Եկող տարեդարձին ԱԺ նախագահը լրագրողներին հրավիրեց
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին հրավիրել է իր ծննդյան տարեդարձին։ «Ես անձնական լավ հարաբերություններ ունեմ նրա հետ ու իր քաղաքական հայացքները ինձ չի վերաբերում ու ես չեմ մտնում դրա մեջ»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Ի դեպ, նա հայտարարեց, որ հաջորդ ծննդյան տարեդարձին մտադիր է հրավիրել լրագրողներին, եթե ընդունեն հրավերը։
Մանրամասները irakanum.am-ի տեսանյութում։
0 Մեկնաբանություն