Մայիսի 9-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:58-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:58-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 1.8 մագնիտուդով երկրաշարժ՝ հյուսիսային լայնության 40.87° եւ արեւելյան երկայնության 44.32° աշխարհագրական կոորդինատներով, Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արեւելք, 10 կմ խորությամբ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Արեւաշող եւ Քարաձոր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ:
0 Մեկնաբանություն