Զբոսաշրջության կողմիտեն ներկայացրել է 2026 թվականի ապրիլին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
2026 թվականի ապրիլին Հայաստան այցելել է 172.705 զբոսաշրջիկ։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 123,705։ 2026 թ․ ապրիլին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36%), Վրաստանից (14%) եւ Իրանից (7%)։
Ներկայացված են նաեւ 2026 թ․ ապրիլին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետեւյալ վիճակագրական տվյալները՝ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաեւ զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի եւ տարիքի։
0 Մեկնաբանություն