Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

«Սա ինձ համար զուտ պաշտոն չէ, այլ անմնացորդ նվիրում ու ծառայություն ի նպաստ Մեղրի համայնքի զարգացման»․ Սերգո Գալստյան (ֆոտոշարք)
22:46 / 10 նոյեմբերի 2026
Սյունիքի բնակավայրերի տարբերվող պայմաններն ու կարիքները պահանջում են  տեղական առանձնահատկությունները հաշվի առնող որոշումներ․ Ռոբերտ Ղուկասյան
13:57 / 10 նոյեմբերի 2026
Կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնությունը, արձանագրվել է նրա կենսաբանական մահը
12:36 / 10 նոյեմբերի 2026
Թաղման նպաստի կարգը չի փոխվի
12:12 / 10 նոյեմբերի 2026
Կայուն եւ զարգացած համայնքների հիմքում պատասխանատու, թափանցիկ ու մասնակցային կառավարումն է. Դավիթ Խուդաթյան
12:06 / 10 նոյեմբերի 2026
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի թիմերի եռակողմ բանակցությունները
12:00 / 10 նոյեմբերի 2026
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
11:53 / 10 նոյեմբերի 2026
Նիկոլ Փաշինյանը չի հասցնում
11:13 / 07 նոյեմբերի 2026
Հայաստանը, ԱՄՆ-ը եւ Ադրբեջանը տեխնիկական խմբեր են ստեղծել TRIPP-ի գործարկման համար
11:04 / 07 նոյեմբերի 2026
Առաջին աշխատանքային հանդիպումը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ
19:04 / 02 նոյեմբերի 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում նոյեմբերին
17:00 / 02 նոյեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի երթուղին հայտնի է
14:03 / 02 նոյեմբերի 2026
Կառավարությունը նախատեսում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը
13:53 / 02 նոյեմբերի 2026
Մինչեւ 200 հազար դրամ ստացող 350 հազար աշխատողներ 2027 թ.-ից կներառվեն առողջության ապահովագրության համակարգում
16:50 / 29 հոկտեմբերի 2026
Կոտայքի մարզը նոր մարզպետ ունի
16:41 / 29 հոկտեմբերի 2026
Սահմանադրության ընդունման հետ կապված քաղաքական սցենարները՝ ըստ Նիկոլ Փաշինյանի
16:19 / 29 հոկտեմբերի 2026
Կոմունալ տնտեսության շենքից՝ հյուրանոց․ «Հրապարակ»
09:17 / 13 հոկտեմբերի 2026
Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 հոկտեմբերի 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 հոկտեմբերի 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 հոկտեմբերի 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 հոկտեմբերի 2026
Օրվա լրահոսը
Մինչեւ 200 հազար դրամ ստացող 350 հազար աշխատողներ 2027 թ.-ից կներառվեն առողջության ապահովագրության համակարգում
Տնտեսական 16:50 / 29 հոկտեմբերի 2026

Հոկտեմբերի 29-ին կայացած ՀՀ կառավարության նիստում՝ գործադիրը հավանությանն է արժանացել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Ինչպես նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 2027 թ. հունվարի 1-ից մինչեւ 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները եւս կընդգրկվեն Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Ըստ նախարարի՝ նրանց ապահովագրավճարի բեռը կբաշխվի հետեւյալ համամասնությամբ՝ 10 800 դրամ ամսական ապահովագրավճարից 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, 4400 դրամը՝ գործատուն,  2000 դրամը՝ աշխատողը։

«Մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը մենք բոլորս վճարում էինք դրոշմանիշային վճար, որը 1000 դրամից ավելի էր, 2026 թ. հունվարի 1-ից մինչեւ 1 մլն դրամ ստացող բոլոր աշխատողների համար այդ վճարը փոխվեց, դարձավ 1000 դրամ, եւ այստեղ մենք ունեինք խնայողություն, որը պլանավորել էինք քաղաքացիների այս խմբի համար։ Այն  քաղաքացիների համար, որոնց աշխատավարձը 2027 թ. հունվարի 1-ից կանցնի 200 հազար դրամը եւ կլինի մինչեւ 500 հազար դրամ, պետությունը կսուբսիդավորի 6000 դրամը, ինչպես որ 2026 թ. ենք  իրականացրել, իսկ մնացած 4400 դրամը կվճարի արդեն քաղաքացին»,- ասել է նախարարը։

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է նաեւ, որ  բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով 2027 թ. հունվարի 1-ից աշխատող անձանց հնարավորություն կընձեռվի կամավոր հիմունքներով ապահովագրելու իրենց փոխկապակցված անձանց. «Սա նշանակում է, որ 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացողները կկարողանան իրենց ընտանիքից մեկ անդամի եւս ներառել համակարգում՝ իրենք վճարելով նրա համար, իսկ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները՝ 2 անդամի»։

Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ օրինագծերով կարգավորվում են նաեւ  էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ մատուցող վարորդներին ապահովագրական համակարգում ներառելու   մեխանիզմները. «Համակարգում կընդգրկվեն այն տաքսի վարորդները, որոնք էլեկտրոնային հարթակներում ունեն գրանցման երկու տարվա պատմություն, եւ որոնց ընդհանուր շրջանառությունը 2026 թ. ընթացքում ամսական կտրվածքով ավելի է եղել նվազագույն աշխատավարձից։ Սա ուղղված է նրան, որ նախ ապահովենք կայունություն, երկրորդ՝ մեր տաքսի ծառայությունների վարորդները եւս հնարավորություն ունենան համակարգից օգտվելու»։

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ հանրապետությունում կա մինչեւ 200 հազար դրամ աշխատավարձ ստացող 350 հազար անձ։

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է օրինագծերի ընդունումը  մարդկանց բարեկեցությունը բարելավելու առումով եւ ներկայացրել վիճակագրական տվյալներ։ Առողջության ապահովագրության համակարգի առաջին 9 ամսվա տվյալների համաձայն՝ 65+ տարիքի 26,914 թոշակառու օգտվել է 1 մլն դրամ եւ ավելի ծառայություններից,  500,000 դրամ+ ծառայությունից օգտվել է 62,116 կենսաթոշակառու:  «Ընդհանուր առմամբ բոլոր խմբերից 97,582 մարդ օգտվել է 500,000+ արժեքով ծառայություններից: Սա ակնհայտ է դարձնում, թե ինչքան կարեւոր է մարդկանց կյանքի համար այս բարեփոխումը, որ տեղի է ունեցել։ 4 մլն դրամ եւ ավելի ծառայությունից օգտվել է 65+ տարիքի 2021 անձ»,- նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով  համակարգի ներդրման կարեւորությունը, նշել է, որ պետբյուջեից միայն թոշակառուների առողջության ապահովագրության համար 2026 թ. առաջին 9 ամիսների տվյալների համար հատկացվել է ավելի քան 117 մլրդ դրամ՝ 320 մլն դոլար։ Այդ համատեքստում՝ վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանած հարկերը վճարող քաղաքացիներին։

Թեմայի շրջանակում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական գործունեությունը հարկման համակարգում ներառելու հարցին. «Մենք պետք է գյուղատնտեսության ոլորտում հարկային որոշակի համակարգեր ներդնենք, ընդ որում՝ ոչ այնքան ֆիսկալ, որքան սոցիալական նպատակներով»։

Վարչապետը նշել է, որ գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները լիարժեք ներգրավված չեն բյուջետային համակարգում եւ դրա հետեւանքով չունեն միջին կենսաթոշակային ապահովություն, զրկված են բժշկական ապահովագրությունից եւ չեն օգտվում եկամտային հարկի վերադարձի որեւէ ծրագրից, ինչն առաջացրել է վերջիններիս դժգոհությունը։ «Ժամանակն է, որ գյուղատնտեսական գործունեությունը լիարժեք կերպով մտնի հարկային համակարգում կարգի մեջ՝ երեք հիմնական նպատակով. առաջինը նման գործունեության մեջ ներգրավված մարդկանց կենսաթոշակային ապահովությունը, երկրորդը՝ առողջության ապահովագրությունն ապահովելու, երրորդը՝ մարդկանց եկամտային հարկի վերադարձի համակարգերից օգտվելու հնարավորություն ստեղծելու համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

 

Marzernews-1

Թեգեր` Առողջության ապահովագրում Անահիտ Ավանեսյան Նիկոլ Փաշինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

ԹՐԻՓՓ-ի երթուղին հայտնի է
14:03 / 02 նոյեմբերի 2026
Մինչեւ 200 հազար դրամ ստացող 350 հազար աշխատողներ 2027 թ.-ից կներառվեն առողջության ապահովագրության համակարգում
16:50 / 29 հոկտեմբերի 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 սեպտեմբերի 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 սեպտեմբերի 2026
ՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ եւ 4.4% գնաճ
10:09 / 26 սեպտեմբերի 2026
Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանք
10:37 / 25 սեպտեմբերի 2026
Ոստիկաններն կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
15:12 / 22 սեպտեմբերի 2026
Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
« Սեպտեմբեր
Նոյեմբեր »

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am