:57 / 04 հուլիսի 2025

Թմրամոլը ո՛չ թե դատապարտված է մահվան, այլ արժանի է ապաքինման եւ հույսի

2025թ․ հուլիսի 4-ին «Հրապարակ» օրաթերթը հրապարակեց հոդված,  որտեղ նշված է՝  որ սառեցված Բագրատ սրբազանի հայտնի ձայնագրության սկիզբը «մոնտաժված» է, եւ որ իրականում նրա «պատի տակ գյուլլելու» եւ «ընտանիքներին էլ կոմպենսացիա տալու» արտահայտությունները վերաբերում են ոչ թե իր քաղաքական հակառակորդներին, այլ թմրամոլներին եւ թմրաբիզնեսով զբաղվող անձանց։ Թեպետ ձայնագրության հնարավոր «մոնտաժված» լինելը միանշանակ պետք է որոշեն միայն քննիչ մարմինները, փորձագետները կամ դատարանը (եւ ոչ լրագրողը կամ հանրային կարծիքը), այնուամենայնիվ՝ ինքնին հնչած խոսքի էթիկական եւ հոգեւոր բովանդակությունը չի կարող աննկատ մնալ։

Եթե նույնիսկ հնչած բառերն ուղղված են կախվածության մեջ հայտնված մարդկանց՝ թմրամոլներին կամ մատակարարներին, ապա դա ոչ թե արդարացում է, այլ՝ լրջագույն բարոյական, քրիստոնեական եւ իրավական խնդրի սրացում։ Ոչ մի մարդ՝ լինի հոգեւորական՝ կաթողիկոս կամ սրբազան, աշխարհական՝  նախագահ կամ իրավաբան, ռամիկ կամ մեծահարուստ, չի կարող որոշել՝ արդյո՞ք մեկ ուրիշը արժանի է ապրելու՝  ելնելով նրա հիվանդությունից, վարքից կամ սոցիալական վիճակից։ Թմրամոլը մարդ է՝ հաճախ հիվանդությամբ, երբեմն մոլորությամբ, բայց երբեք՝ դատավճռի արժանի թշնամի։

Սառեցված Բագրատ սրբազանի այս մեկնաբանությունը, ըստ էության, առաջարկում է մարդկանց կյանքի իրավունքից զրկելու որոշում՝ իրենց վիճակի հիման վրա։ Այդ մոտեցումը հակասում է թե՛ բարոյական, թե՛ քրիստոնեական եւ թե՛ իրավական սկզբունքներին։ Չի կարելի մարդուն պիտակավորել որպես «անարժան ապրելու»՝ միայն նրա հիվանդության կամ կախվածության պատճառով, առավել եւս՝ երբ այդ վիճակը ինքնին հաճախ դուրս է նրա գիտակցական վերահսկողությունից։

Պաշտոնական առողջապահական համակարգերն էլ հաստատում են այս մոտեցումը։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ հոգեկան առողջության միջազգային չափանիշների՝ թմրամոլությունը դասվում է կախվածության խանգարումների շարքին։ Սա հոգեսոմատիկ վիճակ է, որն անհրաժեշտ է բուժել, ոչ թե պատժել։ Թմրամոլները հաճախ զրկված են աջակցող միջավայրից, հոգեբանական պաշտպանությունից եւ ֆինանսական միջոցներից։ Ուստի հասարակությունն ընդհանրապես՝ եւ հատկապես հոգեւոր կառույցները, պետք է արձագանքեն այս խնդրին խնամքով, վերականգնմամբ եւ ներառականությամբ՝ առաջնորդվելով կարեկցանքի ու մարդկայնության սկզբունքներով, այլ ոչ թե բռնության կամ մերժման տրամաբանությամբ։

Եվ հենց այսպիսի մարդակենտրոն ու ապաքինման ուղղված մոտեցումն է որդեգրված աշխարհի բազմաթիվ քրիստոնեական եկեղեցիների կողմից։ Ցավոք սրտի, այդ ուղին առայժմ չի որդեգրվել Հայ Առաքելական Եկեղեցու կողմից՝ ինչն ակնհայտորեն երեւում է սառեցված Բագրատ սրբազանի հայտնի ձայնագրությունից։ Այս համատեքստում հատկապես անհանգստացնող է Մայր Աթոռի լռությունը՝ տվյալ արտահայտության վերաբերյալ։ Այդ լռությունը ոչ միայն դիտարկվում է որպես բարոյական նահանջ, այլեւ հղի է հանրային արժեքային շփոթով՝ այն տպավորությամբ, թե եկեղեցին հանդուրժում է բռնության խոսքը՝ ուղղված հիվանդ եւ խոցելի անձանց։

  • 22:12 / 04 հուլիսի 2025

53 մլն կանխիկ դրամական միջոց անհայտ աղբյուրից․ ինչպիսի՞ հայտարարագիր է ներկայացրել ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը.armlur.am

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թերևս ամենապասիվ պատգամավորներից մեկը՝ Դավիթ Դանիելյանը, 2024 թվականին նոր անշարժ գույք է գնել։

 Այս մասին տեղեկացնում է armlur.am-ը։

2018 թվականից քաղաքական ասպարեզում հայտնված Դանիելյանը Ազգային ժողովում հաճախ ելույթ ունեցողներից չէ, սակայն 2018 թվականից ի վեր նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ․

2017- 2018 թվականից աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործություն մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Կապանի պատասխանատու: 2019- 2020 թվականներին եղել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնական, 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին՝ ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնական:

2017 թվականից ՀՀ նկարիչների միության անդամ է: 2018 թվականից՝ Ֆրանսիայի Մոնդիալ արվեստի ակադեմիայի անդամ:

2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Դավիթ Դանիելյանը հեղափոխությունից հետո պաշտոն ստանալուն զուգահեռ ձեռք է բերել անշարժ գույքեր։ Համաձայն 2024 թվականի աշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝
Դանիելյանը ձեռք է բերել 3 անշարժ գույք․ 2022 թվականին ձեռք է բերել 1 բնակարան բազմաբնակարան շենքում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, 1 հողամաս  Նուռնուսում ձեռք է բերել 2021 թվականին։ 2024 թվականին պատգամավորը ձեռք է բերել հողամաս Բյուրեղավան համայնքում 1 մլն դրամ արժողությամբ։
Պատգամավորը հայտարարագրել է մեկ տրանսպորտային միջոց 2021 թվականին ձեռք բերված KIA մակնիշի մեքենա։

Հարկ է նշել, որ այս համեստ ունեցվածք ունեցող պատգամավորը հայտարարագրել է 53 մլն դրամ կանխիկ դրամական միջոց, սակայն նրա տարեկան եկամուտն անգամ կանխիկ դրամական միջոցների կեսը չեն կազմում։

Դանիելյանը, հայտարարագրում «Հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին պատկանող կանխիկ դրամ, կամ կանխիկ դրամ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն» բաժնում ևս հայտարարագրել է 53 մլն դրամ, որը տարեսկզբին եղել է 57 մլն դրամ։ Նշված գումարի ծագման աղբյուրը պատգամավորը նրբորեն թաքցրել է։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 440 հազար դրամ, որից  9 մլն 951 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից,  2 մլն 489 հազար դրամը պատգամավորը նշել է այլ եկամուտ սակայն ստացել է մի խում անձանցից՝ Առաքելյան Արայիկ Գրիշայի, Խուդաթյան Ռուբեն Գուրգենի, Առաքելյան Դավիթ Ավետիքի։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է  18 մլն 100 հազար դրամ, որից 14 մլն 100 հազար դրամը բնակարանի հիպոտեկի մայր գումարի մնացորդն է։

Համաձայն 2024 թվականի աշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝  Դավիթ Դանիելյանի կինը Անի Անտոնյանն, ով Հանրային հեռուստաընկերությունում աշխատում է որպես փորձագետ
2024 թվականի հայտարարագրի համաձայն տարեսկզբին հայտարարագրել է 2 բնակարան 2020 և 2022 թվականներին ձեռք բերված, սակայն բնակարաններից մեկը տարեվերջին անհետացել է և այդ մասին տվյալ տարում օտարված գույքերի ցանկում չկա։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

  • 15:21 / 04 հուլիսի 2025

Գոռ Մինասյանն ազատության մեջ մնալով երբեք չի խոչընդոտի արդար դատաքննությանը․ Տաթեւ համայնքի ավագանու բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Տաթեւ համայնքի ավագանին բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

«Հարգելի՛ պարոն Վարչապետ,

Մենք՝ Տաթեւ համայնքի ավագանու անդամներս, սույն նամակով Ձեզ ենք դիմում խոր մտահոգությամբ՝ Տաթեւ բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի կալանավորման փաստի եւ դրա հետեւանքով համայնքում ստեղծված իրավիճակի առնչությամբ։

2025 թվականի հունիսի 21-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գոռ Մինասյանի նկատմամբ կալանավորման միջնորդությունը։ Թեեւ մենք չենք միջամտում իրավապահ մարմինների եւ դատարանի գործառույթներին, սակայն, որպես Տաթեւ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրված ներկայացուցիչներ, պարտավոր ենք արձագանքել այն հասարակական անհանգստությանը, որ ստեղծվել է համայնքում։

Գոռ Մինասյանը համայնքի կողմից ընկալվում է որպես արդյունավետ, բարեխիղճ եւ անմնացորդ նվիրումով աշխատող ղեկավար, որի գործունեությունն էապես նպաստել է համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Նրա նախաձեռնությամբ վերանորոգվել եւ շահագործման են հանձնվել կրթական, նախադպրոցական հաստատություններ, իրականացվել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր, աջակցություն է ցուցաբերվել տեղահանված եւ սոցիալապես խոցելի ընտանիքներին, ինչպես նաեւ իր ամենօրյա աշխատանքով նա նպաստում է երիտասարդական, կրթական եւ հանրային ծրագրերի կյանքի կոչմանը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Գոռ Մինասյանը մասնակցել է մարտական գործողություններին՝ միաժամանակ համակարգելով համայնքի պաշտպանության եւ կազմակերպչական աշխատանքները։ Հետպատերազմյան փուլում եւս նա դրսեւորել է մեծ պատասխանատվություն՝ Սյունիքի անվտանգային մարտահրավերների պայմաններում ցուցաբերելով անձնային եւ մասնագիտական բարձր որակներ։

  • 13:49 / 04 հուլիսի 2025

Սյունիքի քննչականի պետն ազատվել է աշխատանքից

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության պետ Գուրգեն Գրիգորյանը ս/թ հուլիսի 8-ից ազատվելու է զբաղեցրած պաշտոնից։

Այս մասին Marzer.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի կայք-էջից։

ՀՀ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը հրամանագիրը ստորագրել է հուլիսի 1-ին։ Ազատման համար հիմք է հանդիսացել Գուրգեն Գրիգորյանի դիմումը։

  • 13:20 / 04 հուլիսի 2025

ՊԵԿ-ը Տեղ համայնքում բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման գործունեության դեպք. պետությանը պատճառվել է 63 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման գործունեության դեպք։

ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություներ էին ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում իրականացվում է առանց համապատասխան թույլտվության ընդերքօգտագործման գործունեություն։ Վարչության ոլորտային թիվ 5 բաժնի աշխատակիցների ձեռնարկած  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները հաստատվել են. Տեղ համայնքի վարչական տարածքում գործող կազմակերպությունն առանց ընդերքօգտագործման թույլտվության իրականացրել է օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ։

«Հանքարդյունահանման իրական ծավալները պարզելու նպատակով ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ տվյալ տարածքից տեղահանվել է շուրջ 6.8 խորանարդ մետր ծավալով հրաբխային խարամանման լեռնային զանգված եւ մոտ 65.5 խորանարդ մետր ծավալով բազալտանման լեռնային զանգված։ Ծավալված այս գործունեության հետեւանքով դեգրադացվել է 6.210  քառակուսի մետր մակերեսով տարածք:

Ընդերքօգտագործման ապօրինի այս գործունեության հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 63 միլիոն ՀՀ դրամի վնաս։

Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու փաստի մասով կազմվել է արձանագրություն, հարուցվել է վարչական վարույթ: Արձանագրությունը եւ կից նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում կազմված նյութերի հիմքով, առերեւույթ հանցագործության հատկանիշներով, հաղորդում է ներկայացվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին եւ տնտեսվարող սուբյեկտներին խստորեն հետեւել օրենքի պահանջներին եւ զերծ մնալ ընդերքի կամ բնական պաշարների օգտագործումից՝ առանց համապատասխան թույլտվության կամ լիցենզիայի»,- ասվում է հաղորդագրությունում:

  • 12:26 / 04 հուլիսի 2025

Իմ բացակայությունը օգտագործեցին քաղաքական շոուի համար

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անօրինական է համարել առանց իր ներկայության՝ իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օրակարգով նիստ հրավիրելու փաստը։

Սեյրան Օհանյանի հայտարարությունում ասվում է. «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ  սահմանադրական օրենքի Հոդված 108-ի՝ «Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը»,

3-րդ կետի պահանջները, այն է՝

«Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից ԱՆՀԱՐԳԵԼԻ պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության», ՔՊ նախաձեռնությամբ` այսօր Նիկոլ Փաշինյանի դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով՝ իմ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին՝ առողջական խնդրի պատճառով իմ հարգելի բացակայության պայմաններում։

Հուլիսի 1-ին  ԱԺ նախագահին իմ կողմից ուղարկվել է գրություն՝ առ այն, որ չեմ կարող ներկա լինել ԱԺ արտահերթ նիստին, քանի որ հունիսի 27-ից վերականգնողական կենտրոնում ստանում եմ վերականգնողական բուժում, եւ այն դեռ ընթացքի մեջ է․ գրությանը կցվել է բուժհաստատության տեղեկանքը։

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության իշխող խմբակը, լինելով տեղեկացված իմ ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ, կազմակերպել է այս շոուն իմ եւ իմ գործընկերների դեմ՝ հետապնդելով երկու հիմնական նպատակ՝

շեղել հանրության ուշադրությունը իրենց իսկ ձեռամբ ստեղծված, մեր պետության դեմ ուղղված ծանրագույն սպառնալիքներից եւ ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցված՝  շարունակել հետեւողականորեն չեզոքացնել բոլոր այն քաղաքական, հասարակական, զինվորական գործիչներին, բարերարներին, հոգեւորականներին, ովքեր  պայքարում են հանուն Արցախի, Հայաստանի, հանուն հայ ժողովրդի եւ նրա հոգեւոր արժեքների լինելիության։

  • 12:12 / 04 հուլիսի 2025

Աննա Վարդապետյանը ներկայացրեց Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է եղել Ազգային ժողով,  հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2017 թվականին նախաձեռնված թիվ 90101617 քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը զավթվել է եւ 2010-2015 թվականներին, առանց կառուցապատման իրավունքի, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նշված հողատարածքի վրա ինքնակամ կառուցվել է առանձնատուն: 2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում միանձնյա հաղթող է ճանաչվել Երեւան քաղաքի բնակիչ Բենիամին Սուրենի Ղալեչյանը, ում նշված հողամասը տրամադրվել է վարձակալության եւ կառուցապատման իրավունքով 25 տարի ժամկետով՝ 2 տարվա ընթացքում 250.000.000 դրամի ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը եւ դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը 2010 թվականից սկսած փաստացի տիրապետվում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից:

Սույն վարույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 25-ին նախաձեռնվել է թիվ 90152923 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը:

2024 թվականի հունվարի 5-ին, պայմանավորված քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով, քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի հունվարի 29-ին նախաձեռնվել է թիվ 58201825 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի փետրվարի 12-ին թիվ 58201825 քրեական վարույթը միացվել է թիվ 90152923 քրեական վարույթին՝ նախաքննությունը շարունակելով 90152923 համարի ներքո:

2025 թվականի մարտի 20-ին նախաձեռնվել է թիվ 58207825 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի մարտի 24-ին թիվ 58207825 քրեական վարույթը միացվել է թիվ 90152923 քրեական վարույթին՝ նախաքննությունը շարունակելով 90152923 համարի ներքո:

  • 12:03 / 04 հուլիսի 2025

Ի՞նչի մեջ է մեղադրվում պատգամավոր Սեյրան Օհանյանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է եղել Ազգային ժողով,  հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2017 թվականին նախաձեռնված թիվ 90101617 քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը զավթվել է եւ 2010-2015 թվականներին, առանց կառուցապատման իրավունքի, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նշված հողատարածքի վրա ինքնակամ կառուցվել է առանձնատուն: 2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում միանձնյա հաղթող է ճանաչվել Երեւան քաղաքի բնակիչ Բենիամին Սուրենի Ղալեչյանը, ում նշված հողամասը տրամադրվել է վարձակալության եւ կառուցապատման իրավունքով 25 տարի ժամկետով՝ 2 տարվա ընթացքում 250.000.000 դրամի ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը եւ դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը 2010 թվականից սկսած փաստացի տիրապետվում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից:

Սույն վարույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 25-ին նախաձեռնվել է թիվ 90152923 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը:

2024 թվականի հունվարի 5-ին, պայմանավորված քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով, քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի հունվարի 29-ին նախաձեռնվել է թիվ 58201825 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի փետրվարի 12-ին թիվ 58201825 քրեական վարույթը միացվել է թիվ 90152923 քրեական վարույթին՝ նախաքննությունը շարունակելով 90152923 համարի ներքո:

2025 թվականի մարտի 20-ին նախաձեռնվել է թիվ 58207825 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

  • 11:52 / 04 հուլիսի 2025

Գորիսի ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հուլիսի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ըստ կայքի, ժամը 05։00-ի սահմաններում,  ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ոստիկանության Գորիսի բաժնի ձերբակալվածների պահման վայրում կալանավորված անձը ինքնասպան է եղել։

Պարզվել է, որ ՁՊՎ-ի թիվ 2 խցում, պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով, ինքնասպան է եղել ՁՊՎ ընդունված 67-ամյա Արարատ Ա.-ն։

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն աղբյուրի համաձայն՝ մահացածը ձերբակալվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով եւ կասկածվում էր 14-ամյա երեխայի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ։

  • 10:53 / 04 հուլիսի 2025

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am