Հայ Rus Eng
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

Ատոմակայանի շահագործման ժամկետը հնարվոր է երկարաձգվի մինչեւ 2046թվականը․ Նիկոլ Փաշինյան
19:58 / 11 փետրվարի 2026
Ձերբակալվել է Մասիսի համայնքապետի եղբայրը
19:44 / 11 փետրվարի 2026
Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի խափանման միջոցը փոխվեց
18:59 / 11 փետրվարի 2026
Գորիսի ոստիկանության բաժնի համար նոր տուգանային հրապարակ կկառուցվի. պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցադրումը
18:42 / 11 փետրվարի 2026
Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը․ «Ազատություն» ռադիոկայան
14:51 / 11 փետրվարի 2026
«Ես վերեւից նայում եմ, ախպերս․տոչնի ա․․․»․ Վաղարշապատում խոչընդոտել են մի շարք անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը. ձայնագրություն
14:25 / 11 փետրվարի 2026
Պատիժ կրող անձանց երկարատև բուժումը կկազմակերպվի «Արմավիր» ՔԿՀ-ում
12:47 / 11 փետրվարի 2026
Ի՞նչ է կատարվում Վաղարշապատում․armtimes.com
12:27 / 11 փետրվարի 2026
27-37 տարեկան զինծառայությունից խուսափող ՀՀ քաղաքացիները փողով կազատվեն քրեական պատասխանատվությունից
12:07 / 11 փետրվարի 2026
Հայկ Սարգսյանը կլքի՞ ՔՊ–ն. «Հրապարակ»
10:19 / 11 փետրվարի 2026
ՔՊ ցուցակի հավակնորդների թիվը նվազել է մինչև 274–ի. news.am
19:06 / 10 փետրվարի 2026
ԱՄՆ փոխնախագահը Բաքվում է
18:50 / 10 փետրվարի 2026
Գորիսում արդյո՞ք կանայք ներգրաված են թմրամիջոցների ապօրինի իրացման մեջ
17:40 / 10 փետրվարի 2026
Հայաստան նոր ցիկլոն է թափանցել․ ձյուն, բուք, մառախուղ
12:54 / 10 փետրվարի 2026
Երեւանում 16-ամյա աղջիկը ցանկացել է հղիությունն ընդհատել, քանի որ այն իր կամքին հակառակ սեռական հարաբերության հետեւանք է
12:35 / 10 փետրվարի 2026
Ի՞նչ հարցով է Կապանի ավագանու կառավարող ուժի խմբակցությունը դիմել համայնքի ղեկավարին․ Լավրենտ Ստեփանյան
11:41 / 10 փետրվարի 2026
ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ փոխնախագահը քննարկել են երկկողմ համատեղ ծրագրերն ու ռազմավարական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
10:51 / 10 փետրվարի 2026
Ի՞նչ է դատախազությունը գանձելու Իշխան Սաղաթելյանից
10:34 / 10 փետրվարի 2026
Արգելափակվել էին մեքենաներ
10:25 / 10 փետրվարի 2026
«Հպարտ եմ, որ Հայաստան այցելող ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ». Ջեյ Դի Վենս
20:38 / 09 փետրվարի 2026
Քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ միջանձնային հարցեր են լուծել, նախապատրաստել սպանություններ եւ հարձակումներ
20:08 / 09 փետրվարի 2026
Օրվա լրահոսը
Միասին՝ դեպի մեր պատմության նոր եւ լավագույն շրջան․ Սամվել Կարապետյանի ուղերձը․ երթ՝ ի պաշտպանություն կալանավորված գործարարի
Հասարակություն 22:57 / 04 հուլիսի 2025

Հուլիսի 4-ին «Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի» հավաք-երթ էր կազմակերպվել։ Մինչեւ երթը, Երթը սկիզբ առավ Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում  մեծ հավաք տեղի ունեցավ, որտեղ ելույթ ունեցան «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ, հոգեւորականներ։

Հետո հավաքի մասնակիցները շարժվեցին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պատիժ է կրում Սամվել Կարապետյանը։ Նշենք, որ ՔԿՀ-ն տեղակայված է Ազգային անվտանգության ծառայության վարչական տարածքում։ Երթի ժամանակ  հնչել են հայրենասիրական երգեր, մասնակիցները պարբերաբար վանկարկում էին «Սամվել, Սամվել», իսկ երթի կարգախոսն էր «Պայքար՝ մեր ձեւով»։

Հավաքին եւ երթին ներկա էին  նաեւ Սամվել Կարապետյանի ընտանիքը՝ կինը եւ երեխաները, ինչպես նաեւ գործարարի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը։

ԱԱԾ-ի առաջ փաստաբան  Արամ Վարդեւանյանն ընթերցեց Սամվել Կարապետյանի ուղերձը։

«Սիրելի հայրենակիցներ,

անցած մի քանի օրերն, առանց որեւէ չափազանցության իմ կյանքի ամենակարեւոր օրերից էին: Լինելով ապօրինի կալանքի տակ, ես այնուամենայնիվ, ոչ մի վայրկյան ոչ մեկուսացում, ոչ էլ մենակություն եմ ապրել: Այն բարեկամական սերը եւ հարգալից վերաբերմունքը, որ զգացել եմ հազարավոր մեր հայրենակիցներից ինձ հասանելի լրատվամիջոցներով, ինչպես նաեւ տարատեսակ աջակցության ու օգնության այն անկեղծ առաջարկները, որ ինձ հասու շփումներով ստացել եմ, ոչ միայն իմ բարեկամներից, ընկերներից ու ծանոթներից, այլեւ հազարավոր անծանոթ մարդկանցից՝ կարող են երջանկացնել յուրաքանչյուր մարդու:
Մեկուսարանի պատերը եւ ճաղերը բացարձակ նեղություն չեն, երբ գործդ ու կյանքդ այսչափ գնահատված են մարդկանց կողմից: Շնորհակալություն Ձեզ, սիրելի հայրենակիցներ, որ կաք եւ այսպիսինն եք:

Ձեր վերաբերմունքը որքան ոգեւորիչ է, այնքան էլ պարտավորեցնող: Ինձ համար այն առնվազն երկու բան է նշանակում. նախ, առաջինը. մեր հայրենակիցների մեծամասնությունը համաձայն է ինձ հետ, ու գտնում է, որ փոքրիկ մի խմբակ, տեւական ժամանակ ուրանալով մեր պատմությունը եւ ավանդույթները, չի կարող իր նեղ շահերը հետապնդելով ոտնատակ անել մեր ինքնությունը: Իրավունք չունի հարձակվել մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա: Մենք դա թույլ չենք տալու՝ մեր ձեւով:
Եվ երկրորդը. մեր ժողովուրդը իր վերաբերմունքով ցույց է տալիս, որ մեկուսարանում եմ ոչ թե ես, այլ օրվա իշխանությունները, որոնք մեն-մենակ են՝ հայ ժողովրդից ու Հայաստանից հեռվացած, մեր պատմական արժեքներից մեկուսացած: Եվ մենք պետք է միասին ոչ միայն արձանագրենք այս իրողությունը, այլեւս քաղաքակիրթ ու քաղաքական ճանապարհով տեսանելի դարձնենք այն բոլորին:

Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ:

Ես պատրաստ եմ անցել պայքարի ճանապարհով՝ հանուն մեր երկրի ու մեր հարազատ հողի, որը մեր փոխարեն ոչ ոք չի շենացնի ու չի պաշտպանի։
Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը:

Հայաստանը պետք է դառնա բարեկեցիկ ու ժամանակակից, արդար ու ապահով երկիր, ներքին համերաշխության ու համախմբվածության երկիր, արցախցիների բոլոր իրավունքները իրականում պաշտպանող երկիր, իրապես ինքնիշխան ու վստահելի դաշնակից եւ արժանապատվությունը վերականգնած երկիր՝ անցյալում թողնելով սեւ-սպիտակի բաժանումը, ներազգային արհեստական պառակտումը, Սփյուռքի հետ հարաբերությունների քայքայումը, մեր երեխաների եւ երիտասարդների ճակատագրի անորոշությունը, բռնաճնշումներն ու ապօրինությունները, պարտությունն ու նվաստացումը, աղքատությունն ու հուսահատությունը:

Ես գիտեմ, ինչպես անել այս ամենը։ Ու անելու ենք միասին։

Մենք միասին ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ հենց սա է հային վայել ձեւը:
Միասին՝ դեպի մեր պատմության նոր եւ լավագույն շրջան»։

 

Marzernews-1

Թեգեր` Սամվել Կարապետյան ՀԷՑ Նարեկ Կարապետյան Արամ Վարդեւանյան ԱԱԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

Ձերբակալվել է Մասիսի համայնքապետի եղբայրը
19:44 / 11 փետրվարի 2026
Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի խափանման միջոցը փոխվեց
18:59 / 11 փետրվարի 2026
«Ես վերեւից նայում եմ, ախպերս․տոչնի ա․․․»․ Վաղարշապատում խոչընդոտել են մի շարք անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը. ձայնագրություն
14:25 / 11 փետրվարի 2026
Պատիժ կրող անձանց երկարատև բուժումը կկազմակերպվի «Արմավիր» ՔԿՀ-ում
12:47 / 11 փետրվարի 2026
27-37 տարեկան զինծառայությունից խուսափող ՀՀ քաղաքացիները փողով կազատվեն քրեական պատասխանատվությունից
12:07 / 11 փետրվարի 2026
ԱՄՆ փոխնախագահը Բաքվում է
18:50 / 10 փետրվարի 2026
Հայաստան նոր ցիկլոն է թափանցել․ ձյուն, բուք, մառախուղ
12:54 / 10 փետրվարի 2026

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Հեռախոս՝

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am