Երեւանում օգոստոսի 28-ին՝ կեսօրից հետո, 29-31-ը եւ սեպտեմբերի 1-2-ը՝ գիշերը եւ կեսօրից հետո, սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ եւ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ին՝ կեսօրից հետո, 29-31-ը, սեպտեմբերի 1-ին՝ գիշերը եւ կեսօրից հետո, շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 2-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-2-ը առանձին շրջաններում անձրեւները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարեւելյան եւ արեւելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 28-31-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
0 Մեկնաբանություն