Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for September 8, 2025

Calendar
September 2025
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
« August
October »

Հայաստանի մանկատներում 366 անչափահաս է ապրում

Հայաստանի մանկատներում ներկայումս գտնվում է 366 անչափահաս, որոնց մեծ մասն ունի հաշմանդամության ծանր ձեւ։ Այս մասին սեպտեմբերի 8-ին կայացած Ազգային ժողովի նիստում, «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքների փաթեթի եւ հարակից օրենքներում փոփոխությունների քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը։

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ միջինում որդեգրվում է 25 երեխա։ Նրանցից մեկը կամ երկուսը՝ «միջազգային որդեգրման» շրջանակներում։ «Մեծամասամբ դրանք առողջական որոշակի խնդիրներ ունեցող երեխաներ են»,- նշեց Ստեփանյանը։

  • 13:10 / 08 September 2025

Եվ մի՞թե կարծում եք, թե հավատացյալ ժողովուրդը ևս «Ձերդ Սրբության ձևով՝ «Ձեր ձևով»» Սուրբ Գիրքը չի ընթերցում.. բաց նամակ Գարեգին Բ-ին

Վեհափա՛ռ Տեր,

Ավելի քան վստահ եմ, որ գոնե մեկ անգամ լսած պիտի լինեք, որ Սուրբ Հաղորդության սքանչելի խորհուրդը հաստատվեց հենց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից՝ Վերջին Ընթրիքի ժամանակ։ Այդ ժամանակ, երբ Տասներկու առաքյալների հետ Վերնատանն էր, Նա առավ բաղարջ հացը, օրհնեց ու ասեց․ «Առե՛ք, կերե՛ք, քանզի սա է Իմ Մարմինը»։ Այնուհետև վերցնելով գինով լի բաժակը՝ գոհություն մատուցեց և տվեց նրանց․ «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև սա է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար՝ մեղքերի թողության համար»։ Եվ ապա պատվիրեց․ «Այս արե՛ք Իմ հիշատակի համար» (Մատթ. 26:26-29, Մարկ. 14:22, Ղուկ. 22:19, Գործք 2:42, 46, Ա Կորնթ. 10:16, 11:24)։

Այդ պահից ի վեր քրիստոնեական Սուրբ Եկեղեցին անխախտ պահում և սերունդներին ավանդում է այս մեծագույն խորհուրդն ու ամեն անգամ Սուրբ Պատարագի ընթացքում հավատացյալը հաղորդակից է դառնում Քրիստոսի Մարմնին ու Արյանը։ Մինչդեռ, Վեհափա՛ռ Տեր, դուք սովորություն ունեք Սուրբ Պատարագին հաճախ գալ կեսից կամ նույնիսկ չգալ առհասարակ՝ արդարանալով ու պատճառաբանելով, թե դա «ավանդություն» է, խոնարհաբար կամենում եմ նշել, որ Սուրբ Պատարագի ընթացքում Սուրբ Հոգին «Որդի Աստուծոյ» շարականի երգեցողության պահին աներևույթ կերպով հանգչում է սկիհի մեջ օրհնված հացին ու գինուն՝ դրանք փոխակերպելով Քրիստոսի ճշմարիտ Մարմնի և Արյան։ Եվ, այդժամ, խորհրդաբանորեն, Աստծո Միածինը զոհաբերվում է Սուրբ Սեղանի վրա՝ ի քավություն և ի թողություն իմ և Ձեր ու բոլորիս մեղքերի։

«Հաղորդություն» (εὐχαριστία) բառը ինքնին վկայում է խորհրդի խորքը․ հաղորդակցություն, միացում, մասնակցություն։ Եկեղեցու Սուրբ Հայրերը՝ Անձևացին և Լամբրոնացին, դարեր առաջ վկայել են, որ Սուրբ Հաղորդությունը Քրիստոսի և մարդկության փոխադարձ միասնությունն է․ բազմության բազմազանությունը սրբազան Հաղորդության շնորհով մեկանում է և հանգում մեկ Անձի՝ Քրիստոսին։

Սուրբ Հաղորդություն ընդունելը երբեք չի նշանակել «Վեհարանի քմահաճ հրահանգներին ենթարկվել», ինչպես երբեմն փորձ է արվում ներկայացնել մեր օրերում։ Սուրբ Հաղորդության խորհուրդը ոչ թե կաթողիկոսական ու եպիսկոպոսական իշխանությանը կամ անձնական հեղինակությանը կապելու միջոց է, այլ սրբազան միություն՝ հավատացյալների և Աստծո միջև,  քանզի Հաղորդությունը մարդկանց միավորում է ոչ թե կաթողիկոսին կամ եպիսկոպոսին, այլ Միածին Փրկչին՝ Քրիստոսին։

  • 12:56 / 08 September 2025

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am