Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Հուլիս 17, 2025 օրվա արխիվը

Օրացույց
Հուլիս 2025
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
« Հունիս
Օգոստոս »

Ո՞վ է փոխարինելու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սյունիքի մարզպետ  Ռոբերտ Ղուկասյանին տրամադրվել է  աշխատանքային տարվա ամենամյա հերթական արձակուրդի մի մասը՝ 5 աշխատանքային օր։

Ռոբերտ Ղուկասյանն արձակուրդում կլինի  հուլիսի 21-ից մինչեւ հուլիսի 25-ը։ Այդ ժամանակահատվածում  նրան կփոխարինի Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։

 

  • 18:03 / 17 հուլիսի 2025

Երեք անչափահաս երեխա ունեցող կնոջ խափանման միջոցը փոխվեց

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթեւոսյանի ս/թ հուլիսի 17-ի որոշմամբ փոխվեց Լիանա Հարությունյանի խափանման միջոցը։

Վերջինս մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար։ Դատարանը նրա նկատմամբ  սահմանեց վարչական հսկողություն եւ եւ երկրից չբացակայելու արգելք։ Դատարանը որոշման համար հիմք է ընդունել Լիանա Հարությունյանի դատական նիստում արված հայտարարությունը որ  նախորդ անգամ հնարավորություն չի ունեցել ներկայանալ նիստին: Դատարանը չի քննարկել ո՛չ պատգամավորների երաշխավորագրերը,  ո՛չ էլ փաստաբանի միջնորդությունը:  Գործող ընթացակարգով՝ անձնական երաշխավորություն ներկայացրած պատգամավորները պետք է պարտադիր մասնակցեին դատական նիստին:

Լիանա Հարությունյանը երեք անչափահաս երեխա ունի, ու հուլիսի 11-ին կալանավորվել էր, 8 ամսական երեխայի հետ տեղափոխվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

  • 17:47 / 17 հուլիսի 2025

Ռոմանոս Պետրոսյանը ազատվեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից։ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է  պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Ռոմանոս Պետրոսյանը հնարավոր է նշանակվի ՀԷՑ-ի տնօրեն։

  • 17:18 / 17 հուլիսի 2025

Ալեն Սիմոնյանն ամուսնալուծվել է․ irakanum.am

Irakanum. am-ը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Մարիամ Մարգարյանը ամուսնալուծվել են։ Նրանք դիմել են արդարադատության նախարարության ՔԿԱԳ կենտրոն եւ հայտնել ամուսնալուծվելու իրենց ցանկության մասին։ Եվ, օրենքի համաձայն, նրանց տրվել է մի քանի ամիս ժամանակ, որպեսզի գործընթացն ավարտին հասցվի։

Կայքի թղթակցի  հետ զրույցում  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել է  ամուսնալուծվելու մասին լուրը` նշելով, որ շատ է ցավում տեղի ունեցածի համար։

Ալեն Սիմոնյանը նաեւ հայտնեց, որ այս թեմայով այլեւս մեկնաբանություն տալ չի ցանկանում` խնդրելով լրատվամիջոցներին այլեւս չանդրադառնալ այս անձնական հարցին։

Կայքի  տեղեկություններով` Ալեն Սիմոնյանի եւ Մարիամ Մարգարյանի ամուսնալուծության գործընթացը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։

  • 12:59 / 17 հուլիսի 2025

Կանխվել է մազութի հոսքը Ողջի գետ․ կիրականացվի գետի ջրի որակի նախնական գնահատում

Հուլիսի 16-ին, ժամը 21:39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, բեռնատարը ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության եւ հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր եւ երկու մարտական հաշվարկ։ Տեղեկությունը սահմանված կարգով փոխանցվել է Տեղական ինքնակառավարման մարմիններին եւ համապատասխան գերատեսչություններին։ Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը (ավտոցիստեռն՝ բեռնված 23 տոննա մազութով) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին․ կցորդիչը առանձնացել է բեռնատարից եւ մասամբ հայտնվել Ողջի գետում: Ցիստեռնի վնասման հետեւանքով տեղի է ունեցել արտահոսք:

Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ հաջողվել է դադարեցնել մազութի արտահոսքը։ Փրկարարներն իրականացրել են անվադողերի հովացման եւ ավտոճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. սահմանվել է հերթապահություն: Հատուկ տեխնիկայի օգնությամբ (ավտոկռունկ) կցորդիչը գետից դուրս է բերվել եւ փոխադրվել է բեռնատարի վրա: Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ, կիրառելով համապատասխան տեխնիկական միջոցներ՝ փրկարարները կիրականացնեն գետը թափված մազութի հավաքման եւ մաքրման աշխատանքներ:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները դեպքի վայրում իրականացնում են ջրի նմուշառում՝ Ողջի գետի ջրի որակի նախնական գնահատման նպատակով։ Նմուշները կուղարկվեն լաբորատոր վերլուծության՝ աղտոտվածության աստիճանն ու տարածման չափերը պարզելու համար։

Հետագա գործողությունները կսահմանվեն ստացված արդյունքներից ելնելով։

Դեպքի առնչությամբ իրականացվում են նաեւ վերահսկողական միջոցառումներ՝ կանխելու հնարավոր բնապահպանական վնասները՝ ապահովելու շրջակա բնակավայրերի էկոլոգիական անխաթար վիճակը։

Այս մասին  Marzer.am-ը տեղեկացավ Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջից։

  • 12:47 / 17 հուլիսի 2025

«Երեխան լավ է, ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը»․ Սրբուհի Գալյանը տեսակցել է դատարանի որոշմամբ կալանավորված կնոջ 8 ամսական փոքրիկին (տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի հետ հուլիսի 16-ի երեկոյան,  այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։

«Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի եւ բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը:

Սիրելիներ, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկն ունի մոր եւ մանկան համար առանձնացված հատված, որտեղ միմյանցից առանձին պատիժ են կրում երկու այլ կանայք` իրենց մոտ ունենալով մինչեւ երեք տարեկան երեխա:

Նշված հատվածում առկա է նաեւ խոհանոց՝ կահավորված անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով: Նշված հատվածի բոլոր սենյակները վերանորոգված են եւ ապահովված են շուրջօրյա տաք եւ սառը ջրամատակարարմամբ, կահավորված են մանկական մահճակալներով, ինչպես նաեւ երեխայի հիգիենայի կազմակերպման անհրաժեշտ պարագաներով: Սահմանված ընթացակարգերի համաձայն՝ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող բոլոր կանանց տրվում են նաեւ երեխայի համար նախատեսված անհրաժեշտ սնունդ, հիգիենայի պարագաներ, մանկական հագուստ, իսկ նրանց հասանելի զբոսանքը տրվում է մասնաշենքի առջեւի հատվածում գտնվող ոչ զբոսախցային բաց տարածությունում: 

Պետության պարտականությունն է ապահովել անվտանգ միջավայր յուրաքանչյուր երեխայի համար, նույնիսկ՝ քրեակատարողական հիմնարկի պատերից ներս։ Այս համատեքստում Քրեակատարողական ծառայության ղեկավարի հետ քննարկեցինք երեխաների եւ կանանց համար արժանապատիվ կենսապայմանների ապահովման եւ շարունակական աջակցության ցուցաբերման հարցերը»,- գրել է նա։

Դիտեք նաեւ տեսանյութը։

 

  • 09:11 / 17 հուլիսի 2025

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am