Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 հոկտեմբերի 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 հոկտեմբերի 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 հոկտեմբերի 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 հոկտեմբերի 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 հոկտեմբերի 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 հոկտեմբերի 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 հոկտեմբերի 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 հոկտեմբերի 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 հոկտեմբերի 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 սեպտեմբերի 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 սեպտեմբերի 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 սեպտեմբերի 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 սեպտեմբերի 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 սեպտեմբերի 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 սեպտեմբերի 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 սեպտեմբերի 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 սեպտեմբերի 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 սեպտեմբերի 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 սեպտեմբերի 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 սեպտեմբերի 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 սեպտեմբերի 2026
Օրվա լրահոսը
Խղճի ու կրոնի ազատությանն առնչվող հարցերը պետք է կարգավորվեն պետություն-կրոնական կազմակերպություն փոխգործակցությամբ.vՄԻՊ
Հասարակություն 15:50 / 02 հուլիսի 2025

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել կրոնական ազատությունների երաշխավորման բնագավառում առկա մտահոգությունների առնչությամբ։ Հայտարարության մեջ ասված է․

Նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն ու այդ համատեքստում կրոնական ազատություններին առնչվող երաշխիքների անշեղ պահպանման կարեւորությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից բոլոր գործընթացների շրջանակներում հետեւել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին եւ յուրաքանչյուր իրավիճակում խստորեն պահպանել դրանք։

Ավելին, քանի որ այժմ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացները վերաբերում են նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներին, բոլոր իրավասու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ գործընթացներն անհրաժեշտ է իրականացնել այն տրամաբանությամբ ու այնպիսի հանրային հաղորդակցությամբ, որպեսզի նույնիսկ նվազագույն հանրային տպավորություն չձեւավորվի առ այն, որ չեն հարգվում անձանց կրոնական համոզմունքները կամ քրեաիրավական գործընթացները իրականացվում են կրոնական համոզմունքների հիմքով։ Հանրային հաղորդակցությունը նշված հարցերով անհրաժեշտ է իրականացնել՝ անհրաժեշտ զգայունություն պահպանելով։

Ավելին, բոլոր հանրային քննարկումներն անհրաժեշտ է իրականացնել կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի հստակ մատնանշմամբ։ Միջազգային իրավական մոտեցումների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի ամփոփմամբ՝ հարկ է ընդգծել հետեւյալ առանցքային հիմնադրույթները՝

կրոնական համայնքների ինքնավար գոյությունը ժողովրդավարական հասարակության բազմակարծության անքակտելի մասն է։ Թեեւ կարող է հարկ լինել, որ պետությունը ժողովրդավարական հասարակության մեջ գոյակցող տարբեր կրոնների եւ կրոնական խմբերի շահերը մեկտեղելու քայլեր ձեռնարկի, սակայն կանոնակարգման իր իրավասությունները կիրառելիս եւ զանազան կրոնների ու համոզմունքների հետ իր հարաբերություններում պետությունը պարտավոր է մնալ չեզոք եւ անկողմնակալ  (Մահմեդական համայնքի Գերագույն սուրբ խորհուրդն ընդդեմ Բուլղարիայի [Supreme Holy Council of the Muslim Community v. Bulgaria])։

Հավատացյալների՝ կրոնի ազատության իրավունքը, որը նախատեսում է նաեւ այլ անձանց հետ համատեղ սեփական դավանանքն արտահայտելու իրավունքը, ենթադրում է, որ հավատացյալներին թույլ է տրվում միավորվել՝ ազատ, առանց պետության կամայական միջամտության: Իրոք, կրոնական համայնքների ինքնավար գոյությունը ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության անքակտելի մասն է եւ հետեւաբար մտքի, խղճի ու կրոնի ազատության երաշխավորման պաշտպանության առանցքը  (Բեսարաբիայի Մետրոպոլիտեն եկեղեցին ընդդեմ Մակեդոնիայի [Metropolitan Church of Bessarabia v. Moldova]):

Պետությունը պարտավոր է հարգել կրոնական կամ համոզմունք դավանող համայնքների ինքնավարությունը՝ վերջիններիս իրավաբանական անձի կարգավիճակին հասանելիության ապահովման իր պարտականությունն իրականացնելու ընթացքում։

Պետությունը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով, որ ազգային օրենսդրությունը հնարավորություն տա կրոնական կամ համոզմունք դավանող համայնքին ինքնուրույն որոշել՝ իր առաջնորդության կազմը, ներքին կանոնները, իր հավատամքի բովանդակային էությունը, համայնքի կառուցվածքը եւ հոգեւորականների նշանակման մեթոդները, ինչպես նաեւ իր անվանումն ու այլ խորհրդանիշները։

Մասնավորապես, պետությունը պետք է զերծ մնա կրոնական կազմակերպության կանոնադրության եւ էության բովանդակային (սուբստանտիվ), այլ ոչ թե ձեւական վերլուծությունից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրոնական կամ համոզմունք դավանող համայնքները գործնականում կարող են ունենալ կազմակերպչական ամենատարբեր ձեւաչափեր, այս ոլորտում ազգային օրենսդրության շրջանակներում անհրաժեշտ է ապահովել բարձր մակարդակի ճկունություն  (https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2014)023-e, կետ 31)։

Իրավունքներն ապահովելու հիմնարար պարտավորությունը, սակայն, չի սահմանափակվում այն պահանջով, որ պետությունները զերծ մնան պաշտպանվող իրավունքներին միջամտելուց. այն կարող է նաեւ պետությունների վրա ակտիվ քայլեր ձեռնարկելու պարտավորություն դնել։ Օրինակ՝ հնարավոր է, որ իշխանությունների կողմից «չեզոք միջնորդության» անհրաժեշտություն առաջանա՝ օգնելու խմբավորումներին լուծել կրոնական համայնքների ներքին վեճերը։

Պետության միջամտության համաչափությունը դիտարկելիս առանցքային է հարցի դիտարկումը, թե նման միջամտությունն անցել է արդյոք «չեզոք միջնորդության» սահմանը, որով պարփակվում է ակնկալիքն առ այն, որ համայնքին թույլ կտրվի գործել առանց խաթարումների եւ պետության կամայական միջնորդության (https://rilm.am/…/06/c0cc6f774cde32f8c6e3721e48dffaee.pdf, էջեր 31-32):

Հետեւաբար, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ նշված ոլորտում պետության միջամտությունը թեեւ հնարավոր է, սակայն այն պետք է լինի համաչափ, չեզոք եւ որեւէ իրավիճակում չի կարող լինել կամայական, որպիսի պարագայում միայն կարող է երաշխավորված համարվել կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։

Ուստի, Պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից ու պաշտոնատար անձանցից բոլոր քրեաիրավական գործընթացները իրականացնել այն տրամաբանությամբ ու այնպիսի հանրային հաղորդակցությամբ, որպեսզի ոչ միայն երաշխավորված լինեն անձանց կրոնական ազատություններն ու այդ առնչությամբ գործող սահմանափակումները, այլ նաեւ հանրային տպավորություն չձեւավորվի առ այն, որ չեն հարգվում անձանց կրոնական համոզմունքները, Եկեղեցու ինքնավարությունը կամ քրեաիրավական գործընթացները իրականացվում են կրոնական համոզմունքների հիմքով։

Պաշտպանը պահանջում է նաեւ բոլոր հանրային քննարկումներն իրականացնել կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի պահպանմամբ։ Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը կարեւորում է նաեւ իրավասու մարմինների կողմից պատշաճ պարզաբանումների ներկայացումը առ այն, թե որքանով են պահպանվում ՄԻՊ այս դիրքորոշման շրջանակներում ներկայացված չափանիշները։

Մարդու իրավունքների եւ կրոնական ազատությունների երաշխավորման տեսանկյունից առանցքային նշանակություն ունի նաեւ կրոնական կազմակերպությունների կողմից իրավունքներին, առաջին հերթին՝ իրավահավասարության ու հակախտրականության ոլորտին առնչվող չափանիշների անշեղ պահպանումը։

Միջազգային փորձը վկայում է, որ մի շարք պետություններում եկեղեցին առանցքային դերակատար է դարձել հանրային կյանքում մարդու իրավունքների արժեքների եւ չափանիշների նկատմամբ հարգանք արմատավորելու, այդ սկզբունքներին հակասող վարքագիծը բացառելու հարցում։ Ավելին, կրոնական ազատությունների երաշխավորումը հնարավոր է բացառապես կրոնական կազմակերպությունների կողմից միմյանց նկատմամբ հարգանքի, միմյանց կրոնական ազատությունները հարգելու համատեքստում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները, սակայն, վկայում են, որ Պաշտպանի կողմից անընդհատ դատապարտվող՝ արգելված խոսքի տեսակները (այդ թվում՝ կրոնական ազատություններին վերաբերող) օգտագործվում են ինչպես պաշտոնատար անձանց, հանրային գործիչների, իրավական ոլորտում գործունեություն իրականացնող անձանց, այնպես էլ Եկեղեցու ներկայացուցիչների կողմից։ Այս հանգամանքը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս եւ թյուր ու ձեւախեղված հանրային ընկալումներ է ձեւավորում իրավահավասարության ոլորտի տեսանկյունից՝ ամրապնդելով առանց այն էլ հարցի առնչությամբ առկա ձեւախեղված հանրային պատկերացումները։

Մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունքի իրացման տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում նաեւ Հայաստանում կոնկրետ հանրային դերակատարների խտրական խոսքի դրսեւորումները անձանց կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության հիմքով (այդ թվում՝ աթեիստների կամ մեծամասնության կրոնական համոզմունքներից տարբերվող համոզմունքներ ունեցող անձանց նկատմամբ տարածվող խտրական, ատելության խոսույթը)։

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Հայաստանում մարդու իրավունքների խթանման գործառույթ իրականացնող պաշտոնատար անձ, պահանջում է բոլոր պաշտոնատար անձանցից, հանրային գործիչներից, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացառել այնպիսի խոսույթի օգտագործումն ու այնպիսի գործունեությունը, որը պարունակում է իրավունքի ժամանակակից չափանիշներին հակասող դրսեւորումներ, այդ թվում՝ արտահայտվող ատելության խոսքի տեսքով։

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է դիրքորոշումն առ այն, որ մտքի, խղճի ու կրոնի ազատությանն առնչվող հարցերը պետք է կարգավորվեն՝ հիմնվելով պետություն-կրոնական կազմակերպություն փոխգործակցության սկզբունքի վրա եւ հաշվի առնելով յուրաքանչյուրի դերակատարության թույլատրելի սահմանները։

Գործընթացներին առնչվող բոլոր հանգամանքների հընթացս վերլուծության արդյունքում ձեւավորված վերջնական դիրքորոշման առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա հրապարակային։

Marzernews-1

Թեգեր` ՄԻՊ պետություն կրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 հոկտեմբերի 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 հոկտեմբերի 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 հոկտեմբերի 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 սեպտեմբերի 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 սեպտեմբերի 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 սեպտեմբերի 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 սեպտեմբերի 2026
Օրացույց
Հուլիս 2025
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
« Հունիս
Օգոստոս »

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am