Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Հուլիս 12, 2025 օրվա արխիվը

Օրացույց
Հուլիս 2025
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
« Հունիս
Օգոստոս »

«Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքական ժողով է հրավիրել Գորիսում

Հուլիսի 12-ի առավոտյան ժամը 9-ից «Գորիս» հյուրանոցում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական ժողովը։ Ըստ  մեր աղբյուրի՝ ժողովի ավարտը նախատեսված է ժամը 16-ին։ Այն անց է կացնում կուսակցության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ ժողովի անցկացման վայրը որոշվել էր մոտ մեկ ամիս առաջ։ 

Երեկվանից Գորիսում են կառավարող ուժի պատգամավորները, կուսակցական մարզպետերը,  համայնքապետերը, նախարարները, վարչության անդամության թեկնածուները՝ մոտ 205 հոգի։

Հուլիսի 11-ի երեկոյան քաղաքական ժողովի պատվիրակները մասնակցել են պաշտոնական ընթրիքի։

 

  • 13:56 / 12 հուլիսի 2025

Անվան պաշտամունքը թե՞ եկեղեցու իրական առաքելություն

Վերջին օրերին հանրային դաշտում նկատելիորեն աշխուժացել է բանավեճը՝ կապված Կաթողիկոսի աշխարհիկ անվան կիրառման եւ այդ երեւույթը քննադատելու օրինաչափության շուրջ։ Սակայն այս քննարկումներն, ըստ էության, միայն մակերեսային դրսեւորումն են մի խորքային ճգնաժամի, որն առնչվում է Հայ Առաքելական Եկեղեցու արժեքային, վարքային եւ ինստիտուցիոնալ ներկային։

 

Հատկանշական է, որ «ի պաշտպանություն Հայ Եկեղեցու» հանդես են գալիս այնպիսի «դեմքեր», այդ թվում՝ նախկին եւ ներկա հոգեւորականներ, որոնց խոսքը, հայտարարությունն ու վարքագիծը երբեմն ստեղծում է այնպիսի տպավորություն, որ հենց նրանցից է անհրաժեշտ պաշտպանել Մայր Եկեղեցին։ Տագնապալի է նաեւ հոգեւորականների հրապարակային խոսքի որակը՝ հաճախ միմյանց հակասող, իրավաբանորեն անգրագետ, հասարակագիտական իմաստով մոլորեցնող, եւ երբեմն նույնիսկ հակասահմանադրական բովանդակությամբ։

 Ցավալի է, որ խնդիրը սահմանափակված չէ միայն անհատներով։ Մայր Աթոռը եւ Գերագույն Հոգեւոր Խորհուրդը եւս հանդես են գալիս պաշտոնական հայտարարություններով, որոնք հակասում են ոչ միայն սահմանադրական կարգին, այլեւ՝ տարրական իրավական եւ տրամաբանական օրինաչափություններին։ Սահմանադրությամբ ամրագրված չեզոքության սկզբունքը հատկապես կարեւոր է այնպիսի ազդեցիկ կառույցների համար, որոնք իրավունք չունեն որեւէ կերպ մոլորեցնելու հանրային դատողությունը։

Տպավորություն է, որ հենց եկեղեցու ներսում է հայտարարված յուրահատուկ մի մրցույթ՝ «տգիտության մրցավազք», ով առավել կհմայեցնի հանրությանը իր պատմական, իրավական, աստվածաբանական եւ հասարակագիտական անտեղյակությամբ ու անգրագիտությամբ։ Նույնիսկ բարձրաստիճան հոգեւորականներ՝ առաջնորդ եպիսկոպոսներ, հանդես են գալիս փողոցային տրամաբանությամբ շաղախված կարճամիտ հայտարարություններով, որոնք թե՛ հանրության մեջ ակնհայտորեն շփոթություն են առաջացնում եւ թե՛ իրենց իսկ իրավական եւ աստվածաբանական աղքատիմացություն ու տգիտության մասին են վկայում։

Օրինակ՝ որոշ հոգեւորականներ պնդում են, թե եթե պարզվի, որ կաթողիկոսական ընտրության իրավազորության հարցում կան խախտումներ, ապա վերջին երեք տասնամյակում կատարված բոլոր ծիսական խորհուրդները՝ մկրտություններ, պսակներ, ձեռնադրություններ, մեռոնօրհնություններ, սրբադասումներ, կդառնան անվավեր։ Ավելի, նրանք պնդում են, թե կաթողիկոսին աշխարհիկ անունով հիշատակելը նշանակում է մերժել նրա ձեռամբ կատարված խորհուրդները՝ մասնավորապես Սուրբ Մկրտությունը։ Այս տեսակ պնդումները, մեղմ ասած, աստվածաբանական եւ իրավական մոլորություն են՝ ավելի շուտ մանիպուլյացիա, քան հավատքի պաշտպանություն։

  • 13:48 / 12 հուլիսի 2025

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am