Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Лента новостей

Մհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները
10:20 / 29 августа 2026
Հերթը հասավ Աբովյանի համայնքապետի՞ն․ «Հրապարակ»
09:08 / 29 августа 2026
«Խաղաղության խաչմերուկ» ՍՊ ընկերությունից՝ կուսակցությո՞ւն․ Մեղրիում թեժ է լինելու.«Հրապարակ»
09:01 / 29 августа 2026
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
16:38 / 28 августа 2026
Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասը
16:33 / 28 августа 2026
Ովքե՞ր են  «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցները Եվրոպայի լիգայի հիմնական փուլում
16:22 / 28 августа 2026
Ֆրանսերենը եւ Ֆրանսիայի մշակույթը Սյունիքում արդեն ամենուր են․ Սյունիքի մարզպետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
16:13 / 28 августа 2026
Ներքին Հանդում խաղահրապարակ է կառուցվելու․ համայնքը երկար ժամանակ տարածք չէր առաջարկում (տեսանյութ)
18:56 / 27 августа 2026
Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց
09:24 / 27 августа 2026
Կնյազ Հասանովը պատգամավորներին կոչ է արել միասնական լինել եւ տարաձայնությունները մի կողմ դնել
11:13 / 02 августа 2026
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ստորագրել է կառավարության հրաժարականի որոշումը (տեսանյութ)
10:57 / 02 августа 2026
Հայտնի են կառավարող ուժի ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները
16:42 / 29 июля 2026
«Մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք»
10:59 / 17 июля 2026
13 քանդակներ Միսաք Մանուշյան այգում
11:33 / 16 июля 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը Նյու Յորքում
00:48 / 16 июля 2026
Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի ԹՐԻՓՓ+ առևտրային հիմնադրամը
20:29 / 15 июля 2026
Հայաստանում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում ծրագրի ժամկետը երկարաձգվել է
20:17 / 15 июля 2026
Արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնության առաջարկություն է արել հայուհի Էլեոնոր Էքսերջյանին
10:03 / 15 июля 2026
Վարդավառը՝ Խուստուփում 1919թվականին․ օրվա կադրը
11:19 / 12 июля 2026
Բելինգհեմի դուբլն ու Արգենտինայի գոլերը որոշեցին կիսաեզրափակիչի վերջին մասնակիցներին
11:01 / 12 июля 2026
Հայաստանում նշում են Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ Վարդավառը
10:55 / 12 июля 2026
Новости дня
Եվ մի՞թե կարծում եք, թե հավատացյալ ժողովուրդը ևս «Ձերդ Սրբության ձևով՝ «Ձեր ձևով»» Սուրբ Գիրքը չի ընթերցում.. բաց նամակ Գարեգին Բ-ին
Общество 12:56 / 08 сентября 2025

Վեհափա՛ռ Տեր,

Ավելի քան վստահ եմ, որ գոնե մեկ անգամ լսած պիտի լինեք, որ Սուրբ Հաղորդության սքանչելի խորհուրդը հաստատվեց հենց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից՝ Վերջին Ընթրիքի ժամանակ։ Այդ ժամանակ, երբ Տասներկու առաքյալների հետ Վերնատանն էր, Նա առավ բաղարջ հացը, օրհնեց ու ասեց․ «Առե՛ք, կերե՛ք, քանզի սա է Իմ Մարմինը»։ Այնուհետև վերցնելով գինով լի բաժակը՝ գոհություն մատուցեց և տվեց նրանց․ «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև սա է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար՝ մեղքերի թողության համար»։ Եվ ապա պատվիրեց․ «Այս արե՛ք Իմ հիշատակի համար» (Մատթ. 26:26-29, Մարկ. 14:22, Ղուկ. 22:19, Գործք 2:42, 46, Ա Կորնթ. 10:16, 11:24)։

Այդ պահից ի վեր քրիստոնեական Սուրբ Եկեղեցին անխախտ պահում և սերունդներին ավանդում է այս մեծագույն խորհուրդն ու ամեն անգամ Սուրբ Պատարագի ընթացքում հավատացյալը հաղորդակից է դառնում Քրիստոսի Մարմնին ու Արյանը։ Մինչդեռ, Վեհափա՛ռ Տեր, դուք սովորություն ունեք Սուրբ Պատարագին հաճախ գալ կեսից կամ նույնիսկ չգալ առհասարակ՝ արդարանալով ու պատճառաբանելով, թե դա «ավանդություն» է, խոնարհաբար կամենում եմ նշել, որ Սուրբ Պատարագի ընթացքում Սուրբ Հոգին «Որդի Աստուծոյ» շարականի երգեցողության պահին աներևույթ կերպով հանգչում է սկիհի մեջ օրհնված հացին ու գինուն՝ դրանք փոխակերպելով Քրիստոսի ճշմարիտ Մարմնի և Արյան։ Եվ, այդժամ, խորհրդաբանորեն, Աստծո Միածինը զոհաբերվում է Սուրբ Սեղանի վրա՝ ի քավություն և ի թողություն իմ և Ձեր ու բոլորիս մեղքերի։

«Հաղորդություն» (εὐχαριστία) բառը ինքնին վկայում է խորհրդի խորքը․ հաղորդակցություն, միացում, մասնակցություն։ Եկեղեցու Սուրբ Հայրերը՝ Անձևացին և Լամբրոնացին, դարեր առաջ վկայել են, որ Սուրբ Հաղորդությունը Քրիստոսի և մարդկության փոխադարձ միասնությունն է․ բազմության բազմազանությունը սրբազան Հաղորդության շնորհով մեկանում է և հանգում մեկ Անձի՝ Քրիստոսին։

Սուրբ Հաղորդություն ընդունելը երբեք չի նշանակել «Վեհարանի քմահաճ հրահանգներին ենթարկվել», ինչպես երբեմն փորձ է արվում ներկայացնել մեր օրերում։ Սուրբ Հաղորդության խորհուրդը ոչ թե կաթողիկոսական ու եպիսկոպոսական իշխանությանը կամ անձնական հեղինակությանը կապելու միջոց է, այլ սրբազան միություն՝ հավատացյալների և Աստծո միջև,  քանզի Հաղորդությունը մարդկանց միավորում է ոչ թե կաթողիկոսին կամ եպիսկոպոսին, այլ Միածին Փրկչին՝ Քրիստոսին։

Հենց այս գիտակցության լրջությամբ է առավել անընկալելի և ցավալի, որ Ձերդ Սրբությունը կամ Ձերդ Սրբության ընտանիքի որևէ բարձրաստիճան եկեղեցական կարող է ինքնակամ հրահանգել Եկեղեցու խոնարհ սպասավորին՝ քահանային, զրկել Հայ Եկեղեցու մկրտված զավակներին Սուրբ Հաղորդությունից։ Սա ոչ թե որևէ եպիսկոպոսին կամ Ձերդ Սրբությանն աստվածատուր իրավասություն է, այլ իշխանական քմահաճ կամայականություն՝ համեմված վախերով և քաղաքական հաշվարկներով։ Քանզի երբ քահանային Ձերդ Սրբության ուղղակի հրահանգից հետո անձամբ պարտադրվում եք այդ հրամանը ներկայացնել իբրև սեփական որոշում, նույնիսկ իբրև Սուրբ Գրքի պատվիրան, այդժամ տեղի է ունենում ոչ միայն վարչական մանիպուլացիա, այլ Եկեղեցու վարկաբեկման և ներքին խորտակման վտանգավոր քայլ։ Եվ մի՞թե կարծում եք, թե հավատացյալ ժողովուրդը ևս «Ձերդ Սրբության ձևով՝ «Ձեր ձևով»» Սուրբ Գիրքը չի ընթերցում։ Մի՛ դասեք Աստվածաշունչը Դիվանատան գրասենյակային կարգադրությունների թղթապանակի շարքին։

Այս ամենից հետո քահանայի համեստ լռությունը գուցե Ձերդ Սրբության համար հարմար ու նպաստավոր է թվում, սակայն իրականությունն այն է, որ եթե նա էլ լռի, ապա «կարապետյան ոճով վերանորոգված» Վեհարանի պատերը կաղաղակեն։

Ուստի որդիական խոնարհ խնդրանքս և համեստ առաջարկս այն է, որ գոնե մեկ կիրակի թողնեք Վեհարանի ոսկեզօծ, «թափանցիկ» պատերը և այցելեք Արագածոտնի թեմի Օհանավան գյուղ։ Այնտեղ, Քասաղի կիրճի եզերքին, վսեմաբար կանգուն է Սուրբ Հովհաննես Մկրտչին նվիրված Հովհաննավանք - Օհանավանք վանական համալիրը։ Մասնակցեցե՛ք Սուրբ Պատարագին, ընդունեցե՛ք Սուրբ Հաղորդություն՝ ժողովրդի կողքին և թող այս անգամ Ձերդ Սրբության մերձեցումն Աստծո և ժողովրդի հետ լինի ոչ թե ցուցադրական, այլ իրապես ճշմարիտ ու իրական։

Միաժամանակ, այս այցելությունը կարող է դառնալ Ձերդ Սրբության համար մի արժեքավոր առիթ՝ մի քանի ժամով կտրվելու գրասալիկից՝ պլանշետ (Apple iPad)-ից։ Դա Ձերդ Սրբությանը կօգնի շնչել մաքուր օդ և առերեսվել, հասկանալ այսօրվա իրական իրականությանը, ընկալել այն պարզ ու հավիտենական ճշմարտությունը, որ Սուրբ Հաղորդությունը պատկանում է Աստծուն, այլ ոչ թե Վեհարանին, Կաթողիկոսին կամ Եպիսկոպոսին ու թեմին։

Վեհափառ Տեր, հավատացե՛ք, ո՛չ Դուք, և ո՛չ էլ Ձերդ Սրբության ընտանիքի որևէ բարձրաստիճան եկեղեցական, իշխանություն ու իրավասություն չունի ինքնակամ և քմահաճ կերպով արգելելու Հայ Եկեղեցու մկրտված զավակներին հաղորդ լինել Քրիստոսի ճշմարիտ Մարմնին և Արյանը։

Անսուտ սիրով՝ որդիական խոնարհութեամբ՝ մատչիմ ի համբոյր Ձերդ Օծեալ Սուրբ Աջոյն։

Սարգիս ՅԱԶԻՉՅԱՆ

6 սեպտեմբերի, 2025

 

 

Marzernews-1

Теги Օհանավան Գարեգին Բ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Комментарий

Оставить комментарий

Важно знать
Важно знать
  1. Мы не будем публиковать комментарии, содержащие ненормативную лексику, ненормативную лексику, личные оскорбления и угрозы. вы можете оспаривать содержание, но не нападайте на автора или других комментаторов:
  2. Не распространяйте спам (почтовый мусор). не пытайтесь использовать возможность публикации комментариев на нашем веб-сайте в рекламных целях. в противном случае возможность оставлять комментарии на нашем веб-сайте с Вашего адреса может быть полностью заблокирована: 
  3. Мы не будем публиковать комментарии, содержащие ненормативную лексику, ненормативную лексику, личные оскорбления и угрозы. вы можете оспаривать содержание, но не нападайте на автора или других комментаторов: 
  4. Не распространяйте спам (почтовый мусор). не пытайтесь использовать возможность публикации комментариев на нашем веб-сайте в рекламных целях. в противном случае возможность оставлять комментарии на нашем веб-сайте с Вашего адреса может быть полностью заблокирована: 
  5. Не пишите весь комментарий заглавными буквами.:

Подобные материалы

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
16:38 / 28 августа 2026
Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց
09:24 / 27 августа 2026
Հայաստանում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում ծրագրի ժամկետը երկարաձգվել է
20:17 / 15 июля 2026
Արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնության առաջարկություն է արել հայուհի Էլեոնոր Էքսերջյանին
10:03 / 15 июля 2026
Վարդավառը՝ Խուստուփում 1919թվականին․ օրվա կադրը
11:19 / 12 июля 2026
Հայաստանում նշում են Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ Վարդավառը
10:55 / 12 июля 2026
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ՓԱՍՏԻՆՖՈ
11:30 / 24 июня 2026
Календарь
Сентябрь 2025
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
« Август
Октябрь »

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am