Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը Նյու Յորքում
00:48 / 16 հուլիսի 2026
Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի ԹՐԻՓՓ+ առևտրային հիմնադրամը
20:29 / 15 հուլիսի 2026
Հայաստանում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում ծրագրի ժամկետը երկարաձգվել է
20:17 / 15 հուլիսի 2026
Արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնության առաջարկություն է արել հայուհի Էլեոնոր Էքսերջյանին
10:03 / 15 հուլիսի 2026
Վարդավառը՝ Խուստուփում 1919թվականին․ օրվա կադրը
11:19 / 12 հուլիսի 2026
Բելինգհեմի դուբլն ու Արգենտինայի գոլերը որոշեցին կիսաեզրափակիչի վերջին մասնակիցներին
11:01 / 12 հուլիսի 2026
Հայաստանում նշում են Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ Վարդավառը
10:55 / 12 հուլիսի 2026
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
11:50 / 24 հունիսի 2026
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ՓԱՍՏԻՆՖՈ
11:30 / 24 հունիսի 2026
Վիգեն Սարգսյանը կկալանավորվի
16:22 / 11 հունիսի 2026
Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները եւ նրանց ընտրատասովշչիկները․ Վահագն Ալեքսանյան
13:00 / 09 հունիսի 2026
Վարորդական իրավունքից զրկվածների հարցը հասավ Ազգային ժողով
12:37 / 09 հունիսի 2026
Շնորհակալ եմ, Սյունի՛ք․ Ռոբերտ Ղուկասյան
20:00 / 08 հունիսի 2026
Կրեմլը դեռ սպասում է
15:53 / 08 հունիսի 2026
Քվեարկությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
15:43 / 08 հունիսի 2026
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
15:32 / 08 հունիսի 2026
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
00:21 / 07 հունիսի 2026
Քանի՞ ընտրող կա Հայաստանում
21:03 / 06 հունիսի 2026
Ընտրակաշառքի դեմ լայնածավալ գործողություններ՝ անօդաչուների կիրառմամբ
16:29 / 06 հունիսի 2026
ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը կաշխատի արտակարգ ռեժիմով
12:34 / 06 հունիսի 2026
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
12:23 / 06 հունիսի 2026
Օրվա լրահոսը
ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ փոխնախագահը քննարկել են երկկողմ համատեղ ծրագրերն ու ռազմավարական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Քաղաքական 10:51 / 10 փետրվարի 2026

Փետրվարի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտոնական այցով ՀՀ ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հանդիպումը։

ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ փոխնախագահը նախ ողջունել են երկու երկրների պատվիրակությունների անդամներին, այնուհետեւ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Ջեյմս Դի Վենսի առանձնազրույցը։ Հաջորդիվ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով։

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է․ «Հարգելի պարոն փոխնախագահ, ողջունում եմ Ձեզ եւ Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։

Ձեր այցը հիրավի պատմական է, որովհետեւ Դուք Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եք եւ Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով երբեւէ այցելում է Հայաստանի Հանրապետություն։ Եվ սա, կարծում եմ, որ ոչ միայն արարողակարգային նրբություն է, այլեւ արտահայտում է այն զարգացումները, որ վերջին տարիներին եւ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունենում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններում։ Եվ ես ուզում եմ, այսօր առիթ ունեցա արդեն Ձեզ ասել, ընդգծել մեկ տարի առաջ Սպիտակ տանը Ձեզ հետ ունեցած իմ հանդիպումը, որը, ինչպես հետագան պիտի ցույց տար, շատ էական նշանակություն ունեցավ հետագա զարգացումների համար։

Ես ուզում եմ իմ շնորհակալությունն արտահայտել Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփին եւ Ձեզ՝ նախորդ տարի օգոստոսին գագաթնաժողով կազմակերպելու համար, որի արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվեց խաղաղություն։ Օրեր առաջ մենք հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ Աբու Դաբիում, մեր տպավորությունն այն է, որ այդ խաղաղությունը, ինչպես կարելի է ասել, արդեն շատ մոտ ենք այն կետին, եթե արդեն չենք հատել այդ կետը, որը կարող ենք համարել անշրջելի։ Հիմա մեր հիմնական խնդիրն է խաղաղության գործընթացի եւ Վաշինգտոնի հռչակագրի կարեւորագույն կետերից մեկը՝ TRIPP նախագիծը, իրականացնել՝ համաձայն այն շրջանակի, որը Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հունվարի 14-ին ընդունեցին, այսինքն՝ երկու կառավարությունների միջեւ ընդունվեց։

Եվ մեր օրակարգը շատ հարուստ է, եւ կրկին ողջունում եմ Ձեզ, բարով եք եկել Հայաստանի Հանրապետություն։ Այսօր, իհարկե, մենք քննարկելու շատ բան ունենք եւ շատ կարեւոր է, որ այդ քննարկումներն ամբողջությամբ դրական օրակարգ են, եւ այս դրական օրակարգն ամբողջությամբ արտահայտում է մեր հարաբերությունների ռազմավարական գործընկերության ընդգրկումը եւ իմաստը, շնորհակալ եմ»։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսն իր հերթին նշել է․ «Շնորհակալություն, պարոն վարչապետ, շնորհակալություն հավաքված պատվիրակությանը։ Դուք ունեք հոյակապ թիմ, մենք բոլոր հարցերը երկկողմ հանդիպման ժամանակ լուծեցինք, այնպես որ թիմերը կարիք չունեն աշխատելու։

Փոխանցում եմ մեր նախագահի ողջույնը Ձեր ազգին, Ձեր երկրին։ Վարչապետ Փաշինյանն իրոք եղել է գործընկեր, եւ շատ շնորհակալություն ենք հայտնում անձնական ընկերության եւ համագործակցության, գործընկերության համար։ Շատ բան կա քննարկելու, մեր հաջորդ իրադարձությանը, որ շուտով պետք է ունենանք, հայտարարություններ կանենք, այնպես որ չկրկնենք։ Ասեմ, որ սա շատ հիասքանչ երկիր է, շատ շնորհակալ եմ անձնական հյուրընկալության համար, ոչ միայն ինձ, այլ նաեւ իմ ընտանիքին։

Սա աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից մեկն է, եւ ես շատ շնորհակալ եմ եւ՛ Ձեզ, եւ՛ Ձեր վարչակազմին։ Ես իրոք հավատացած եմ, որ Դուք հնարավորություն ունեք ոչ միայն պատմական, կայուն, անվերադարձ խաղաղություն հաստատել, բայց հիմա մի կետում ենք, որ Հայաստանը կդառնա որպես այս տարածաշրջանում տնտեսական զարգացման մի շատ լուրջ հենակետ, որը նաեւ Հայաստանի ժողովրդին կբերի բարգավաճում, ինչը որ նաեւ կփոխանցվի ԱՄՆ ժողովրդի վրա։ Շատ ուրախ եմ, ինձ համար պատիվ է առաջին փոխնախագահը լինելու, որը Հայաստան ժամանեց»։

Հաջորդիվ ՀՀ վարչապետին եւ ԱՄՆ փոխնախագահին են ներկայացվել TRIPP նախագծի իրականացման, Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան եւ տվյալների կենտրոն կառուցելու ծրագրի մանրամասները, ինչպես նաեւ Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները։

Marzernews-1

Թեգեր` Նիկոլ Փաշինյան Ջեյմս Վինս ԱՄՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը Նյու Յորքում
00:48 / 16 հուլիսի 2026
Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները եւ նրանց ընտրատասովշչիկները․ Վահագն Ալեքսանյան
13:00 / 09 հունիսի 2026
Կրեմլը դեռ սպասում է
15:53 / 08 հունիսի 2026
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
15:32 / 08 հունիսի 2026
Քանի՞ ընտրող կա Հայաստանում
21:03 / 06 հունիսի 2026
Քվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի եւ համոզմունքների թելադրանքով. ՀՀ նախագահ
08:34 / 06 հունիսի 2026
Հայաստանում «լռության օր» է
08:00 / 06 հունիսի 2026
Օրացույց
Փետրվար 2026
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 
« Հունվար
Մարտ »

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am