Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը փետրվարի 11-ին կայացած նիստում սահմանեց ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը։ Այսպես,
հանրային տեսալսողական հեռարձակողի`
ա․ «Առաջին ալիք» տեսալսողական ծրագրի համար 45.000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
բ․ «Առաջինի լրատվական ալիք» տեսալսողական ծրագրի համար 18.000 (տասնութ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։
հանրային լսողական հեռարձակողի համար 1.800 (մեկ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։
Հանձնաժողովը հաստատեց նաեւ «ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը»։
0 Մեկնաբանություն