Մայիսի 11-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շանը մեքենային կապած վարում՝ կենդանու նկատմամբ դրսեւորելով դաժան վերաբերմունք։
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը․ նույն օրը Արտաշար գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։
Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
Տղամարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
0 Մեկնաբանություն