Wildberries-ը հայտարարություն է տարածել, Հայաստանի Հանրապետությունում արտադրված եւ մակնշված ապրանքների Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների աստիճանական վերականգնման մասին՝ մաքսային նոր պահանջների եւ փաստաթղթային գործընթացների կարգավորումից հետո։
Ավելի վաղ՝ մաքսային կարգավորման նոր պահանջների ուժի մեջ մտնելու եւ ապրանքների ծագման հաստատման նպատակով վաճառողների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության կապակցությամբ, մատակարարումների մի մասը բախվել է լրացուցիչ ստուգումների։
Գործընթացները կարգավորելու եւ հետագա ուշացումները կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս որոշ ապրանքային քարտերի հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել էր։
Ընկերությունն այժմ արագացված ռեժիմով աշխատում է հարթակի տեխնիկական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ փաստաթղթերի մշակման եւ ստուգման գործընթացների ավտոմատացման նպատակով։
Նաեւ հարթակում կմեկնարկի հատուկ բաժին՝ «Պատրաստված է Հայաստանում» նշումով, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքները։
0 Մեկնաբանություն